Իրանի նավթի արտահանման զրոյացումը. Խոսքից գործ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98180-Իրանի_նավթի_արտահանման_զրոյացումը._Խոսքից_գործ
Որոշ ժամանակ է ինչ ամերիկացները Իրանի հետ եվրոպական մանր ընկերությունների համագործակցություններն դադարեցնելու համար փորձում են ապահովել նրանց աշխատանքային շուկան: Բացի այդ, ամերիկացիները բանակցություններ են սկսել Իրանի նավթի գնորդների հետ: Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան այս պատժամիջոցները նավթի համաշխարհային շուկայի վրա: Արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է հասնել Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու նպատակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2018 14:18 Asia/Tehran
  • Իրանի նավթի արտահանման զրոյացումը. Խոսքից գործ

Որոշ ժամանակ է ինչ ամերիկացները Իրանի հետ եվրոպական մանր ընկերությունների համագործակցություններն դադարեցնելու համար փորձում են ապահովել նրանց աշխատանքային շուկան: Բացի այդ, ամերիկացիները բանակցություններ են սկսել Իրանի նավթի գնորդների հետ: Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան այս պատժամիջոցները նավթի համաշխարհային շուկայի վրա: Արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է հասնել Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու նպատակին:

Անդրադառնալով նավթի բացը լրացնելու հարցում նավթ արտահանող երկրների անկարողությանը, ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին ասում է.«ԱՄՆ-ն չի կարող իրականացնել Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու նպատակը»:

Ուրբաթ օրը, Ռոյտերս գործակալությանը տված հարցազրույցում, նա հավելել է.«ԱՄՆ-ն Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու հարցում բարդությունների է հանդիպելու, քանի որ Իրանի նավթի արտադրությունները դադարելու դեպքում մրցակիցները չեն կարող լրացնել նավթի արտադրության պակասը»:

2018թ. մայիսի 8-ին, կրկնելով Իրանի դեմ նախկին անհիմն մեղադրանքները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից ու վերականգնում է  Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները: ՀԳՀԾ-ից հրաժարվելուց հետո ԱՄՆ-ն իր դաշնակիցներին կոչ արեց որպես հակաիրանական տնտեսական պարտժամիջոցների մի մասը, զրոյի հասցնել իրանական նավթի ներկրումները: 

Սակայն այն դեպքում, երբ միայն 2 ամիս հետո պետք է գործադրման հանձնվի Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների 2-րդ փուլը, շուկայում նավթի մատակարարման նվազման մտահոգությունը հանգեցրել է նավթի գնի բարձրացմանը: Անցած շաբաթ մեկ բարել անմշակ նավթի գինը անցել էր 80 դոլարի սահմանը ինչը մայիս ամսից այս կողմ անմշակ նավթի ամենաբարձր գինն է համարվում: 

Ներկա դրությամբ լուրերը վկայում են, որ որևէ երկրում նավթի արտադրության ծավալի աճ չի գրանցվել: Ընթացիկ տարվա օգոստոսի 20-ին ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել էր, որ նավթի հավանական գնաճը կանխելու համար, շուկայում վաճառելու է այդ երկրի նավթի պահուստներից 11 մլն. բարել անմշակ նավթ:

Էներգիայի միջազգային գործակալությունը կանխատեսել է, որ 2018թ. ավարտին, այսինքն Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների գործադրման ժամանակ, նավթի շուկայում փոթորիկ է սկսվելու:

Գործակալության հաղորդագրության մեջ ասված է.«Իրանի դեմ նավթի ոլորտում պատժամիջոցների գործադրմամբ նավթի շուկան երբեք չի կարող ներկա ժամականի պես խաղաղ լինել»:

Այդուհանդերձ, ուրբաթ օրը Ռոյտերսին տված հարցազրույցում, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերին հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը շատ շուտով կկարգավորեն իրենց սահմանային վեճերը և կկարողանան  վերսկսել սահմանային նավթադաշտերի շահագործումը:

Իրանի դեմ նավթային պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի նպատակների իրագործումը կախված է նավթ արտադրող երկրների քաղաքականություններից ու  Իրանի նավթի խոշոր գնորդների հակազդեցություններից: Սակայն ներկա պայմաններում այդ ցուցանիշներից ոչ մեկը ԱՄՆ-ի օգտին չէ:

Ուրբաթ օրը CNBC-ին տված հարցազրույցում, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է.«Պատժամիջոցների հետևանքների մասին կարծիք հայտնելը դժվար է, քանի որ մենք դեռևս տեղյակ չենք կնքվելիք ու ներկայացվելիք փաստաթղթերի իրավական դետալների մասին: Նաև չգիտենք, թե ինչպես կարձագանքեն ընկերությունները և Իրանի հետ համագործակցող երկրները»:

Այն ինչը կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի հաշվարկները՝ Միջազգային հանրության կողմից ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություններին հետևելու չափազանց լավատեսական ենթադրությունն է, դա էլ այն դեպքում, երբ բոլոր երկրները նախ նկատի են առնում իրնց ֆինանսական շահը և նավթի շուկան նույնպես իրեն հատուկ բարդություններն ունի և կախված է քաղաքական ու տնտեսական տարբեր ազդակներից: