Ռուս-ադրբեջանական համագործակցության ամրապնդումը և ղարաբաղյան հարցը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97633-Ռուս_ադրբեջանական_համագործակցության_ամրապնդումը_և_ղարաբաղյան_հարցը
ՌԴ Սոչի քաղաքում կայացավ Ռուսատանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հադիպումը: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության տասը փաստաթուղթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2018 13:39 Asia/Tehran
  • Ռուս-ադրբեջանական համագործակցության ամրապնդումը և ղարաբաղյան հարցը

ՌԴ Սոչի քաղաքում կայացավ Ռուսատանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հադիպումը: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության տասը փաստաթուղթ:

Այս համատեսքտում «Ռոսնավթ»-ի և SOCAR միջև  փոխգործակցության պայմանագիր է ստորագրվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է.-«Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր Զինված ուժերը, իսկՌուսաստանը առաջատար դիրք է զբաղեցնում այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը ռազմական տեխնիկա է գնում»:

«Ռուսաստանում Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը եւ սա աճման միտում ունի», - ասել է Ալիևը:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ, թվում է, որ Իլհամ Ալիևի այցը Սոչի, կատարվել է Բաքվի կողմից Մոսկվային շատ զիջումներ անելու նպատակով: Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի նախագահ Ալիևի այցը Ռուսաստան, պետք է գնահատել նրա ամենակարևոր ուղևորությունների շրջանակում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչի կատարած այցի ընթացքում համաձայնագիր է կնքվել , ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ապրանքների մաքսային վերահսկողության, էլեկտրահաղորդալային և գազատար տրանսպորտով հաղորդակցությունների վերաբերյալ: Ադրբեջանը Ռուսաստանից ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 5 մլրդ դոլարի արտադրանք է գնել: Հաշվի առնելով այդ փաստաթղթերի ստորագրումը և նավթային ու գազային ոլորտներում Բաքու-Մոսկվա  համագործակցության ամրապնդումը, ակնհայտ է, որ այցը կատարվել է  ոչ միայն Ադրբեջանի կողմից զիջումների գնալու համար:

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչների տեսակետից, երրորդ երկրի հետ ցանկացած ռազմական համաձայնագրի ստորագրումը կարող է մեկնաբանվել, որպես Լեռնային Ղարաբաղի տարածքում հավասարակշռությունը խաթարելու համար: 

Ադրբեջանցի քաղաքագետ Զոլֆաղար Թուֆիղն այս կապակացությամբ ասել է.-«Պուտինի կողմից ստորագրված պայմանագիրը անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Հայաստանը ռազմական օգնություն է ստանում Ռուսաստանից: Որովհետեւ Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի Ադրբեջանի հետ  ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար: Հայաստանը նույնիսկ փորձում է Ռուսաստանին ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Սակայն Ռուսաստանը հետևում է իր շահերին»:

Ղազախստանում կայացած Կասպից ծովի գագաթնաժողովից  հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Ռուսաստան կարելի է մեկնաբանել որպես  Կասպից ծովի գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցություն: Իսկ այնուհետև  Բաքվի կողմից Մոսկվային արված զիջումները Սոչիում:

Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը զենք և ռազմական տեխնիկա է գնում Իսրայելից, ինչը ինչը չի համապատասխանում այդ կովկասյան մուսուլմանական երկրի շահերին: ՌԴ-ից Ադրբեջանի ռազմական գնումները տարածաշրջանային հակամարտություններում, ինչպիսիք են Հայաստանի հետ պատերազմում,  առավելապես կարող են օգնել այդ երկրին: