ԱՄՆ-ն փորձում է անտեսել Հաագայի միջազգային դատարանի լեգիտիմությունը
Ինչպես ակնկալվում էր, ԱՄՆ-ն փորձում է անտեսել Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու կապակցությամբ Վաշինգտոնի համար կարգադրություն կատարելու հիմամբ Իրանի կողմից Արդարադատության միջազգային ատյան ներկայացված բողոքը:
ԱՄՆ-ի իրավական ներկայացուցիչ Ջենիֆեր Նյուստիդը պնդում էր, որ Իրանը չի կարող համոզիչ փաստեր ներկայացնել, որ դատարանը իրավասություն ունի գործը լսելու համար: Նա նաև պնդել է, որ Իրանի գործողությունները կարող են վտանգել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը և այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից: Մինչ այդ, ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի դեմ պատժամիջոցների վերադարձի կանխման ցանկացած փորձ բնութագրել է որպես ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ:
Մայիսի 8-ին միջուկային համաձայնությունից (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումից հետո, ԻԻՀ-ն բողոքի հայց ներկայացրեց Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային ատյան:
Այս շրջանակում, 1955 թվականին կնքված Իրանի ու ԱՄՆ-ի միջև բարեկամության պայմանագրի հիմամբ կողմերի միջև առաջացած անհամաձայնությունները պետք է կարգավորվեն դիվանագիտության ճանապարհով, գործը ներկայացնելով Միջազգային արդարադատության դատարանին, եթե կողմերը չհամաձայնեն վեճը լուծել խաղաղ այլ ճանապարհով:
Ըստ համաձայնության 21-րդ հոդվածի, որը մնում է ուժի մեջ Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ վճիռ է արձակել այդ կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը երկու պաշտոնական նամակներ հղելով ԱՄՆ կառավարությանը վերահաստատել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերկականգնման քայլը հակասում է 1955 թվականին կնքված Իրանի ու ԱՄՆ-ի միջև բարեկամության պայմանագրին:
Սակայն ԱՄՆ կառավարությունը շարունակում է անտեսել միջազգային իրավունքը և իր իրավական պարտավորությունները և Իրանը պաշտոնական նամակներին չի արձագանքել:
Հետևաբար, 1955 թվականին կնքված Իրանի ու ԱՄՆ-ի միջև բարեկամության պայմանագրի հիմամբ Իրանը միջնորդությունը բավարարելու համար դիմել է Արդարադատության միջազգային ատյանին:
Չնայած ԱՄՆ կառավարության իրավական ներկայացուցչի պնդումներին Իրանի միջուկային պատժամիջոցների վերականգնումը ոտնահարում է Իրանի ու ԱՄՆ-ի միջև բարեկամության պայմանագիրը:
Իհարկե, ԱՄՆ կառավարությունը ՀԳՀԾ-ից դուրս գալը պայմանավորել էԻրանի հրթիռային կարողությունների հասանելիության եւ տարածաշրջանային գործունեությանը: Այդուամենայնիվ ՀԳՀԾ-ում ոչ մի խոսք չի եղել Իրանի հրթիռային հնարավորությունների եւ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ներկայության մասին: Հիմնվելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցների վրա Իրանը լիովին հավատարիմ է ՀԳՀԾ-ին հետևաբար, ԱՄՆ-ն պնդումները, թե Իրանը սպառնում է միջազգային խախաղությունը անհիմն են: