Ֆրանսիացի իրանագետ ու լեզվաբան Ժիլբեր Լազարի հիշատակին
Սեպտեմբերի 6-ին կյանքին հրաժեշտ տվեց ֆրանսիացի լեզվաբան ու իրանագետ Ժիլբեր Լազարը: Այս առիթով կանդրադառնանք ֆրանսիացի հանրահայտ թարգմանիչ, իրանագետ ու լեզվաբան Ժիլբեր Լազարի գիտական կյանքին ու ստեղծագործություններին:
Ժիլբեր Լազարը պարսից գրականության սիրահար ֆրանսիացի լեզվաբան, իրանագետ ու թարգմանիչ էր: Նա ծնվել էր 1920 թվականին Փարիզում: 1948 թվականին ավարտել է լեզուների և արևելյան քաղաքակրթությունների ազգային հաստատությունը և 1958-ից 1966 թվականների ընթացքում պարսից լեզու է դասավանդել «Էքոլ Նոռմալ Սուփերիոր Փարիս» համալսարանում: Դոկտորական ավարտաճառը նվիրել է պարսկերեն լեզվի ձևավորմանը և տարիներ դասավանդել է Փարիզի համալսարանում և մի առ ժամանակ վարել է այդ համալսարանի արևելագիտության ամբիոնի և իրանական ուսումնասիրությունների հաստատության նախագահությունը: Լազարը 1972-ից 1993 թվականների ընթացքում Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում ղեկավարել է իրանական լեզուների բաժինը և զբաղվել է բանասիրական աշխատանքներով: Լազարը վախճանվեց 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Փարիզում:
Նա երիտասարդ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերում հանդեպ Իրանի պատմական մշակույթ և պարսկերեն լեզուն և ավելի քան 70 տարի մշակութային արժեքավոր ծառայություն է մատուցել պարսից լեզվին և գրականությանը: Բանասիրական ոլորտում Լազարի վերցրած շատ քայլեր հետազոտական որոշակի բնագավառներում համարվել են առաջինը:
Թեև նրա բանասիրական աշխատանքը տարածվել է մի քանի գիտական բնագավառներում, այդուհանդերձ դա կարելի է բաժանել մի քանի ընդհանուր գլուխների: Առաջին խումբը վերաբերում են լեզվի պատմության շուրջ բանասիրական աշխատանքներին: Այս բնագավառում նրա արժեքավոր աշխատանքներից են համարվում »«Պարսից արձակի ամենահին բնօրինակները» աշխատասիրությունն ու նաև բազմաթիվ հոդվածներ, որոնց մի մասը հավաքագրվել է «Պարսից լեզվի ձևավորումը» գրքում:
Հաջորդ բաժինը լեզվի քերականությունն է: Լազարը հեղինակելով «Ժամանակակից պարսկերեն լեզվի քերականությունը» արժեքավոր գիրքը ժամանակակից գրավոր ու բանավոր պարսկերեն գիտական ուսումնասիրության առաջատարներից է եղել: Նրա աշխատանքի մի մասը հատկացվել է պարսից պոեզիայի նախակարապետների ստեղծագործությունների հավաքագրմանը: Այս բնագավառում նրա ջանքերի արգասիքն է համարվում «Հանզալե Բադղեյսիից մինչև Դաղիղի պարսկագիր բանաստեղծների ամենահին ստեղծագործությունների պատառիկները» աշխատասիրությունը:
Նրա բանասիրական աշխատանքների մյուս բնագավառը պարսից պոեզիայի արտաքին երաժշտության շուրջ ուսումնասիրությունն է, որի արդյունքը ամփոփվել է Իրանում տպագրված «Իրանական պոեզիայի տաղաչափության քննարկումը» գրքում:
Բառարանագրությունն ու թարգմանությունը Լազարի հետաքրքրության մյուս բնագավառներն են եղել: Բառարանագրության բնագավառում նրա պարսկերեն-ֆրանսերեն բառարանը երկու լեզուների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ վերցած ազդեցիկ քայլ է համարվում: Նրա պարսկերեն-ֆրանսերեն բառարանը մի քանի տասնամյակ ֆրանսիացի ուսանողների և թարգմանիչների համար հեղինակավոր աղբյուր է համարվել:
Թարգմանության բնագավառում նա կենտրոնացել է պարսից պոեզիայի երկնակամարի երկու փայլուն աստղերի վրա և ֆրանսերենի է թարգմանել Օմար Խայամ Նեյշաբուրիի , նաև Հաֆեզի գազելների հատընտիրը: Կարելի է ենթադրել, որ երկու լեզուներին տիրապետող իրանագետ ֆրանսիացու թարգմանությունը ինչ աստիճան ազդեցիկ է եղել պարսից պոեզիան և այդտեղ արտացոլված վեհ գաղափարները ֆրանսիացի ընթերցողին ծանոթացնելու հարցում:
Լազարը բացատրելով Խայամի քառյակների թարգմանության իր մեթոդաբանությունն ասել է. «Խայամի քառյակների թարգմանության ժամանակ ոչ միայն պիտի փոխանցել իմաստն ու խոսքի ոճը, այլ պիտի ստեղծել բանաստեղծության բնօրինակի իսկական պատկերը, հետևաբար թարգմանության չափածո լինելն այնպես որ թե պարունակի բնօրինակի տաղաչափությունը և թե հավատարիմ մնա թարգմանված լեզվի բանաստեղծական ավանդույթներին անհրաժեշտություն է համարվում»: Նա հավելել է. «Խայամը ֆրանսերեն թարգմանողներից շատերը գերադասել են քառատողերի կաղապարն ու «Ալեքսանդրյան» չափը, ինչը լավագույն այլընտրանքը չի կարող համարվել: Քանի որ այս չափը չափազանց պաթոսային է, որը չի համընկնում է Խայամի քառյակների ոգուն»։ Լազարն իր թարգմանության մեջ Խայամի քառյակները վերածել է 7 վանկանի ութ տողերի և հանգավորման պարագային էլ նախընտրել է պատահական ու համեմատական հանգերը, այնպես որ թե հիշեցնի պարսից բանաստեղծության կաղապարը և թե հարգի ֆրանսիացի ընթերցողի քնարական նախասիրությունները: Քառյակները դասավորել է դրանց մեջ հայտնաբերած իմաստով և դրանց համար ընտրել է ժամանակ, Երկիր, մահ, առեղծված, խարդախություն, գինի և միտք խորագրերը:
Այս ֆրանսիացի իրանագետի ու լեզվաբանի ամենաարժեքավոր ստեղծագործությունը «Պարսկերենն լեզի ձևավորումն» է, որը համարվում է նրա դոկտորական ավարտաճառը: «Ժամանակակից պարսկերեն լեզվի քերականություն»-ը համարվում է իրանագետի մյուս արժեքավոր աշխատասիրությունը: Պրոֆ. Լազարի «Ժամանակակից պարսկերեն լեզվի քերականություն»-ը յուրահատկությունը դրա լեզվաբանական կողմնորոշումն է: Թեև նրա «Ժամանակակից պարսկերեն լեզվի քերականություն»-ը տպագրվել է 59 տարի առաջ, այդուհանդերձ ժամանակակից պարսկերեն լեզվի քերականության հանդեպ նրա լեզվաբանական մոտեցումն ուշադրության արժանի է: Այս աշխատասիրության մեջ պրոֆ. Լազարը փորձել է կարճ պատմվածքների ու վեպերի պարզ ու խոսակցական լեզուն, պարսից լեզվի գրական ու պատմական աշխատասիրությունների գրավոր լեզուն և ի վերջո մամուլում ու ռադիոյում տարածված պարզ լեզուն հիմք ծառայեցնել իր լեզվաբանական աշխատասիրության համար: Ֆրանսիայում գրքի առաջին տպագրության նախաբանում գրում է. «Հարկ համարեցին ներկայացնել ժամանակակից պարսկերեն լեզվի քերականական համակարգը հիմք ընդունելով Թեհրանում օգտագործվող գրավոր ու բանավոր խոսքը»:
Լազարը Ֆրանսերենի է թարգմանել նաև Իրանի ժամանակակից գրողների, այդ թվում Մահմուդ Դոլաթաբադիի և Ջալալ Ալե Ահմադի ստեղծագործությունները և ծանոթ է եղել Իրանի ժամանակակից գրականության մյուս ներկայացուցիչներին: Իրանի ժամանակակից բանաստեղծների, այդ թվում Նիմայի, Սոհրաբ Սեփեհրիի և Սայեի ստեղծագործությունների թարգմանությունն այս բանասերի արժեքավոր աշխատանքներից է:
Իրանցի լեզվաբան Ալի Աշրաֆ Սադեղին Ժիլբեր Լազարի աշխատանքների ու ստեղծագործությունների մասին ասում է. «Ժիլբեր Լազարը Փարիզի արևելյան լեզուների դպրոցի պարսկերեն լեզվի դասախոսն էր և հեղինակել է քերականության ձեռնարկ, որը համարվում է մինչ օրս հրատարակված լավագույն ձեռնարկներից մեկը: Նա իր դոկտորական ավարտաճառը գրել է պարսից արձակի ամենահին բնօրինակների լեզվի մասին և այդտեղ լեզվաբանական քննարկման է ենթարկել 4-րդ և 5-րդ դարերի պարսկերեն մատյանները և ներկայացրել է մի գիրք, որը մինչ այսօր մնում է անգերազանցելի: Գիրքը կրում է «Պարսից արձակի ամենահին լեզուն» խորագիրը»:
Նա այնուհետև շարունակում է. «Լազարը լեզվագիտական հայացքով լեզվաբան է ով կենտրոնացել է պարսկերեն լեզվի վրա և փորձել է պարսկերեն լեզուն ներկայացնել այնպես ինչպես որ կա: Իրանում գոյություն ունեցող քերականության բոլոր ձեռնարկները թելադրող էին, այսինքն ասում էին այսպես գրել կամ այնպես չգրել: Քանի որ Լազարն այդ գիրքը գրել է ֆրանսախոսներին պարսկերեն սովորեցնելու համար առարկայական կերպով նկարագրել է պարսկերեն լեզուն և նկատել է շատ կետեր, որոնք մինչ այդ վրիպել էր շատ իրանցիների հայացքից: Այս գիրքը եզակի է, այդուհանդերձ դրանից հետո այդ թեմայի շուրջ Լազարի հեղինակած բազմաթիվ հոդվածներն էլ իրենց հերթին մեծ արժեք են ներկայացնում»:
Տասնյակ տարիներ է ինչ արտասահմանում իրանագիտության և պարսից լեզվի ամբիոնների տարածումը վայելում է Իրանի կառավարության աջակցությունը, որին բյուջեում որոշակի հատկացումներ է կատարվել: Այդուհանդերձ սա միայն հովանավորում է միջազգային մասշտաբով աշխատանքների միայն մի բաժինը և պարսից լեզվի ու իրանական մշակույթի մասին բանասիրական աշխատանքի մեծ մասն իրականացվում է բանասերների ու գիտնականների միջոցով, որոնք անձնական հետաքրքրության պատճառով են աշխատում այս ոլորտում:
Անցած տարի դոկտ. Մահմուդ Աֆշարի հիմնադրամի 24-րդ մրցանակը հանձնվեց պրոֆ. Ժիլբեր Լազարին և ապացուցեց, որ բանասերներն աշխարհի որ անկյունում էլ որ լինեն նրանց աշխատանքը մեծարվում է Իրանում:
Լազարից առաջ հիմնադրամի մրցանակը հանձնվել է մեծ թվով ոչ-իրանցի գիտնականների, որոնց շարքին են Ռիչարդ Ֆրայը, Շառլ Հանրի Դո Ֆոշեքորը, Բերթ Ֆրագները, Անջելո Միքելե Փիե Մոնսեն:
Հիշյալ մրցանակը Լազարին հանձնվելու պատճառը կարելի է նկատել Աֆշարի հիմնադրամի խնամակալ խորհրդի նախագահ դոկտ. Մուսթաֆա Մոհաղեղ Դամադի բանախոսության մեջ: Նա ասաց. «Մշակույթը սիրող գիտակից ու ուշիմ անձինք իրենց հայրենի երկրի մշակույթը տարածելու համար պատասխանատվություն են զգում, որը շատերի համար կարող է անծանոթ ու օտար զգացում համարվել: Այս իմաստունների խմբում գոյություն ունի փոքրաթիվ մի խումբ, որ գիտության ու մշակույթի հանդեպ սերը հանում են իրենց հայրենի երկրի սահմաններից և դա առաջնորդում են դեպի հեռավոր երկրներ ու չհայտնաբերված գանձարաններ: Նրանք մարդկային արժեքավոր ժառանգությունը համարում են աշխարհի բոլոր իմաստուններինը և վերացնելով քաղաքական սահմանները որոշող փշալարերը իրենց իդեալը դարձնում են աշխարհաքաղաքացիությունը: Նրանք իրենց հայրենակից են համարում առերևույթ օտար համարվող մարդկանց հետ և իրենց երկրի սահմաններից դուրս մշակութային ծառայություն են մատուցում»:
Մեր երախտագիտությունը հայտնելով Ժիլբեր Լազարի մատուցած ծառայությունների համար նրա հոգուն խաղաղություն ենք մաղթում: