ԱՄՆ-ի նոր ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ առճակատման համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97362-ԱՄՆ_ի_նոր_ռազմական_գործողությունները_Ռուսաստանի_հետ_առճակատման_համար
ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն ռազմական բյուջե և հսկայական զինված ուժեր ունի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև միջազգային հարցերում օգտագտել է ռազմական ուժից՝ իր նպատակներին հասնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2018 14:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նոր ռազմական գործողությունները  Ռուսաստանի հետ առճակատման համար

ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն ռազմական բյուջե և հսկայական զինված ուժեր ունի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև միջազգային հարցերում օգտագտել է ռազմական ուժից՝ իր նպատակներին հասնելու համար:

ԱՄՆ կառավարության համար ռազմական ուժի ցուցադրումը կարևոր է իր արտաքին նպատակներին հասնելու համար: Նման նշանակություն ունեին Սիրիայի  վրա Թրամփի իշխանության ժամանակ իրականացված  հրթիռային հարձակումները :

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շոշափելի ջանքեր գործադրեց, որպեսզի Թրամփի ժամանակաշրջանում ուժեղացնի ռազմական կարողություն և ռազմական ներկայությունը ամբողջ աշխարհում: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը համարվում է Միացյալ Նահանգների դեմ ուղղված ամենամեծ ռազմական սպառնալիքը: Հետեւաբար, Թրամփի կառավարությունը ձգտում է ընդլայնել ԱՄՆ ռազմական կարողությունները միջուկային և սովորական սպառազինության  ոլորտներում, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանին: Ծովուժի ոլորտում այդ միջոցներից մեկը ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի վերազինումն է: Այս առումով, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը պաշտոնապես վերսկսել են երկրորդ նավատորմի գործողությունները Հյուսիսատլանտյան օվկիանոսի տարածքում, որտեղ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը նույնպես ունի հզոր ներկայություն:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավագ ղեկավար ծովակալ Քրիս Գրադին ասել է.-«Ծովերի հսկողությունը և ռազմական ուժի ցուցադրումը ԱՄՆ-ի ազգային անվտանգության երկու կարևոր բաղադրիչն են, հատկապես եթե  նկատի առնենք  Ռուսաստանի ու Չինաստանի  ռազմածովային  ուժերի կողմից ԱՄՆ-ին սպառնացող վտանգը»:

Այսպիսով, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավատորմի հրամանատարությունը պաշտոնապես վերսկսեց իր աշխատանքը Ատլանտյան օվկիանոսում:

ԱՄՆ-ի ծովուժի օպերացիայաի հրամանատար ծովակալ Ջոն Ռիչարդսոնն ասել է.-«Հյուսիստլանտյան օվկանոսում Ռուսաստանի սուզանավային գործունեությունը աճել է»:

ԱՄՆ ռազմածովային երկրորդ նավատորմը ձևավորվել է 1950-ական թվականներին, սառը պատերազմի ժամանակ: Նավատորմի պարտականությունների մեջ մտնում  էր  Խորհրդային Միության ծովային սպառնալիքներին դիմակայելը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ նավատորմը տեղակայված էր Վիրջինիա նահանգի Նորֆոլքում:  2011 թ. այն դադարեցրել է իր գործունեությունը: Ներկայումս նավատորմը կրկին ակտիվացել է ԱՄՆ-ի արևելյան ափը և  Հյուսիսատլանտյան օվկիանոսում գործողությունների իրականացման նպատակով:

Երկրորդ նավատորմի վերականգնումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ  հակառակ նախկին ռազմածովային հրամանատարների և Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկություններին, ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ չեն մոտ ապագայում ծովային մեծ պատերազմների մեջ մտնել: Ըստ այդ վերլուծությունների, Ռուսաստանի և Չուսաստանի ծովուժի նավատորմի  ներկայությունը  և ամրապնդումը զգալիորեն աճել են:

Սակայն Մոսկվայի տեսանկյունից, ԱՄՆ-ի  նոր գործողությունն ուղղակի քայլ է դեպի ռազմատենչության ամրապնդումը՝ Հյուսիսատլանտյան օվկիանոսում և մասնավորապես Արկտիկայում Ռուսաստանին դիմակայելու համար:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոնդրատևն ասել է.-«Մոսկվան պատրաստվում է պաշտպանել Արկտիկայի ծովային ուղին: Հյուսիսատլանտյան օվկիանոսում ԱՄՆ-ի ծովուժի երկրորդ նավատորմի գործողությունը սպառնում է Ռուսաստանի հյուսիսային ծովի կապերին»: