Մակրոնը հավաստիացրել է, որ Եվրոպան ձգտում է պահպանել ՀԳՀԾ-ն
ԱՄՆ-ը որպես 5+1 խմբի անդամներից մեկը, 2015թ. հուլիսին ընդունեց միջուկային համաձայնությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի հիմամբ պարտավորություն ստանձնեց իրագործել այն: Սակայն թե Բարաք Օբամայի և թե այսօր Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, այդ երկիրը բազում արգելքներ է հարուցել այդ համաձայնության իրագործման ճանապարհին:
2018թ. մայիսի 8-ին, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը հրաժարվում է ՀԳՀԾ-ի համաձայնությունից և վերականգնելու է Իրանի դեմ միջուկային շրջափակումները:
ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի պատրվակը ԱՄՆ-ի շահերի չապահովվելն էր: Նա ձգտում էր 5+1 խմբի մյուս անդամներին ևս պարտադրել նման քայլի դիմել, սակայն չհաջողեց:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ասածով, ՀԳՀԾ-ն երկկողմ համաձայնություն չէ, որ որևէ երկիր կարողանա միակողմանիորեն վերջ դնել դրան: Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներ՝ Գերմաիան, Ֆրանսիան ու Բրիտանիան խիստ քննադատելով ԱՄՆ-ի այդ քայլը, կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը:
Ֆրանսիայի նախագահը երկուշաբթի օրը Փարիզում այդ երկրի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների, այդ թվում Գերմանիայի ու Բրիտանիայի նպատակն է պահպանել ՀԳՀԾ-ն»:
Էմանունել Մակրոնը քննադատել է տարբեր հարցերի, այդ թվում Իրանի միջուկային համաձայնության հանդեպ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունները: Նա ասել է. «Ֆրանսիան պաշտպանում է ՀԳՀԾ-ն»:
Վերջին ամիսների ընթացքում Իրանն ու Եվրոպան բանակցություններ են անցկացրել ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ և այդ շրջանակում Եվրոպան խոստացավ մի փաթեթ ներկայացնել Թեհրանին ԱՄՆ-ի շրջափակումներին դիմակայելու համար:
Իրանի պաշտոնատարները բազմիցս ընդգծել են, որ Եվրոպան պետք է դեմ կանգնի ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլին, որով այդ երկիրը խախտեց միջազգային օրենքներն ու սկզբունքները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը:
Եվրոպացիների հայեցակետով, ՀԳՀԾ-ն մեծ դերակատարություն ուներ Իրանի միջուկային ծրագիրը վերահսկելու հարցում և կանխում էր տարածաշրջանի երկրների միջև միջուկային մրցակցությունը, նաև դրական ազդեցություն ուներ միջազգային անվտանգության վրա:
ՀԳՀԾ-ն նաև վերացնում էր Իրանի միջուկային ծրագրին դիմակայելու պատճառով ռազմական հարձակման հավանականությունը: Անշուշտ ՀԳՀԾ-ի չեղարկումը բազում բացասական հետևանքներ է ունենալու միջազգային անվտանգության ու խաղաղության վրա: Հենց դա էլ պատճառ է դարձել, որ վերջին ամիսների ընթացքում մի շարք եվրոպացի պաշտոնատարներ ձգտում են ՀԳՀԾ-ի համաձայնության պահպանմանը:
Հատկապես միջազգային հանրության կողմից խիստ քննադատվել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի կամայական քայլը և այդ ընթացքի շարունակման արդյունքում ԱՄՆ-ը մեկուսացվելու է աշխարհում և անգամ իր դաշնակիցների շրջանակում: