Ռուս-ադրբեջանական համագործակցության ամրապնդումը և ղարաբաղյան հարցը
ՌԴ Սոչի քաղաքում կայացավ Ռուսատանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հադիպումը: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության տասը փաստաթուղթ:
Այս համատեսքտում «Ռոսնավթ»-ի և SOCAR միջև փոխգործակցության պայմանագիր է ստորագրվել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է.-«Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր Զինված ուժերը, իսկՌուսաստանը առաջատար դիրք է զբաղեցնում այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը ռազմական տեխնիկա է գնում»:
«Ռուսաստանում Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը եւ սա աճման միտում ունի», - ասել է Ալիևը:
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ, թվում է, որ Իլհամ Ալիևի այցը Սոչի, կատարվել է Բաքվի կողմից Մոսկվային շատ զիջումներ անելու նպատակով: Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի նախագահ Ալիևի այցը Ռուսաստան, պետք է գնահատել նրա ամենակարևոր ուղևորությունների շրջանակում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչի կատարած այցի ընթացքում համաձայնագիր է կնքվել , ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ապրանքների մաքսային վերահսկողության, էլեկտրահաղորդալային և գազատար տրանսպորտով հաղորդակցությունների վերաբերյալ: Ադրբեջանը Ռուսաստանից ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 5 մլրդ դոլարի արտադրանք է գնել: Հաշվի առնելով այդ փաստաթղթերի ստորագրումը և նավթային ու գազային ոլորտներում Բաքու-Մոսկվա համագործակցության ամրապնդումը, ակնհայտ է, որ այցը կատարվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից զիջումների գնալու համար:
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչների տեսակետից, երրորդ երկրի հետ ցանկացած ռազմական համաձայնագրի ստորագրումը կարող է մեկնաբանվել, որպես Լեռնային Ղարաբաղի տարածքում հավասարակշռությունը խաթարելու համար:
Ադրբեջանցի քաղաքագետ Զոլֆաղար Թուֆիղն այս կապակացությամբ ասել է.-«Պուտինի կողմից ստորագրված պայմանագիրը անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Հայաստանը ռազմական օգնություն է ստանում Ռուսաստանից: Որովհետեւ Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար: Հայաստանը նույնիսկ փորձում է Ռուսաստանին ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Սակայն Ռուսաստանը հետևում է իր շահերին»:
Ղազախստանում կայացած Կասպից ծովի գագաթնաժողովից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Ռուսաստան կարելի է մեկնաբանել որպես Կասպից ծովի գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցություն: Իսկ այնուհետև Բաքվի կողմից Մոսկվային արված զիջումները Սոչիում:
Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը զենք և ռազմական տեխնիկա է գնում Իսրայելից, ինչը ինչը չի համապատասխանում այդ կովկասյան մուսուլմանական երկրի շահերին: ՌԴ-ից Ադրբեջանի ռազմական գնումները տարածաշրջանային հակամարտություններում, ինչպիսիք են Հայաստանի հետ պատերազմում, առավելապես կարող են օգնել այդ երկրին: