Էրդողանի կրկնված հայտարությունը Երևան-Անկարա հարաբերությունների մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98220-Էրդողանի_կրկնված_հայտարությունը_Երևան_Անկարա_հարաբերությունների_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Երևան-Անկարա հարաբերությունների նորմալացման նախապայմանն է համարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2018 13:23 Asia/Tehran
  • Էրդողանի կրկնված հայտարությունը Երևան-Անկարա հարաբերությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Երևան-Անկարա հարաբերությունների նորմալացման նախապայմանն է համարում:

Բաքվի ազատագրման 100-րդ տարելիցին, Էրդողանը հայտարարել է, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը գրավված է Հայաստանի կողմից,  Թուրքիայի հետ սահմանները բացելու Հայաստանի պահանջն անհիմն է:

Փորձագետները ղարաբաղյան հակամարտության շարժման նկատմամբ Թուրքիայի հովանավորությունը լոզունգային ու անիրատեսական են համարում և անհավանական են գտնում Անկարայի կառավարության այդ դիրքորոշման շարունակվելը: Թվում է, թե Թուրքիայի ազգային շահերն ապահովվելու դեպքում, Անկարայի պաշտոնատարները կմոռանան Բաքվի պաշտոնատարներին տված իրենց խոստումների մեծ մասը և բարեկամության ձեռք կմեկնեն հայերին: Այսօր չնայած սահմանների փակ լինելուն, Հայաստանում շատ են թուրքական արտադրության ապրանքները: Սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի և Հայաստանի միջև տնտեսական ամուր հարաբերություններ են տիրում:

Ադրբեջանի քաղաքական հարցերի փորձագետ Արասթու Օրուջովն ասել է.«Թուրքիան, որպես տարածաշրջանային դերակատար, փորձում է ներկայություն ունենալ կովկասյան զարգացումներում և կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ևս հովանավորում են այդ մոտեցումը»:

Այդուհանդերձ, Անկարայի պաշտոնատարները փորձում են հերքել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների քոյությունը: Այդ իսկ պատճառով, փորձագետները ոչ-գործուն ու սահմանափակ և Թուրքիայի քաղաքական ու տնտեսական շահերին համապատասխան են համարում Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի կառավարությունը Շվեյցարիայի Ցյուրիխում Հայաստանի հետ համաձայնության եկավ երկու արձանագրությունների շուրջ: Այդ համաձայնագրի կնքումը վկայում է այն մասին, որ Անկարայի կառավարության պաշտոնտարները իրենց երկրի ազգային շահերից ելնելով են դիրքորոշվում Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբ: Թուրքիայի կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունները խզված լինելու դիմաց մեծ շահ է ստանում Ադրբեջանից:

Օրինակ, Թուրքիան բազում ձևերով օգտվում է Ադրբեջանից արտահանվող բնական գազից, իսկ Հայաստանի հետ հարաբերություն հաստատելու դեպքում, Թուրքիան զրկվելու է այդ առավելություններից:

2009-2010 թվականների ընթացքում Բաքվի պաշտոնատարներն այդ հարցով սպառնացել են Անկարայի պետայրերին: Նման սպառնալիքներ միշտ եղել են Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում:

Փորձագետներն այն համոզման են, որ սխալ է Բաքվի պաշտոնատարների այն դիրքորոշումը թե Թուրքիայի կառավարությունը Ադրբեջանին հովանավորում է Հայաստանի դիմաց:

Անկարայի կառավարությունը Հայոց Ցեղասպանության հարցով խնդիրներ ունի Երևանի կառավարության հետ: Այդ խնդիրները պատճառ են դարձել, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության հարցը իր շահերին ծառայեցնի: Իրականում Թուրքիան այսպես կոչված Ադրբեջանի գրավված տարածքների հարցը պատրվակ է ծառայեցնում Հայաստանի հետ բանակցելու և այդ բանակցություններում իր պահանջները Հայաստանին առաջադրելու համար: