Մամուլի տեսություն 11-09-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97969-Մամուլի_տեսություն_11_09_2018
11-սեպտեմբերյան հարձակումներից անցնում է 17 տարի: ԱՄՆ կառավարությունը հարձակումներից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ Ալ-Ղաիդա խմբի 19 օդահեններ առևանգել են ամերիկյան ինքնաթիռները և գործել են այդ ոճիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2018 08:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-09-2018

11-սեպտեմբերյան հարձակումներից անցնում է 17 տարի: ԱՄՆ կառավարությունը հարձակումներից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ Ալ-Ղաիդա խմբի 19 օդահեններ առևանգել են ամերիկյան ինքնաթիռները և գործել են այդ ոճիրը:

Քեյհան

11-սեպտեմբերյան իրադարձությունը և «նախագծված ավերման» տեսությունը

 

11-սեպտեմբերյան հարձակումներից անցնում է 17 տարի: ԱՄՆ կառավարությունը հարձակումներից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ Ալ-Ղաիդա խմբի 19 օդահեններ առևանգել են ամերիկյան ինքնաթիռները և գործել են այդ ոճիրը: Այս վարկածը թեև սկզբում ընդունվեց ոմանց կողմից սակայն մի առ ժամանակ անց գիտության տարբեր ճյուղերի փորձագետներ մարտահրավեր նետեցին դրան: Հասարակական կարծիքի և ԱՄՆ-ի ու աշխարհի այլ կետերի անկախ փորձագետների խոշոր բաժինը շարունակում են 11-սեպտեմբերյան դեպքերը դիտել, որպես սիոնիստական-ամերիկյան կեղտոտ սադրանք, որտեղ նկատելի է ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հետախուզական ու տեղեկատվական կազմակերպությունների ոտնահետքը: 2006 թվականին իրականացված մի սոցհարցման արդյունքների համաձայն ԱՄՆ-ի հասարակության ավելի քան մեկ երրորդը կասկած ունեն այն հարցում, որ հնարավոր է Բուշի վարչակազմն օժանդակել է ահաբեկիչներին և կամ նրանց կանխելու համար որևէ քայլ չի ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ-ն դա պատրվակ ծառայեցնելով պատերազմի համար միջամտի Միջին Արևելքում»: Այս տեսության համաձայն ԱՄՆ վարչակազմն այս գործողության իր դերակատարության բացահայտումը կանխելու համար ոչնչացրել է բոլոր ապացույցները: ԱՄՆ-ի միջուկային ոլորտի որոշ գիտնականներ ովքեր 11-սեպտեմբերյան հարձակումների մասին գիտական անկախ հետաքննություն իրականացնելու պատճառով զրկվել են համալսարանում դասախոսելու հնարավորությունից, հաստատելով այս տեսությունն ասում են, որ համաշխարհային առևտրի շենքերում պայթյունների հետ կապված ապացույցների 99 տոկոսը ոչնչացվել է:

Շինարար ինժիներներ ու շենքերի ավերման փորձագետներ հավատացած են, որ համաշխարհային առևտրի շենքերը, որոնք կառուցված են եղել պողպատե ամուր կառույցով են կարող փլուզված լինել միայն ինքնաթիռների բախումից առաջացած հրդեհի հետևանքով: Նրանք հիմք ընդունելով ֆիզիկական ապացույցները տեղադրված ռումբերի միջոցով նախագծված ավերման տեսությունը համարում են շենքերի փլուզման պատճառը պարզաբանող ամենաընդունելի տեսությունը:

Կան հարձակման հետ մի շարք հարցեր, որոնց ԱՄՆ վարչակազմը դեռ համոզիչ պատասխան չի տվել, օրինակ նույն օրն ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի անջատումը, «Յունայթեդ Էյրլայնզ» և «Ամերիքան Էյրլանզ» ավիաընկերությունների բաժնեմասերի վաճառքը և բազմաթիվ տարօրինակ այլ դեպքեր, որոնք չեն կարող պատահական լինել:

 

Էբթեքար

Եվրոպան պոպուլիստների փակուղում

 

Շվեդիայի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին մեծամասնությունը պահպանելու հարցում ղեկավարող կուսակցության ձախողմամբ և ծայրահեղ աջակողմյան հոսանքի ձայների թռիչքային հավելմամբ:

Ընտրություններին մաս կազմող երկու հոսանքները ձայների քանակն իրար մոտիկ լինելուց բացի մյուս կարևոր կետը, Շվեդիայի Դեմոկրատական աջակողմյան կուսակցության ձայների ուշագրավ աճն էր: Այս կուսակցությունն այն պայմաններում այս տարի շահեց ձայների ավելի քան 17 տոկոսը, երբ անցած տարի կայացած ընտրություններում շահել էր ձայների ընդամենը 13 տոկոսը: Թեև ավելի վաղ փորձագետները հիմք ընդունելով Շվեդիայում տիրող սոցիալական մթնոլորտը կանխատեսում էին, որ ծայրահեղական ու հակամիգրացիոն հիշյալ կուսակցությունը կարող է շահել ձայների 20 տոկոսը և դառնալ Շվեդիայի երկրորդ խոշոր կուսակցությունը, այդուհանդերձ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցնելը Շվեդիայի Դեմոկրատական կուսակցության համար ուշագրավ հաղթանակ համարվելուց բացի նաև սրեց Եվրոպայում ծայրահեղականների ուժ ստանալու կապակցությամբ մտահոգությունը:

Միևնույն ժամանակ լուրեր են ստացվել այն մասին, որ Եվրոպայի ծայրահեղականները ցնծում են Շվեդիայում ծայրահեղական աջերի արձանագրած եզակի հաջողության պատճառով: 

Եվրոպան այն դեպքում է ծայրահեղականության աճի պատճառով սարսափ ապրում, երբ երկու տարի առաջվանից ծայրահեղական կուսակցությունները սողալով առաջ անցնելով ուշագրավ հաջողություններ են արձանագրել: Թեև հիշյալ կուսակցությունները Ֆրանսիայում ու Նիդերլանդներում չկարողացան իրենց քաղաքական հզորությունն ամրագրել, այդուհանդերձ նրանից հետո երբ Ավստրիան անցավ աջակողմյանների կողմը և պահպանողական Սեբաստիան Կուրցը կոալիցիոն կառավարություն ձևավորեց աջերի հետ, թափ հաղորդվեց Եվրոպայի իշխանության բուրգերում ծայրահեղ աջակողմյանների վերելքին: Այս միջոցին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ հաջողեց որոշ մանդատներ ձեռք բերել Գերմանիայի խորհրդարանում: Իտալիան լինելով աջակողմյանների ձեռքն անցած վերջին եվրոպական երկիրը համեմատաբար տարբեր պայմաններում է գտնվում: Իտալիայի վերջին ընտրություններում երկու վաղեմի կուսակցությունները չկարողացան մեծամասնության ձայները շահել և ի վերջո աջակողմյան ու ծայրահեղական երկու կուսակցություններ կոալիցիոն կառավարություն ձևավորեցին:

  

Ալիք

Հետհաշվարկը գնաց. մայրաքաղաքում մեկնարկել է մրցարշավը Երևանի քաղաքապետի աթոռի համար

 

Մեկնարկել է Երևանի ավագանում տեղ զբաղեցնելու նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերն այսօր սկսեցին քարոզել։ Աչքի է ընկնում ներկայիս քարոզարշավի «փողոցային» ուղղվածությունը։ Բացառությամբ մի քանիսի, ընտրությունների գրեթե բոլոր մասնակիցները որոշել են ժողովրդի մեջ դուրս գալ։

Մրցավազքի առաջատար «Իմ քայլը» դաշինքը սկսեց քարոզարշավն իր համար սովորական ձևով` քայլերթով։ Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը, որը և ստեղծել է «Իմ քայլը», սկսել է իր բողոքի քայլերթը այս տարվա գարնանը։ Հիմա նրա կողմնակիցները փաստացիորեն կրկնում են այդ «նոու–հաուն»։

Դաշինքի ցուցակը գլխավորում է կատակերգական ժանրի դերասան ու շոումեն Հայկ Մարությանը։ Նա սկսել է քարոզարշավը Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումով։

«Բարգավաճ Հայաստանը» սկսեց քարոզարշավը Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպումից։ Շեշտը դրվել էր աղբահանության խնդրի վրա։

Կուսակցության ցուցակում առաջինը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ու նախընտրական ցուցակում համար առաջին Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է քարոզարշավի Ազնավուրի հրապարակում հանրահավաքով։

Սակայն պետք է նշել, որ նախընտրական մրցարշավի բոլոր մասնակիցները չէ, որ «փողոցային» ձևաչափն են ընտրել։  Իրենց քարոզարշավը մամուլի ասուլիսից սկսեցին «Երևանի հանրություն» դաշինքը, «Ծիրանի երկիր» կուսակցությունը, «Երևանցիներ» դաշինքը։

Քարոզարշավի մեկ մասնակից էլ` «Լույս» դաշինքը, ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը հյուրանոցներից մեկի կոնֆերենս սրահում՝ պերզենտացիայի տեսքով։

ՀՅԴ-ն  սկսեց քարոզարշավը Արամ Մանուկյանի արձանից։ Դաշնակցականները նախատեսում են նաև ավտոերթ անցկացնել։

Մնացած ուժերը դեռ առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերել։

 

 

Հրապարակ

Պուտին-Փաշինյան հանդիպում. Ինչ է խոսվել փակ դռների ետևում

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների ետևում, և ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։

Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու և իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։ Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, որ ինքն առճակատման գնալու մտադրություն չունի՝ պատրաստ է համագործակցել և բոլոր կնճռոտ հարցերում զիջումների գնալ։ Եթե խնդիրը «սորոսյան» և առհասարակ ամերիկյան ազդեցության կադրերն են, ապա պատրաստ է փոխել, մանավանդ՝ այնպես չէ, որ սրանք «երկնքից աստղեր են իջեցնում»։

Հիշեցնենք, որ այդ ցուցակի առաջին հորիզոնականում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Այնպես որ, մինչև հունվար որոշ կադրային փոփոխություններ կարվեն»։