Բաքուն Երևանին մեղադրում է սահմանին բնակվողների դեմ հարձակման մեջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98262-Բաքուն_Երևանին_մեղադրում_է_սահմանին_բնակվողների_դեմ_հարձակման_մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մի հաղորդագրություն տարածելով, հայկական ուժերին մեղադրել է սահմանային տարածքների բնակիչ խաղաղ քաղաքացիների դեմ զենք օգտագործելու և խափանարար քայլեր ձեռնարկելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2018 13:37 Asia/Tehran
  • Բաքուն Երևանին մեղադրում է սահմանին բնակվողների դեմ հարձակման մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մի հաղորդագրություն տարածելով, հայկական ուժերին մեղադրել է սահմանային տարածքների բնակիչ խաղաղ քաղաքացիների դեմ զենք օգտագործելու և խափանարար քայլեր ձեռնարկելու մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է. «Հայկական ուժերը գնդակոծել են Թովուզ քաղաքի մերձակայքում տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերն ու նաև այդ քաղաքի մի քանի բնակելի տարածքները, որի հետևանքով որոշակի վնաս է հասցվել այդ տարածքների բնակիչներին և ենթակառուցվածքներին»:

Այս կապակցությամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը շփման գծերի մերձակայքում բնակվող խաղաղ քաղաքացիների դեմ գործողության իրականացումը դեմ է համարել միջազգային իրավունքի չափանիշներին և նշել, որ խափանարարական նման քայլերի պատասխանատվությունն ուղղված է Հայաստանի կողմը:

Բաքուն  ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս Երևանի դեմ ուղղված նման հայտարարություններով: Հայաստանը մերժելով նման մեղադրանքներն ասում է, որ Բաքվի նպատակը իրավիճակի սրումն ու  սահմանային տարածքներում հայատյացության տարածումն է:

Դա ի տես այն բանի, որ հայկական կողմն էլ հակառակորդին մեղադրում է հրադադարի խախտելու և  շփման գծում ուժեր կուտակելու մեջ: Օրինակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած ամիս հայտարարեց. «Իմ՝ վարչապետ դառնալուց հետո  Ադրբեջանը քանի անգամ խախտել է հրադադարը և Նախիջևանում գտնվող շփման գծերում զորուժ է կուտակել»:

ՀՀ վարչապետի  ընդգծմամբ, ուժերի նման կուտակում արձանագրվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակաշրջանում իսկ Նախիջևանի ու Հայաստանի սահմանագծում էլ որոշակի տեղաշարժ է նկատվում»:

Բաքվի և Երևանի փոխադարձ մեղադրանքները վկայում են այն մասին, որ երկու հարևան ու թշնամի երկրների ղեկավարները բախումներին վերջ տալու համար քաղաքական անհրաժեշտ կամք չեն դրսևորում: Այդ պատճառով կարելի է ակնկալել որ հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակելու է մնալ չկարգավորված: Այս շրջագծում թշնամի կողմերը ծրագրեր մշակելով փորձում եմ բարձր պահել շփման գծերում ծառայողների հոգեվիճակը: Օրինակ ՀՀ վարչապետի կինը Աննա Հակոբյանը, որ վերջին օրերին Ղարաբաղի առանցքայնությամբ «Խաղաղություն կանանց հետ» խորագրով շարժում է ստեղծել, ռուսական մի լրատվամիջոցի հետ  զրույցում հայտարարել է. «Ցանկանում եմ արձանագրել, որ որևէ քաղաքականություն և քաղաքական շահ չի կարող ավելի բարձր  գնահատվել երիտասարդների կյանքից և նրանց ծնողների կրած  տառապանքից: Սա թող ընկալվի որպես մի մոր և կնոջ ուղերձ»:

Փոխադարձաբար Ադրբեջանում էլ  Հայաստանի գրավումից ադրբեջանական տարածքների ազատագրման հավակնությամբ բազմաթիվ կառույցներ են ստեղծվել: Այս կառույցների առաքելությունն է հակառակորդ երկրի հետ հավանական պատերազմի համար բարձր պահել ժողովրդի, զինծառայողների ու նրանց հարազատների պատրաստվածությունը:

Ընդհանուր առմամբ չի կարելի կասկածել, որ Բաքվի ու Երևանի հնչեցրած փոխադարձ մեղադրանքները ոչ միայն չեն կարող սատարել ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլև բարձրացնում են բախման ու պատերազմի հավանականությունն, ինչն անկասկած երկու կողմերի և սահմաններին բնակվողների վնասին կլինի: