Հաագայում մեկնարկել է ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցի վարույթը
ՄԱԿ-ին կից աշխատող արդարադատության միջազգային ատյանը օգոստոսի 27-ից չորս օր շարունակ քննարկելու է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը : Հայցի վարույթի այս փուլում քննարկվելու է ժամանակավոր դատավճիռ կայացնող ատյանի արժանավորությունը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանը հայտարարեց, որ Թեհրանը Վաշինգտոնի դեմ Հաագայի դատարանում հայց է ներկայացրել: Հայցում նշված միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը խախտում է 1955 թվականին Իրանի ու ԱՄՆ-ի միջև կնքված տնտեսական հարաբերությունների, հյուպատոսական իրավունքների ու բարեկամության համաձայնագիրը, համաձայն որի կողմերը պարտավորվում են միմյանց առևտրա-տնտեսական , պետական ուսեփական շահերը խաթարող ոչ մի քայլ չանել: Համաձայնագրում կանխատեսվել է, որ եթե կողմերն անկարող լինեն դիվանագիտական ճանապարհներով կարգավորել տարաձայնությունները, ապա հարցը պետք է ներկայացվի Հաագայի դատարան:
Այժմ Իրանը որոշել է միջազգային քրեական ատյանում 1955 թվականի համաձայնագրի շրջանակում արծարծել ԱՄՆ հանձնառությունների խախտումները: Ատյանը ևս առաջին քայլով ԱՄՆ պետքարտուղարությանը պաշտոնական նամակ հղելով, այդ երկրից պահանջեց հրաժարվել հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու որոշումից , քանի որ այդ քայլը կարող է բացասաբար ազդել ատյանի վերջնական վճռի վրա: Ամերիկացիները սակայն ուշադրություն չդարձրեցին և Իրանը պատժամիջոցներըի վերականգնման դադարեցման համար ժամանակավոր հրաման տալու պահանջ ներկայացրեց: Ատնյանի կողմից պահանջը բավարարվելու դեպքում, ԱՄՆ կառավարությունը որպես ՄԱԿ-ի անդամ և արդարադատության միջազգային ատյանի օրենսգրքի ստորագրող երկիր, պարտավորվելու է ենթարկվել միջազգային ատյանի դատավճռին:
Իհարկե ակնկալվում է, որ ատյանի կողմից ժամանակավոր հրամանի արձակման արժանավորությունն ընդունվելու դեպքում, մի քանի ամսից սկսվելու է ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցի վարույթը: Ատյանն առ այսօր հիմք ընդունելով 1955 թվականի համաձայնագիրը, վերահասու է եղել Իրանի և ԱՄՆ-ի միմյանց դեմ ներկայացված հայցերին: Սա վկայում է այն մասին, որ ատյանի դատավորների համոզմամբ, չնայած իսլամական հեղափոխության հաղթանակի և Իրանում քաղաքական կարգերը փոխվելու փաստին, Իրանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության համաձայնագիրը շարունակում է մնալ ուժի մեջ: Համաձայնագրից 60 տարի անց, երկու երկիրը դրա բովանդակությունից չեն օգտվել ՝ երկկողմ համաձայնագիրը չեղարկելու համար: Իրավական բարդություններից և միջազգային ատյանի և այլ կառույցներում աշխատող օրենքների վրա քաղաքականության թողած ազդեցությունից ելնելով, ԱՄՆ-ի դեմ վերջնական դատավճռի ընդունումը և Իրանի ժողովրդի իրավասությունը վերջնական չի կարելի համարել: ԱՄՆ կառավարության անցյալը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի զլանում անտեսել ատյանի որոշումները: Իրանի հայցի վարույթը և իսլամական հանրապետության օգտին դատավճռի ընդունումը հավանաբատ լինելու է իրավական մեծ ձեռքբերում, որը նվազեցնելու է Իրանի դեմ ճնշումները խստացնելու համար ԱՄՆ-ի մանևրականության ուժը:
ԻԻՀ նախագահի իրավական հարցերով տեղակալ ՝ Լաըյա Ջոնեյդին այդ մասին ասել է.«Եթե միջազգային ատյանում Իրանի օգտին դատավճիռ ընդունվի, հավանաբար աշխարհի մյուս դատարանները ևս սկզբունքորեն հետևելու են այդ որոշմանը, սակայն չի բացառվում, որ ամերիկյան դատարանները հրաժարվելու են այդ քայլից: Ամեն դեպքում, քանի որ դա արդարադատության միջազգային ատյանի ընդունած դատավճիռն է , ուստի ԱՄՆ-ի համար միջազգային պատասխանատվություն է ենթադրում: