Եվրոպան կարևորել է ԱՄՆ նոր մաքսային պատերազմի դեմ փոխադարձ քայլերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97553-Եվրոպան_կարևորել_է_ԱՄՆ_նոր_մաքսային_պատերազմի_դեմ_փոխադարձ_քայլերը
Չնայած մաքսային պատերազմում հրադադար հաստատելու և առկա առևտրային տարաձայնությունների համար լուծում գտնելուն ուղղված բանակցություններ սկսելու հարցում ԱՄՆ-ի և եվրամիության միջև կայացած համաձայնությանը, Եվրոպայից ներկրվող մեքենաների համար նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ նախագահի պնդումը Եվրամիության ավագ պաշտոնյաների քննադատության տեղիք է տվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2018 13:49 Asia/Tehran
  • Եվրոպան կարևորել է ԱՄՆ նոր մաքսային պատերազմի դեմ փոխադարձ քայլերը

Չնայած մաքսային պատերազմում հրադադար հաստատելու և առկա առևտրային տարաձայնությունների համար լուծում գտնելուն ուղղված բանակցություններ սկսելու հարցում ԱՄՆ-ի և եվրամիության միջև կայացած համաձայնությանը, Եվրոպայից ներկրվող մեքենաների համար նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ նախագահի պնդումը Եվրամիության ավագ պաշտոնյաների քննադատության տեղիք է տվել:

Եվրոպական խորհրդի նախագահ Ժան Քլոդ Յունկերն ուրբաթ օրը հայտարարել է, որ եթե կայացած համաձայնության հակառակ ԱՄՆ-ը եվրոպական մեքենաների ներկրման համար մաքսատուրքեր սահմանի, ապա Եվրոպան հակադարձ քայլերի է դիմելու: Թրամփի ճկունության մասին ԵՄ-ի ակնկալիքին հակառակ, այսօր պարզվել է, որ նա եվրոպացիների պատկերացրածից ավելի  հաստատակամ է: Յունկերը հուսով էր, որ 2018 թվականի հուլիսին Թրամփի հետ ունեցած համաձայնությունը գործելու է նաև մատքսատուրքային հարցում, ինչն էլ առ այսօր տեղի չի ունեցել: 

«Եվրամիությունը ոչ մեկին թույլ չի տալու որոշումներ ընդունել իր առևտրական քաղաքականությունների համար: Եթե Վաշինգտոնը խախտի կայացած համաձայնությունը ՝ եվրոպական մեքենաների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելով, այդ դեպքում մենք ևս նման քայլ ենք անելու».-ասել է Յունկերը: Թրամփը մերժել է մենքենաերի համար մաքսատուրքեր չսահմանելու համար Եվրամիության առաջարկը, հայտարարելով, որ Եվրոպայի առևտրական քաղաքականությունը նույնքան վատն է , որքան չինացիները: 

Թրամփը եվրոպացիներին սպառնացել է, որ մեքենաների պահեստամասերի ներկրման համար 25 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանելու: Թրամփի այս սպառնալիքի իրականացումը վնասելու է ոչ միայն եվրոպական մեքենաշինության գործարաններին և ոլորտի աշխատողներին, այլև մեծ ծախսեր է պարտադրելու ամերիկացի սպառողներին: Ընդսմին Եվրամիությունն իր հերթին հակադարձ քայլերի է դիմելու ՝ լավագույն դեպքում նույն չափով ավելացնելու է ամերիկյան մեքենաների ներկրման մաքսատուրքերը , ինչը հանգեցնելու է ամերիկյան գործարանների ծախսերի  բարձրացմանը ՝ պակասեցնելով մրցունակությունը:

Վերջերս գերմանիայի արդյունաբերության ֆեդերացիան Թրամփի կառավարությանը զգուշացրել էր, որ եվրոպական ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերի սահմանումից կարող է տուժել Վաշինգտոնը: Խրախուսիչ քաղաքականության ոլորտում իր խոստումները կատարելու ուղղությամբ, 2018 թվականի հունիսից սկսել է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայից և որոշ երկրներից պողպատի և ալյումինի ներկրումների համար : 

Թրամփը նաև  համաշխարհային առևտրի ապագայի մասին մտահոգությունները մեծացնող  հայտարարություն է կատարել : Նա սպառնացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ՝ ասելով Վաշինգտոնի նկատմամբ ԱՀԿ-ի դիրքորոշումը չփոխվելու դեպքում, ԱՄՆ-ը դուրս է գալու այդ կառույցից: Այդ կապակցությամբ Թրամփն ասել է.«ԱՀԿ-ն ձևավորվել է բացի մեզանից  բոլորի ՝ շահերը պաշտպանելու համար: Չեք կարող հավատալ, թե նրանք ինչպես են շահարկել ԱՄՆ-ին»: Դա այն դեպքում, երբ միջազգային ֆինանսական կառույցներն, ինչպես օրինակ Արժույթի միջազգային հիմնադրամը և աշխարհի մեծ տնտեսագետները զգուշացրել են համաշխարհային տնտեսության վրա թողած Թրամփի առևտրական քաղաքականության թողած աղետալի հետևանքների կապակցությամբ: Փաստորեն Թրամփը մտադիր է ձեռնոց նետել ներկա միջազգային տնտեսական համակարգին ՝ փորձել այն ամբողջովին համապատասխանեցնել ԱՄՆ շահերին: