Մակրոնը հավաստիացրել է, որ Եվրոպան ձգտում է պահպանել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97424-Մակրոնը_հավաստիացրել_է_որ_Եվրոպան_ձգտում_է_պահպանել_ՀԳՀԾ_ն
ԱՄՆ-ը որպես 5+1 խմբի անդամներից մեկը, 2015թ. հուլիսին ընդունեց միջուկային համաձայնությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի հիմամբ պարտավորություն ստանձնեց իրագործել այն: Սակայն թե Բարաք Օբամայի և թե այսօր Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, այդ երկիրը բազում արգելքներ է հարուցել այդ համաձայնության իրագործման ճանապարհին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2018 09:01 Asia/Tehran
  • Մակրոնը հավաստիացրել է, որ Եվրոպան ձգտում է պահպանել ՀԳՀԾ-ն

ԱՄՆ-ը որպես 5+1 խմբի անդամներից մեկը, 2015թ. հուլիսին ընդունեց միջուկային համաձայնությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի հիմամբ պարտավորություն ստանձնեց իրագործել այն: Սակայն թե Բարաք Օբամայի և թե այսօր Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, այդ երկիրը բազում արգելքներ է հարուցել այդ համաձայնության իրագործման ճանապարհին:

2018թ. մայիսի 8-ին, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը հրաժարվում է ՀԳՀԾ-ի համաձայնությունից և վերականգնելու է Իրանի դեմ միջուկային շրջափակումները:

ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի պատրվակը ԱՄՆ-ի շահերի չապահովվելն էր: Նա ձգտում էր 5+1 խմբի մյուս անդամներին ևս պարտադրել նման քայլի դիմել, սակայն չհաջողեց:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ասածով, ՀԳՀԾ-ն երկկողմ համաձայնություն չէ, որ որևէ երկիր կարողանա միակողմանիորեն վերջ դնել դրան: Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներ՝ Գերմաիան, Ֆրանսիան ու Բրիտանիան խիստ քննադատելով ԱՄՆ-ի այդ քայլը, կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը:

Ֆրանսիայի նախագահը երկուշաբթի օրը Փարիզում այդ երկրի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների, այդ թվում Գերմանիայի ու Բրիտանիայի նպատակն է պահպանել ՀԳՀԾ-ն»:

Էմանունել Մակրոնը քննադատել է տարբեր հարցերի, այդ թվում Իրանի միջուկային համաձայնության հանդեպ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունները: Նա ասել է. «Ֆրանսիան պաշտպանում է ՀԳՀԾ-ն»:

Վերջին ամիսների ընթացքում Իրանն ու Եվրոպան բանակցություններ են անցկացրել ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ և այդ շրջանակում Եվրոպան խոստացավ մի փաթեթ ներկայացնել Թեհրանին ԱՄՆ-ի շրջափակումներին դիմակայելու համար: 

Իրանի պաշտոնատարները բազմիցս ընդգծել են, որ Եվրոպան պետք է դեմ կանգնի ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլին, որով այդ երկիրը խախտեց միջազգային օրենքներն ու սկզբունքները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը: 

Եվրոպացիների հայեցակետով, ՀԳՀԾ-ն մեծ դերակատարություն ուներ Իրանի միջուկային ծրագիրը վերահսկելու հարցում և կանխում էր տարածաշրջանի երկրների միջև միջուկային մրցակցությունը, նաև դրական ազդեցություն ուներ միջազգային անվտանգության վրա: 

ՀԳՀԾ-ն նաև վերացնում էր Իրանի միջուկային ծրագրին դիմակայելու պատճառով ռազմական հարձակման հավանականությունը: Անշուշտ ՀԳՀԾ-ի չեղարկումը բազում բացասական հետևանքներ է ունենալու միջազգային անվտանգության ու խաղաղության վրա: Հենց դա էլ պատճառ է դարձել, որ վերջին ամիսների ընթացքում մի շարք եվրոպացի պաշտոնատարներ ձգտում են ՀԳՀԾ-ի համաձայնության պահպանմանը:

Հատկապես միջազգային հանրության կողմից խիստ քննադատվել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի կամայական քայլը և այդ ընթացքի շարունակման արդյունքում ԱՄՆ-ը մեկուսացվելու է աշխարհում և անգամ իր դաշնակիցների շրջանակում: