Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97920-Միջին_Ասիան_և_Կովկասն_անցած_շաբաթվա_ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 10, 2018 03:11 Asia/Tehran
  • Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Իրանը Հայաստան արտահանում կատարող 5-րդ խոշոր երկիրն է համարվում»:

Արծվիկ Մինասյանը Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Իրանն ապահովում է Հայաստան ներկրվող ապրանքների 4,07 տոկոսը»:

«Գազը, կուպրը, նավթը, քիմիական պարարտանյութերը, ապակին, արդյունաբերական յուղերը, պլաստմասայե արտադրանքները և երկաթե ու պողպատե արտադրանքներն Իրանից Հայաստան արտահանվող գլխավոր արտադրանքներից են»,-հավելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Վերջին տարիներին Իրանի ու Հայաստանի հարաբերությունները վերաճ ընթացք են արձանագրել: Թեհրանը հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնման հիման վրա ձևավորված ԻԻՀ արտաքին քաղաքականության շրջանակներում ընդլայնել է Իրանի հետ հարաբերությունները: Իրանը դեպի Հայաստան ներդրումներ կատարելուց բացի նաև ապահովել է այդ երկրին անհրաժեշտ ներդրումների որոշ բաժինը: Իրան-Հայաստան գազատար խողովակագիծը Հայաստանում Իրանի կատարած  խոշոր ներդրումներից է համարվում:

-------------------------------

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել օգոստոսի 27-ին։ Այդ ֆոնին ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է։ 2016 թվականին նոյեմբերից ի վեր առաջին անգամ օգոստոսի սկզբին դոլարի փոխարժեքը գերազանցել է 66 ռուբլին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դեռ ամբողջովին չի վերլուծել` ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը երկրի տնտեսության վրա։ Այս մասին լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը։

------------------

Երևանի «Մերգելյան ինստիտուտ»-ի տարածքում գտնվող «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց «Armenia EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Armenia EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին մասնակցում են ընկերություններ Հայաստանից,  Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրանից, Իտալիայից, ԱՄՆ-ին և Հնդկաստանից:

---------------------------

 «Հյուսիս-հարավ» միջանցքի համար արդեն նախագիծ է կազմվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Նախագիծն առաջարկում է վերակառուցել Հայաստանի ավտոմայրուղիները Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահման։ Լեռնային ոլորապտույտ ճանապարհները կփոխարինվեն թունելներով։

Հիմա Իրանի հետ սահմանից Հայաստան տանող ճանապարհը վերգետնյա է, այն մի քանի լեռնաշղթայով ու ձորերով է անցնում։ Առաջարկվում է այնտեղ մի քանի թունել փորել։ Դրա միջոցով հնարավոր կլինի շատ ավելի արագ անցնել։

Ագարակ-Քաջարան նոր 32 կիլոմետրանոց ճանապարհը կկառուցվի Եվրասիական զարգացման բանկի տրամադրած 150 միլիոն դոլար վարկով։ Դրա նախագիծն արդեն պատրաստ է։

Քաջարան-Ագարակ նախագիծը կլինի «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ հատվածը: Նախագծի շրջանակում նախատեսվում է վերակառուցել Հայաստանի մայրուղիներն իրանական սահմանից մինչև վրացական։ Որոշ տեղերում ասֆալտը կփոխարինեն բետոնով, որոշ տեղերում էլ կընդլայնեն, մեկ այլ հատվածներում էլ լեռնային ոլորանների փոխարեն ուղիղ հատվածներ կկառուցեն։

Այդ պատճառով Հայաստանով անցնելու ճանապարհը կկրճատվի ինչպես տարածքի առումով (556 կիլոմետրից մինչև 490), այնպես էլ ժամանակային, քանի որ նոր մայրուղում թույլատրերի արագությունը կավելանա։ Առայժմ ֆինանսավորում են գտել ճանապարհի 160 կիլոմետրի կառուցման համար։ Հիմնական վարկատուն Ասիական զարգացման բանկն է։ Մյուս վարկատուներն են Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրասիական զարգացման բանկը։

------------------------

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքելով ամերիկացի մի քաղաքացու ԼՂ կատարած այցին և Ադրբեջանի ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններին կանչեց Բաքվում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարին:

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը չորեքշաբթի օրը կանչելով ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Դոնալդ Ռուին նրան հանձնեց ամերիկահայ Դան Բիլզերյանի ԼՂ կատարած այցի և Ադրբեջանի բանակի ռազմական ջոկատների դիրքերի ուղղությամբ կրակոցներ կատարելու կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարության գրավոր բողոքը:

Բաքվի իշխանություններն արտասահմանցի քաղաքացիներին հրաժարեցնում են ԼՂ տարածք այցելելուց ու այդտեղ ցանկացած տեսակի գործունեություն ծավալելուց հայտարարելով, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին: Սա առաջին անգամ չէ, որ ամերիկացի մի քաղաքացի ԼՂ-ի տարածք է ուղևորվում: Ադրբեջանի ԱԳ նախարարության վիճակագրական պաշտոնական թվերի համաձայն 710 օտար քաղաքացիներ, որոնց խոշոր մասն ամերիկացիներ են և 177 արևմտյան ընկերություններ ներկայություն ունեն և  ներդրում են կատարել ԼՂ-ում:

-----------------------------

Ղարաբաղի փրկության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Բաքու գործուղված իրանական պատվիրակության պատասխանատուն ասել է. «Արտաքին ուժերը ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում անկեղծ չեն և հակամարտությունը կարգավորելուց բացի այլ նպատակներ են հետապնդում:

Թավրիզի համալսարանի գիտական խորհրդի անդամ Ռուհոլլահ Մոթեֆաքեր Ազադը Բաքվում ասաց. «Արտաքին ուժերի միջամտությունը հանգեցնում է ճգնաժամի սրման և տարածաշրջանի հարցերը պիտի կարգավորվեն տարածաշրջանի երկրների օժանդակությամբ»:

«Այս հարցում համակարծիք էին Բաքվում գումարված համաժողովին մասնակցող տարածաշրջանի երկրների հասարակական ու քաղաքական ակտիվիստները»,-հավելեց նա:

ԻԻՀ-ն Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկիրն, որը ԼՂ-ի հակամարտության պատճառով մեծ վնասներ է կրել: Այդ պատճառով պետական պաշտոնատարներից բացի մասնավոր բաժնին կապված մեծ թվով կառույցներ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ ակտիվություն են ցուցաբերում:

--------------------

Անդամ 10 երկրների մասնակցությամբ Վրաստանում կայացավ ՆԱՏՕ-ի զորավարժությունը:

Այս վարժանքներն ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Չեխական Հանրապետության, Էստոնիայի ու Վրաստանի մասնակցությամբ 10 օր տևողությամբ կայանալու են Սենաքի քաղաքի մերձակայքում գտնվող Վրաստանի բանակի հետիոտն ուժերի 2-րդ բրիգադի բազայում:  Պաշտպանական ու հարձակողական գործողությունները և անվտանգության հաստատումը Վրաստանում ՆԱՏՕ-ի անցկացրած վարժանքներից են: Վրաստանն այս զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ուժերի միջև համագործակցության ընդլայնումն է հայտարարել, որի ընթացքում արտակարգ իրավիճակներին արձագանքման համար հրամանատարական ու շտաբային վարժանքներ և արագ արձագանքման ուժերի շրջագծում համատեղ գործողություններ են իրականացվելու:

ՆԱՏՕ-ի զորավարժությունները 2011 թվականից ի վեր Վրաստանի հետ ռազմական համագործակցության շրջանակներում ամեն տարի տեղի է ունենում այդ երկրում:

Վրաստանում ու Ռուսաստանի հարևան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական տեղաշարժերը շարունակ արժանացել են Մոսկվայի իշխանությունների բացասական արձագանքին: Կրեմլի պաշտոնատարները Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները դեմ են համարում Ռուսաստանի ազգային շահերին և չեն թաքցրել այդ կապակցությամբ իրենց մտահոգությունն ու զգայնությունը: