Իրանի ու Սիրիայի պաշտպանության նախարարների բանակցությունը. Կարևորվել է ռազմավարական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97385-Իրանի_ու_Սիրիայի_պաշտպանության_նախարարների_բանակցությունը._Կարևորվել_է_ռազմավարական_համագործակցությունը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ, շնորհավորելով ահաբեկիչների դեմ պայքարում այդ երկրի բանակի ու դիմադրության ուժերի հաղթանակները, ԻԻՀ պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի ժողովուրդն է պարտական Սիրիայում ահաբեկիչների դեմ մղված պայքարին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2018 08:13 Asia/Tehran

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ, շնորհավորելով ահաբեկիչների դեմ պայքարում այդ երկրի բանակի ու դիմադրության ուժերի հաղթանակները, ԻԻՀ պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի ժողովուրդն է պարտական Սիրիայում ահաբեկիչների դեմ մղված պայքարին»:

ԻԻՀ պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին և Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Այուբը կիրակի օրը երկկողմ բանակցություններից հետո ստորագրեցին երկու երկրի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության փաստաթուղթը:

ԻԻՀ ու Ռուսաստանի հովանավորությամբ ու համագործակցությամբ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում մեծ հաջողություններ են արձանագրվել: Անկասկած երկկողմ ու բազմակողմանի համագործակցությունները շարունակվելով, այսուհետ կապահովվեն տարածաշրջանային շահերը: Ահաբեկիչների ներկայությունից Սիրիան ազատագրվելոոց հետո, օտարներն այլևս պատրվակ չունեն այդ երկրում մնալու համար: Հաշվի առնելով այս իրողությունը, Սիրիայում հաղթանակները մտահոգություն են պատճառում թշնամիներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին:

Մեծ թվով վերլուծաբաններ այն համոզման են, որ ԱՄՆ-ը Իրանին է համարում տարածաշրջանում իր  քաղաքականությունների ձախողումների պատճառը:

«Ռայ Ալ-Յոմ» օրաթերթի գլխավոր խմբագիր, արաբ վերլուծաբան Աբդոլբարի Աթվանը մի հոդվածում գրել է.«Իսրայելը սպառնացել էր, որ Բաշար Ասադին ու իր իշխանությանը վերացնելու է աշխարհի երեսից, սակայն պարզ էր, որ այդպես չէր լինելու: Իսրայելն ավելի քան 20 տարի ժամանակ ուներ իր սպառնալիքները իրագործելու համար, սակայն չարեց: Իսրայելը պետք է վախենա, որովհետև պատերազմ սկսվելու դեպքում, այդ ռեժիմն է կործանվելու: Սիրիան ութ հազար տարվա պատմություն ունի, այն դեպքում, երբ ընդամենը 70 տարի է անցնում Իսրայելի պատմությունից: Վերջին 35 տարիների ընթացքում այդ ռեժիմը չի հաղթել իր պատերազմներից ոչ մեկում և նրանք, ովքեր սպառնում են, պետք է դաս քաղեն այս իրողություններից»:

Սիրիայի պաշտպանության փոխնախարար Մոհամմեդ Շավան ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում երկու երկրի պաշտոնատարների հանդիպումներն ու բանակցություններն այդ շրջանակում է գնահատել և համոզված է, որ այդ համագործակցությամբ հնարավոր է դիմակայել ամերիկյան ու սիոնիստական ռազմատենչ գործողություններին:

Սիրիայի պաշտպանության փոխնախարարը նշել է, որ Բաղդադը ցանկանում է հատկապես պաշտպանական ու ռազմական ոլորտներում Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը:

Իրողությունն այն է, որ Սիրիայի զարգացումներում Իրանի առանցքային դառնալը, վկայում է այն մասին, որ ԻԻՀ-ն ազդեցիկ դերակատարություն ունի տարածաշրջանային հավասարություններում: Հետևաբար անդրադառնալով Սիրիայում այդ երկրի պաշտոնատարների խնդրանքով Իրանի խորհրդականների ներկայությանը, Իրանի պաշտպանության նախարարն ասել է, որ ապագայում նրանց ներկայության մասին որոշում են կայացնելու երկու երկրի ղեկավարները: