Ռուսաստանն ԱԷՄԳ-ից պահանջել է երաշխավորել ՀԳՀԾ-ի կայուն գործադրումը
Միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) 2015 թվականի հուլիսին Վիեննայում կնքվեց Իրանի և 5+1 խմբի միջև և գործադրման հանձնվեց 2016 թվականի հունվարից:
ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների իրագործմանը վերահսկող միջազգային կառույցը ԱԷՄԳ-ն է, որը հայտարարել է այս համաձայնության հանդեպ ԻԻՀ-ի լիարժեք հավատարմությունը: Գործակալության գերատեսուչ Յուկիա Ամանոն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն միջուկային ստուգումների հետ կապված ուշագրավ հաջողություն է համարվում և գործակալությունը լիարժեք հասանելիություն է ունեցել:
Ռուսաստանը, լինելով 5+1 խմբի անդամներից մշտապես պաշտպանել է ՀԳՀԾ-ի պահպանումն ու գործադրումը և համարվել է ՀԳՀԾ-ն լքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլի գլխավոր քննադատներից մեկը: Նկատի առնելով Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների վերականգնումը և ՀԳՀԾ-ն չեղարկելու ուղղությամբ ջանքերը Մոսկվան այս կապակցությամբ իր վերջին դիրքորոշման մեջ պահանջել է, որպեսզի ԱԷՄԳ-ն երաշխավորի ՀԳՀԾ-ի կայուն գործադրումը:
Որպես ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների գործադրմանը վերահսկող միջազգային տեխնիկական ու պատասխանատու կառույց՝ ԱԷՄԳ-ի դիրքորոշումներն ու զեկույցները պատճառ դարձան, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ ճնշում գործադրելու համար միջուկային պատրվակներից հույսը կտրելով կենտրոնանա անհիմն պատրվակների և ՀԳՀԾ-ի հետ որևէ առնչություն չունեցող հարցերի, օրինակ հրթիռային ծրագրի և Իրանի տարածաշրջանային դերակատարության վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները և հարցականի տակ առնելով Թեհրանի միջուկային խաղաղանպատակ գործունեությունը հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին: ԱՄՆ նախագահի այս քայլն արժանացավ համաշխարհային և մասնավորապես 5+1 խմբի մյուս անդամների խիստ քննադատության: Այդ թվում Ռուսաստանը հավատացած է, որ ՀԳՀԾ-ի խաթարվելն ու այս համաձայնության չեղարկումը բացասաբար է ազդելու միջազգային անվտանգության ու խաղաղության վրա և հենց դա էլ պատ-ռ դարձավ, որ Մոսկվան վերջին ամիսներին անգամներ հիմք ընդունելով ՀԳՀԾ-ի արդյունավետությունը դրա պահպանումը պահանջի: Միևնույն ժամանակ երկու փուլերում՝ օգոստոսն և նոյեմբերին Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի թշնամական քայլն արժանացել է համաշխարհային հակառակության և աշխարհի շատ երկրներ, այդ թվում Չինաստանը, Ռուսաստանը և Թուրքիան հայտարարել են, որ չեն հետևելու Թրամփի ցանկությանը: Մոսկվայի դիտանկյունից Իրանի հետ իր տարաձայնությունները կարգավորելու համար ԱՄՆ-ն պիտի այլ ուղիներ որոնի և նկատի առնելով ունեցած ձեռքբերումները ՀԳՀԾ-ի վտանգումը տրամաբանական ու խոհեմ քայլ չի կարող համարվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ասել է. «Մենք հավատացած ենք, որ ՀԳՀԾ-մ գործիք է, որ մասնավորապես Միջին Արևելքում հեշտացնում է միջուկային ապատարածումը: Կասկած չկա այն հարցում, որ այս գործիքը չպիտի ոչնչացվի»:
Չնայած ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտության ուղղությամբ Ռուսաստանի և 5+1 խմբի մյուս անդամների դիրքորոշման Թրամփն անտեսելով դա պնդում է միջազգային այս կարևոր համաձայնության չեղարկումը: Այդուհանդերձ պարս է, որ Թրամփի այս ջանքն այնքան էլ հաջողությամբ չի պսակվել և նա բռնի ուժ գործադրելով ցանկանում է իրագործել իր պահանջ ը: Այս դիրքորոշումը համաշխարհային մասշտաբով ԱՄՆ-ի առավել մեկուցման կհանգեցնի: