Արաբական քառյակ կոմիտեի հակաիրանական հայտարարությունները. պարտությունները շրջանցելու միջոց
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն Արաբական լիգայի քառյակ կոմիտեի հայտարարությունները անօգուտ ջանք է համարել միջազգային հանրության ուշադրությունը իրենց ռազմատենչական մոտեցումներից ու ահաբեկիչներից ցուցաբերվող աջակցությունից շեղելու համար:
Չորեքշաբթի երեկոյան, Բահրամ Ղասեմին նշել է.«Իրանը մշտապես ցանկացել է ունենալ կայուն ու ապահով հարևան երկրներ, վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված արտաքին քաղաքականություն: Իրանը երբեք երկրների ներքին հարցերին միջամտելու ծրագիր չի ունեցել»:
Երեքշաբթի օրը, Արաբական լիգայի Կահիրեյում անցկացված նիստին առնթեր, արաբական 4 երկրներ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը, ԻԻՀ-ին մեղադրեցին երկրների ներքին հարցերին միջամտելու մեջ: Կոմիտեն հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում աջակցում է քայքայիչ գործունեություններին: «Իրանը Եմենի տարածքից հրթիռ է արձակում դեպի Սաուդյան Արաբաիա ու նաև միջամտում է Սիրիայի ներքին հարցերին». ասված է հայտարարության մեջ:
Արաբական լիգայի քառակողմ կոմիտեի անդամները, բոլորն էլ ինչ-որ կերպ կապված են ԱՄՆ-ի ռեժիմի հետ և երբեմն իրեց տիրոջը հաճոյանալու համար, հակաիրանական հայտարարություններ են հնչեցնում: Ներկայումս արաբական երկրների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը նրանց շահագործումն է: Թրամփի խոսքերով, հիշյալ երկրները իրենց անվտագության հարցով պարտական են ԱՄՆ-ին: Թրամփի այս հայտարարությունը վկայում է ԱՄՆ-ի նկատմամբ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի լիարժեք հավատարմության մասին:
Այսօր միջազգային համակարգում բոլորն էլ գիտեն, որ Սիրիայից մինչև Եմեն, ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի օգնությամբ աջակցում է ահաբեկիչներին: Սիրիայում ԻԼԻՊ-ի ու Ջեբհաթ Ալ-Նոսրա և Եմենի հարավային շրջանում Ալ-Ղայիդա ահաբեկչկան խմբերի ներկայությունը, Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի գործակցությամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության արդյունքն է:
Այս օրերին Իդլիբի ազատագրման հարցում Սիրիայի բանակի վճռականության դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների բարձրացրած աղմուկը վկայում է, որ նրանք աջակցում են ահաբեկիչներին: Ամերիկացի գրող ու տեսաբան Ատեֆան Լանդմանը վերջերս Global research ինտերնետային պարբերականի կայքում գրել է.«ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Ջեբհաթ Ալ-Նոսրա ահաբեկչական խումբը և Ալ Ղաիդայի հետ կապված ահաբեկիչները, վերահսկում են Սիրիայի Իդլիբ նահանգը»:
ԲԱցի դա, Եմենի ճգնաժամում նույնպես միմյանց հետ համագործակցում են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն: Նրանք իրենց պարտությունը կոծկելու համար ԻԻՀ-ին Եմենի ներքին հարցերին միջամտելու մեջ են մեղադրում: Սաուդյան Արաբիային հարվածելու համար Իրանի կողմից Եմենի տարածքի օգտագործելու վերաբերյալ հայտարարությունը պատրանք է, որի նպատակը իրանաֆոբիայի տարածումն ու միջազգային հանրության ուշադրության շեղելն է: Եմենի պատերազմական դաշտը ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի համար պարտության դաշտի է վերածվել:
Երեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Եմենի պատերազմը ԱՄՆ-ի ազգային գերակայություններից: Նա ասել է.«ԱՄԷ-ի ու Սաուդյան Արաբիայի զինված ուժերն ամերիկիան արտադրության զնեքերի, կործանիչների ու դրանց օգտագործան համար գործնական վարժանքների կարիք ունեն: Այդ բոլորը կտրվի նրանց»:
Այսպիսի պայմաններում ԱՄՆ-ի կառավարությունը իր արտաքին քաղաքկանությունը վաճառքի է հանել իրանաֆոբիայի տարածմամբ, արաբների չարաշահմամբ ու ահաբեկչության աջակիցներին ցուցաբերած հովանավորությամբ: Այս ընթացքում Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնը իրենց իշխանությունը պահպանելու համար հետևում են ԱՄՆ-ի քաղաքականություններին ու տարծաշրջանային իրականությունները սխալ են փոխանցում: