Մակրոնը եվրոպական զուգամերձության ու հավաքական պաշտպանության ամրապնդման պահանջ է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97537-Մակրոնը_եվրոպական_զուգամերձության_ու_հավաքական_պաշտպանության_ամրապնդման_պահանջ_է_ներկայացրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանում մասնավորապես պաշտպանական հարցերում, նաև ՆԱՏՕ-ի դերակատարության և ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման շուրջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ծագած լուրջ տարաձայնությունները, եվրոպական երկրներին ստիպել են պաշտպանության ու անվտանգության բնագավառներում եվրոպական անկախ կառույցներ առաջացնել ու նախաձեռնությունների դիմել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2018 07:13 Asia/Tehran
  • Մակրոնը եվրոպական զուգամերձության ու հավաքական պաշտպանության ամրապնդման պահանջ է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանում մասնավորապես պաշտպանական հարցերում, նաև ՆԱՏՕ-ի դերակատարության և ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման շուրջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ծագած լուրջ տարաձայնությունները, եվրոպական երկրներին ստիպել են պաշտպանության ու անվտանգության բնագավառներում եվրոպական անկախ կառույցներ առաջացնել ու նախաձեռնությունների դիմել:

Եվրոպայի անկախ ռազմական ուժի ստեղծման և ԵՄ-ի համաշխարհային ռազմավարության մշակման, նաև եվրոպական ռազմական-անվտանգային կառույցներ առաջացնելու ուղղությամբ ջանքերը մեծ թափ են ստացել: Գերմանիան ու Ֆրանսիան, որպես ԵՄ-ի անդամ գլխավոր երկրներ, այս գործընթացում առաջատար դիրք են զբաղեցնում և ցանկանում են հնարավորինս շուտ եվրոպական պաշտպանական անկախ կարողության ստանալ: Այս կապակցությամբ արտահայտած վերջին դիրքորոշմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը եվրոպական երկրներին կոչ արեց հավաքական անվտանգության կառույց ձևավորելով, ԵՄ-ում ամրագրել զուգամերձությունը: Մակրոնը, որ ցանկանում է վերջ տալ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից եվրոպացիների կախվածության ընդգծել է, որ պաշտպանական ոլորտում Եվրոպան պիտի ռազմավարական անկախության տիրանա: Մակրոնը հայտարարել է, որ այդ նպատակի իրագործման համար պետք է ավտոմատ կերպով ամրապնդվեն համագործակցություններն, այնպես որ եթե որևէ երկիր հարձակման թիրախ դառնա, միջամտության համար իրական միասնականություն ստեղծվի: Մակրոնի առաջարկը ներառում է ՆԱՏՕ-ի կանոնադրության «ամրագրված 5-րդ կետ»-ի շրջանակներում եվրոպական հավաքական պաշտպանության համակարգի ստեղծումը: Համաձայն այս կետի, եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր հարձակման թիրախ դառնա, դա բոլոր անդամների դեմ հարձակում է ընկալվելու: Մակրոնի վերջին հայտարարությունը մասնավորապես իմաստ է ստանում ՆԱՏՕ-ի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների լույսի ներքո: Նա սպառնացել է, որ հնարավոր է ԱՄՆ-ին հանի ռազմական այդ դաշինքից: Թրամփը կողմնակի ակնարկ կատարելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ասել է. «ՆԱՏՕ-ի անդամներին ասել եմ, որ եթե դրամ չվճարեն, մենք կհրաժարվենք այս դաշինքից»: Թեև Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իր արտահայտությունները միտված չեն ՆԱՏՕ-ի թուլացմանը և այս դաշինքը շարունակելու է մնալ որպես կարևոր ու ռազմավարական մի միություն, այդուհանդերձ պարզ է, որ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամի՝ ԱՄՆ-ի, բացասական դիրքորոշումը հանգեցրել է ռազմական այս կոալիցիայի ապագա ճակատագրի հանդեպ եվրոպացիների անվստահությանը: Ֆրանսիայից բացի, Գերմանիան նույնպես Եվրոպայում պաշտպանական զուգամերձության պահանջ է ներկայացրել: Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն անցած շաբաթ մի հոդվածում ընդգծեց ռազմական համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի դիմաց կշիռ ներկայացնելու անհրաժեշտությունը:

Եվրոպական 9 երկրներ 2018 թվականի հունիսին պաշտպանեցին արագ արձագանքման ուժ ձևավորելու Ֆրանսիայի առաջարկը: ԵՄ-ն 2018 թվականին հայտարարեց, որ 2021-ից 2027 թվականների ընթացքում շուրջ 20 միլիարդ եվրո հատկացում է կատարելու պաշտպանական հարցերին: Այս բյուջեն հատկացվելու է ռազմական արդիական տեխնոլոգիաների զարգացմանը: Եվրոպական երկրները հանգել են այն եզրակացության, որ այսօր պիտի հիմնվեն իրենց սեփական ուժերի վրա և անցել է Եվրոպայի անվտանգության ապահովման համար բացառապես ԱՄՆ-ից կախվածության շրջանը: Հատկապես որ Թրամփը հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ անվճար ծառայություն մատուցել իր դաշնակիցներին, այլ նրանց հետ հարաբերությունից նաև պիտի շահի Վաշինգտոնը:

Պաշտպանական ու ռազմական անկախություն ձեռք բերելու համար Եվրոպայի քայլերը դժգոհություն են պատճառել ԱՄՆ-ին քանի որ դա կրճատելու է Եվրոպայի անվտանգության հետ կապված ճգնաժամերին ԱՄՆ-ի միջամտության ու դերակատարության հնարավորությունը: