ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները անօրինական են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97305-ԱՄՆ_ի_կողմից_Իրանի_դեմ_սահմանված_պատժամիջոցները_անօրինական_են
ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները դեմ են գլոբալ ազատ առևտրի կանոններին: Նման քայլը կարող է վնասել միջազգային հարաբերություններին և գլոբալ ազատ առետրին, որը կարող է ծառայել որոշ երկրների քաղաքական շահերին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 25, 2018 08:30 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կողմից  Իրանի դեմ սահմանված   պատժամիջոցները անօրինական են

ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները դեմ են գլոբալ ազատ առևտրի կանոններին: Նման քայլը կարող է վնասել միջազգային հարաբերություններին և գլոբալ ազատ առետրին, որը կարող է ծառայել որոշ երկրների քաղաքական շահերին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Էդրիս Ջազայերին  այս հարցի վերաբերյալ իր դիտողություններում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների սահմանումը բնութագրել է որպես անօրինական քայլ և մարդու իրավունքների խախտում: Նա  միջազգային հանրությանը կոչ է արել դիմակայել ԱՄՆ կառավարության տնտեսական պատերազմին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Ջազեյերին հստակեցրել է.-«Վաշինգտոնի միակողմանի գործողությունները կասկածի տակ են դնում ՄԱԿ-ի սկզբունքներն ու կառուցվածքը, հետևաբար, Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը կասկածի տակ է դնում այդ պատժամիջոցների լեգիտիմությունը»: 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողը հավելել է.-«Ես պաշտոնապես դիմում եմ ՄԱԿ-ին` որպեսզի  ամուր քայլեր ձեռնարկի՝ Իրանի հետ գործարքների վերսկսելիու և  բանկերի, ֆինանսական կառույցների և ընկերությունների վստահությունն ապահովելու համար»:

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, պատժամիջոցները պետք է կիրառվեն միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատումից հետո: Հետևաբար, ԱՄՆ-ի գործողությունները հակասում են միջազգային բոլոր սկզբունքներին և օրենքներին, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությանը: Միևնույն ժամանակ, միջազգային պարտավորությունների շրջանակում, ՀԳՀԾ-ը  բազմակողմանի համաձայնություն է, որն ունի ՄԱԿ-ի աջակցությունը եւ Անվտանգության խորհրդի բանաձևը:

ԱՄՆ-ի գործողությունը անկասկած համահունչ է ԱՄՆ-ի  քաղաքական խաղերին և ներքին վեճերին, որոնք համապատասխանում են այդ երկրում սիոնիստական լոբբիի նպատակներին:

Տնտեսական հարցերի փորձագետ Յանիս Վեվերասըն  ասել է.« Երկրների, հատկապես Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցները դեմ են գլոբալ ազատ առևտրի կանոններին և բարոյական սկզբունքներին, և պետք է  հնարավորինս շուտ վերջ դնել այդ պատժամիջոցներին»:

Կասկած չկա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը օգտագործելով միջազգային ասպարեզում առկա բոլոր գործիքներն ու հնարավորությունները, հետամուտ  է դիմակայել ԱՄՆ-ի միջազգային իրավունքին հակասող գործողություններին: Այս համատեքստում, այս շաբաթ Հաագայում Միջազգային դատարանում կայանալու են Իրանի Իսլամական Հանրապետության բողոքի վերաբերյալ Միացյալ Նահանգների դեմ դատական լսումները:

Սանկցիաները չպետք է օգտագործվեն որպես ժողովուրդների իրավունքների ոտնահարման  և խախտման միջոց: Պատժամիջոցներ սահմանելով ԱՄՆ-ն խախտել է Իրանի ժողովրդի իրավունքները:

Անօրինական և անմարդկային պատժամիջոցների սահմանումով Դոնալդ Թրամփը նպատակը միայն ուղղված չի Իրանի դեմ: Այս հարցի կարեւորությունը դառնում է ավելի ակնհայտ, երբ մենք տեսնում ենք, որ աշխարհում բազմակողմ կառույցն այժմ վտանգվում է ԱՄՆ-ի սահմանած սանկցիաների միջոցով: