Թրամփի վարած քաղաքականությունները վտանգ են ներկայացնում աշխարհում օրենքի իշխանության համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97517-Թրամփի_վարած_քաղաքականությունները_վտանգ_են_ներկայացնում_աշխարհում_օրենքի_իշխանության_համար
Միջնորդության և տարաձայնությունների կարգավորման թեմայի քննարկմանը նվիրված Անվտանգության խորհրդի նիստում, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է.« Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար սկզբունքներից մեկն այն է, որ աշխարհը պետք է կառավարել  ոչ թե «բռնի ուժի» այլ «օրենքի» միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2018 13:29 Asia/Tehran
  • Թրամփի վարած քաղաքականությունները վտանգ են ներկայացնում աշխարհում օրենքի իշխանության համար

Միջնորդության և տարաձայնությունների կարգավորման թեմայի քննարկմանը նվիրված Անվտանգության խորհրդի նիստում, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է.« Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար սկզբունքներից մեկն այն է, որ աշխարհը պետք է կառավարել  ոչ թե «բռնի ուժի» այլ «օրենքի» միջոցով:

Ղոլամալի  Խոշռուն, չորեքշաբթի օրը կայացած նիստում խոսելով աշխարհում բռնի ուժի կիրառման դեպքերի մասին, ասել է.«ԱՄՆ-ն ոչ միայն ինքն է խախտում Անվտանգության խորհրդի բանաձևը, այլև բացեիբաց ուրիշներին կոչ է անում խախտել այդ կառույցի ընդունած բանաձևերից  համարվող թիվ 2231 բանաձևը և ասում է, որ եթե վերջիններս չհետևեն այդ կոչին, պատժի կենթարկվեն»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2018 թվականի մայիսի 8-ին, առանց ուշադրություն դարձնելու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 2231 բանաձևին, որը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրավական ու քաղաքական երաշխիքն է, դուրս եկավ միջազգային համաձայնագրից:

ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Թրամփի կառավարությունը տարբեր միջոցներով փորձում է միջազգային համաձայնագիրը ստորագրած երկրներին արգելել Իրանի հետ տնտեսական համագործակցություն ունենալ:

Այս շրջանակում, ԱՄՆ ներկա կառավարության ներկայացուցիչներն այցելում են աշխարհի տարբեր երկրներ և  սպառնում, որ եթե փորձեն շարունակել համագործակցել Իրանի հետ, պատժի կենթարկվեն: ԱՄՆ այդ քաղաքականությունը վկայում է աշխարհում այդ երկրի կողմից  բռնի ուժի և սպառնալիքի կիրառման մասին:
Այս կողմնորոշումը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային համակարգում իշխող կարգի համար:Կարգ, որի ցուցանիշներն են փոխադարձ համագործակցությունը, բազմակողմանիությունը և տարաձայնությունների կարգավորման համար խաղաղ ճանապարհների կիրառումը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն ընդամենը ավերիչ միակողմանիության մեկ օրինակն է: Իրանի հետ համագործակցությունը շարունակելու պատճառով պատժամիջոցներով աշխարհի տարբեր երկրներին սպառնալը, Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի  դեմ առևտրային պատերազմը, մյուս միջազգային համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրս գալը, վկայում են Թրամփի կառավարության կողմից բռնության կիրառման մասին, որի դիմաց համաշխարհային միասնական դիրքորոշման որդեգրումն անհրաժեշտություն է: Թրամփի կառավարության կողմից ներկա կողմնորոշման շարունակումն առավել քան երբևէ նվազեցրել է ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի հեղինակությունը և արդյունքում, օրենքի իշխանության թուլացմամբ, աշխարհն առաջնորդվելու է դեպի անարխիա»:

Թրամփի միակողմանի քաղաքականությունների նկատմամբ աշխարհի տարբեր երկրների դիրքորոշումը ցույց է տալիս, որ նրանք երես են թեքել այդ կողմնորոշումից: Աշխարհի երկրների քաղաքականության ամրապնդումը  համաշխարհային խաղաղության ու անվտանգության օգտին կլինի:

Ամերիկացի գրող և միջազգային հարցերի փորձագետ Դիլիփ Հիրոն վերջերս «Գլոբալ Ռիսըրչ» ինտերնետային կայքում լույս տեսած հոդվածում գրել է.«Թրամփի նախագահության օրոք աշխարհն այս պարզ ուղերձն է փոխանցել, որ չի պատրաստվում լինել ԱՄՆ-ի ու նրա նախագահի խաղադաշտը»:

Ամերիկացի գրողն ընդգծել է.«Առևտրի ոլորտում Թրամփի միակողմանի քաղաքականությունները, Իրանի միջուկային համաձայնագրից և Փարիզի բնակլիմայական պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալը, դարձել են սկզբնակետ՝ հակաթրամփյան շարժման ձևավորման համար:

«Ասիա Թայմզ» ինտենրնետային կայքը, քննադատելով ԱՄՆ ներկա կառավարության ավերիչ կողմնորոշումը, գրել է. «Աշխարհն ԱՄՆ-ի նախագահի սրտով չէ: Թրամփի միակողմանի քաղաքականությունները հակաթրամփյան մեծ ալիք են առաջացրել ոչ միայն համաշխարհային ասպարեզում, այլ ԱՄՆ-ի ներսում»:

Համաշխարհային մասշտաբով ստեղծված հակաթրամփյան շարժումը ցույց է տալիս, որ միջազգային համակարգն անցյալի նման  չի ծառայում  միայն Միացյալ Նահանգներին: Ոչ մի երկիր չի ընդունի, որ ԱՄՆ-ն իշխի իրեն: Օրենքի իշխանության հարգումը և խաղաղ միջոցների կիրառումը կարող են երաշխավորել համաշխարհային անվտանգության ու խաղաղության ապագան: Հակառակ դեպքում, ԱՄՆ-ի բռնատիրական քաղաքականությունների շարունակումը վտանգ է ներկայացնում օրենքի շրջանակներում աշխարհի համընդհանուր կառավարման համար: