Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները՝ հեղափոխության Գերագույն առաջնորդի տեսանկյունից
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իսլամական երկրների միասնականությունն ու համագործակցությունն անկասկած հող է նախապատրաստելու տարածաշրջանի խնդիրների կարգավորման համար»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Մեծապետականությունն ու նրան գլխավորող ԱՄՆ-ն մտահոգ են իսլամական երկրների համագործակցությունից ու մերձեցումից և իսլամական ուժի ձևավորումից»:
Նա նշել է, որ իսլամական հզոր երկրների հետ ԱՄՆ-ի թշնամության պատճառը նույն այս մտահոգությունն :: Առաջնորդի խոսքերով. «ԻԻՀ-ն ու Թուրքիան տարածաշրջանի երկու հզոր ու պատվավոր երկրներն են և իսլամ աշխարհում ունեն ընդհանուր դրդապատճառներ, հետևաբար առավել քան երբևե պիտի ընդլայնվեն քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկու երկրների համագործակցությունը»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ Իրանի ու Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը կարող է նաև տարածվել համաշխարհային հարցերում:
Ն Վ Այաթոլլահ Խամենեին հավելել է, որ ՌԴ նախագահը դրական է գնահատում ՀԳՀԾ-ն: «ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանը կընդունի այն դիրքորոշումը, որը կհամապատասխանի երկրի ու ժողովրդի շահերին ու պատվին». ասել է նա:
«Թեև ամերիկացիները ներկայումս արծարծում են Իրանի հրթիռային և տարածաշրջանում Իրանի ներկայության հարցերը, սակայն նրանց խնդիրը Իրանի Իսլամական Հանրապետության հետ վեր է այդ հարցերից:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է. «40 տարի է ինչ ամերիկացիները ցանկանում են արմատախիլ անել ԻԻՀ-ն, բայց նույն այդ ժամանակաընթացքում մենք 40 անգամ աճել ենք և ԻԻՀ-ի դիմադրությունն ու նրա արձանագրած հաջողություններն ԱՄՆ-ի սանձման մեկ այլ օրինակն են»:
Իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդի խոսքերն, անկասկած, վկայում են տարածաշրջանի ներկա հնարավորությունների ու կարիքների մասին:
Սակայն հնարավորությունների օգտագործումը, հատկապես տարածաշրջանի զգայուն պայմաններում, պահանջում է բազմակողմ փոխգործակցություն: