Ֆեդերիկա Մոգերինին նախազգուշացրել է ՀԳՀԾ-ի պահպանման մարտահրավերների կապակցությամբ
Չորեքշաբթի օրը ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ՀԳՀԾ-ի պահպանման ու շարունակման հարցում կարևորել է ԵՄ-ի կողմից տարվող ջանքերը:
Մոգերինին ասել է.«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնման փաստը, ՀԳՀԾ-ի պահպանումը բարդ գործ է»: Մոգերինին շեշտել է.«Ողջ աշխարհում ԵՄ-ի անդամ երկրների ու դաշնակիցների հետ համագործակցում ենք, որպեսզի ՀԳՀԾ-ի գործադրման շարունակման հարցում վստահություն ձեռք բերենք: Մեկ անգամ ևս պետք է ասենք, որ ՀԳՀԾ-ի պահպանումը մեր անվտանգության օգտին է»: Իր իսկ շահերի ուղղությամբ Եվոպան կարևում է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: Այս բանակցությունների ընթացքում Եվրոպան խոստացավ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու հարցով հովանավորող փաթեթ ներկայացնել Թեհրանին: Իրանի բարձրաստիճան պաշտնոյաները բազմիցս շեշտել են, որ Եվրոպան պետք է կանգնի ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի միակողմանի քայլի դեմ, որպեսզի կարողանա որպես անկախ ուժ, դերակատարություն ունենլ համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ն այդ քայլով ոտնահարել է միջազգային օրենքները, ԱԽ-ի 2231 բանաձևը ու վտանգի տակ է դրել համաշխարհային կայունությունը: Այդուհանդերձ, հաշվի առնելով Եվրոպայի ու աշխարհի այլ երկրների հետ ԱՄՆ-ի դրամային ու առևտրական ծավալուն հարաբերությունները, Իրանի դեմ պաշտժամիջոցների առավել ազդեցիկ կիրառման համար, որի առաջին փուլը գործադրվում է օգոստոսի 7-ից ու եկրորդ փուլն էլ գործադրման կհանձնվի նոյեմբերի 4-ին, Վաշինգտոնը մեծ ջանքեր է գործադրում ու նույնիսկ այդ երկրի պետդեպարտմենտում հատուկ հանձնախումբ է կյանքի կոչել: Իսկ դրա դմիաց եվրտոպացիները առերևույթ լուրջ քայլեր են ձեռնարկում պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար, ինչն իհարկե շատ բարդ գործ է: Եվրոպացիների տեսանկյունից, ՀԳՀԾ-ն մեծ դերակատարություն է ունեցել Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեությունը վերահսկելու հարցում, տարածաշրջանի երկրներում կանխել է միջուկային մրցակցությունը ու միաժամանակ դրական ազդեցություն է ունեցել միջազգային անվտանգության վրա: Այս կապակցությամբ Մոգերինին ասել է.«Մենք համոզված ենք, որ Իրանում միջուկային զենքի արտադրման արգելումը կենսական խնդիր է և երբ այսպիսի համաձայնություն է կայացել, պետք է հովանավորել այն»: Իհարկե Իրանը մշտապես շեշտել է, որ իր միջուկային ծրագիրը ծառայում է խաղաղանպատակ գործունեությանը և ՄԱԳԱՏԷ-ի զեկուցները բազմիցս հաստատել են դա: Եվրոպացիները հավատացած են, որ միջուկային գործարքը վերացրել է Իրանի դեմ ռազմական տարբերակի կիրառման հավանականությունը: ՀԳՀԾ-ն նաև հաջողված մոդել է համարվում միջազգային խնդիրները կարգավորելու հարցում: Անկասկած, այս համաձայնության խափանումը բազում բացասական հետևանքներ է ունենալու միջազգային խաղաղության ու անվտանգության համար ու միաժամանակ հարցականի տակ է տանելու Եվրոպայի դիվանագիտական վարկը: Այս նկատառումները պատճառ են դարձել, որ ԵՄ-ի ավագ պաշտոնյաները, այդ թվում՝ Ֆեդերիկա Մոգերինին ու մի խումբ եվրոպացի ղեկավարներ, հաշվի առնելով ՀԳՀԾ-ի օգուտները, ձգտեն պահպանել այս համաձայնությունը: ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը իրականացվել են ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումների հիմունքներով և առթել է համաշխարհային հանրության այդ թվում ԱՄՆ-ի դաշնակիցների ու մրցակիցների խիստ քննադատությունները: