Ղորբանի տոնից մեկ օր անց, զոհվել են եմենցի երեխաներ ու կանայք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97277-Ղորբանի_տոնից_մեկ_օր_անց_զոհվել_են_եմենցի_երեխաներ_ու_կանայք
Ղորբանի տոնից մեկ օր անց, սաուդական կործանիչները ռմբակոծել են Ալ-Հոդայդայում Ալ-Դարիհեմի նահանգի Ալ-Քոըի գյուղը: Զոհվել են 27 երեխաներ, 4 կանայք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2018 13:27 Asia/Tehran
  • Ղորբանի տոնից մեկ օր անց, զոհվել են եմենցի երեխաներ ու կանայք

Ղորբանի տոնից մեկ օր անց, սաուդական կործանիչները ռմբակոծել են Ալ-Հոդայդայում Ալ-Դարիհեմի նահանգի Ալ-Քոըի գյուղը: Զոհվել են 27 երեխաներ, 4 կանայք:

Եմենի տարբեր շրջանների ռմբակոծումը և եմենցի կանանց ու երեխաների կոտորածը դարձել է սաուդական կործանիչների կողմից իրականացվող անվերջանալի մի պատմություն: Այդ ոճրագործությունն իրականացվում է Եմենի տարբեր շրջաններում: Ալ-Հոդայդա նահանգում  վերջին օրերին ոճրարաքներ են տեղի ունեցել: Օգոստոսի 9-ին եմենցի աշակերտներ փոխադրվող մեքենան հայտնվեց սաուդական կործանիչների թիրախում: Արդյունքում զոհվեց ավելի քան 120 հոգի:

Կասկածից վեր է , որ եմենցի երեխաների ու կանանց սպանությունը համարվում է մարդկային պատմության ամենասարսափելի ոճրագործություններից մեկը: Եմենի ազգային փրկության կառավարության պաշտոնական խոսնակ Աբդոլսալամ Ալի Ջաբերն ասել է, որ խաղաղ բնակիչների նկատմամբ կոալիցիայի ոճրագործությունների շարունակումը վկայում է նրանց վայրագ էության մասին: Ի դեպ, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպան կազմակերպությունը դատապարտել է սաուդական կործանիչների հարձակումները ՝ հասարակության ամենախոցելի խավի ներկայացուցիչների դեմ ագրեսիայի դրսևորումը ՝ մարդու իրավունքների սկզբունքներին դեմ , միջազգային օրենքների խախտում և Իսլամ կրոնի ուսուցումներին հակասող երևույթ և պատերազմական ոճրագործություն որակելով:

Հարկ է նշել, որ այդ ոճրագործությունները ծրագրված են և նպատակային բնույթ են կրում: Դրանք իրականացվում են միջազգային հանրության, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լռության ներքո: Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին անդրադարձել է այս փաստին, ասելով.«Եմենցի խաղաղ բնակիչների և երեխաների վրա հարձակումը համարվում է ագրեսոր կոալիցիայի «կայուն քաղաքականություը» , որն իրականացվում է «նպատակադրված» ծրագրերի մեխանիզմներով: Միջազգային կառույցները և ՄԱԿ-ը Եմենում Ռիադի ոճրարարքների նկատմամբ թույլ դիրքորոշում ընդունելով, զրկվել են առանց այդ էլ վարկաբեկված հեղինակությունից»:

Համաշխարհային ուժերի միջև բանակցության և ՄԱԿ-ի գործունեության գլխավոր առանցքներից մեկը ՝ Սիրիայի ճգնաժամն է, սակայն Եմենի պատերազմը, որի գլխավոր զոհերը երեխաներն ու կանայք են, չի քննարկվում բանակցությունների շրջանակում: Եմենի դեմ Արաբիայի և Էմիրությունների սանձազերծած պատերազմի 41 ամիսների ընթացքում, միջազգային հանրությունը , մասնավորապես ՄԱԿ-ը և ԱԽ-ն, ոչ մի կտրուկ կողմնորոշում չի ընդունել սաուդցիների ագրեսիայի դեմ: Սաուդցիները և նրանց դաշնակիցները նման ինտենսիվության հարձակումները կրկնելու և շարունակելու համարձակություն չունեին: Սաուդցիների հանդգնությունը միջազգային կառույցների պասիվության հետևանքն է:

Եմենի պատերազմում պարտվողները միայն Արաբիան ու Էմիրությունները չեն: ՄԱԿ-ը և հզոր ուժերը ևս համարվում են պատերազմի պարտվողները, քանի որ ՄԱԿ-ն իր պասիվ քաղաքականությամբ ապացուցել է, որ համարվում է հզոր պետությունների լծակը, որոնք էլ իրենց հերթին Եմենում սաուդցիների ագրեսիայի նկատմամբ դրսևորված անտարբերությամբ, ցույց են տվել, որ արժանի չեն ոչ միայն վետոյի իրավունքն ունենալու, այլև չունեն համաշխարհային հարցերի համար որոշումներ ընդունելու արժանավորություն: