ԱՄՆ-ն անտեսում է միջազգային կառույցներին
2017 թվականի հունվարից ի վեր, Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո, Դոնալդ Թրամփը շարունակում է անտեսել, քննադատել և անգամ սպառնալ միջազգային կառույցներին:
ՄԱԿ-ի դեմ ուղղված Թրամփի սպառնալիքը եւ այդ միջազգային կառույցի բյուջեն կրճատելու կամ կիովին դադարեցելու ուղղությամբ հնչեցրած սպառնալիքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալը և UNRWA-ին ամերիկյան օգնության կրճատումը հանդիսանում է Թրամփի կառավարության բացասական վերաբերմունքի եւ պրակտիկայի դեպքերը միջազգային կառույցների դեմ:
Վաշինգտոնը հայտարարել է, որ այսուհետ չի համագործակցելու Միջազգային քրեական դատարանի հետ:
Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը երկուշաբթիի օրն արձագանքելով Աֆղանստանում ամերիկացիների գործած ոճիրների գործը քննելու մասին Միջազգային քրեական ատյանի դատախազի հայտարարությանն, ասել է «Այս դատարանի հետ չենք համագործակցելու»:
Ջոն Բոլթոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ նկատի առնելով ԱՄՆ-ի ներքին դատական համակարգը, որը պատասխանատվություն է նախատեսում անխտիր բոլոր քաղաքացիների համար, Միջազգային քրեական ատյանի հետ համագործակցությունն ավելորդ է:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականն ասել է. «ԱՄՆ-ի զորայինները պարտավոր են հարգել պատերազմական բոլոր օրենքները: Իսկ երբ օրենք է խախտվում, ԱՄՆ-ն համապատասխան քայլ է ձեռնարկում»:
ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ, եթե նա ուսումնասիրի Աֆղանստանում ԱՄՆ-ի զորայինների ու պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացրած հանցագործությունները:
Թվում է, ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականն իր երկրի ներքին օրենքները վեր է դասում միջազգային կառույցներից ու օրենքներից:
Գերազանցության այս մոտեցումը հիմնված է Միացյալ Նահանգների միակողմանիության վրա, որը դեռ իրեն համարում է գերագույն ուժ և իսկապես աշխարհի միակ գերտերությունը: Այս երևակայական գաղափարի հիման վրա, ԱՄՆ-ը որոշում է գլոբալ խնդիրը և միևնույն ժամանակ ինքն իրեն վեր է դասում ցանկացած միջազգային իրավունքից:
Թրամփի կառավարության մոտեցումը համաշխարհային մակարդակում քննադատության է արժանացել ինչպես մրցակիցների, այնպես էլ ԱՄՆ-ի գործընկերների կողմից, միևնույն ժամանակ աշխարհում մեկուսացնելով Միացյալ Նահանգներին :
Հաշվի առնելով Թրամփի կառավարության հակառակությունը միջազգային հարցերի նկատմամբ, նրա դեմ աստիճանաբար գլոբալ ընդիմություն է ձևավորվում:
Աֆղանստանում ամերիկացի զորայինների կողմից իրականացրած ոճիրների գործը քննելու մասին Միջազգային քրեական ատյանի դատախազի որոշման դեմ ԱՄՆ-ի դիրքորոշումը ցույց է տալիս Վաշինգտոնի իրազեկվածությունը Աֆղանստանում իր զորքերի անմարդկային քայլերի մասին:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Բեն Ռոդեսը Twitter- ում գրել է.-«Մենք չպետք է շարունակենք անվերջ պատերազմը, որ իր նպատակներից ոչ մեկը չի կարող իրականացնել»:
Փաստորեն, Աֆղանստանում արևմտյան ռազմական ներկայությունը ոչ մի ձեռքբերում չի ունեցել, քան Աֆղանստանի հազարավոր քաղաքացիների սպանությունը և ենթակառուցվածքների ոչնչացումը և ահաբեկչության տարածմանն այս պատերազմական երկրում: