ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմի նոր փուլ է սկսվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98300-ԱՄՆ_ի_ու_Չինաստանի_միջև_առևտրային_պատերազմի_նոր_փուլ_է_սկսվել
Տնտեսությունը հովանավորող քաղաքականության շրջանակում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկիր ներկրվող ապրանքների համար բարձր մաքսատուրք սահմանելով, առևտրական պատերազմի մեջ է մտել աշխարհի մեծ տնտեսություններից շատերի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2018 08:44 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմի նոր փուլ է սկսվել

Տնտեսությունը հովանավորող քաղաքականության շրջանակում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկիր ներկրվող ապրանքների համար բարձր մաքսատուրք սահմանելով, առևտրական պատերազմի մեջ է մտել աշխարհի մեծ տնտեսություններից շատերի հետ:

Թրամփի կառավարությունը Չինաստանից ալյումինի և պողպատի ներկրման համար 10% և 25% մաքսատուրքեր սահմանելով, աշխարհի հետ տնտեսական առճակատման մեջ մտավ: Այդ քայլի դեմ լայնածավալ բողոքներ ներկայացրին ԱՄՆ-ի առևտրական գործընկերները և իրենք էլ փոխադարձ քայլի դիմելով, նոր մաքսատուրքեր սահմանեցին ԱՄՆ-ից ներկրվող արտադրանքների համար:

Մյուս կողմից, 2018թ. հուլիսի 6-ից, Թրամփը Չինաստանի հետ առևտրում նոր մաքսատուրքեր սահմանելով, առևտրական պատերազմի մեջ մտավ այդ երկրի դեմ: Այդ պատերազմի երկրորդ փուլն սկսվեց 2018թ. սեպտեմբերի 17-ին: Երկուշաբթի օրը, Թրամփը սաստկացրեց Չինաստանի դեմ առևտրային պատերազմը և հայտարարեց, որ ԱՄՆ-ը 10 տոկոս մաքսատուրք է սահմանելու շուրջ 200 միլիարդ դոլար արժողությամբ Չինաստանից ներկրվող արտադրանքների համար:

Թրամփը սպառնացել է անմիջապես անցնել մաքսատուրքերի խստացման հաջորդ փուլին, եթե Չինաստանը պատասխան քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ից ներկրվող ֆերմերական կամ արդյունաբերական արտադրանքիի նկատմամբ: 

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սույն թվականի սեպտեմբերի 24-ին և մինչև 2018թ ավարտը հասնելու են 25 տոկոսի:

Թրամփի կառավարությունը հայտարարել է, որ նոր մաքսատուրքերի սահմանման նպատակն է ճնշել Պեկինին իր առևտրային քաղաքականությունը փոխելու, տեխնոլոգիաների փոխանցման և բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերությունների սուբսիդավորման հարցով:

Հակադարձելով ԱՄՆ-ին, Չինաստանը ևս բարձրացրել է ամերիկյան արտադրանքների մաքսատուրքը:

Իշխանության հասնելուց ի վեր, Թրամփը ազատ առևտուրը ԱՄՆ-ի տնտեսության անբարենպաստ վիճակի գլխավոր պատճառն է համարել և սպառնացել է, որ արգելքներ է հարուցելու այդ ճանապարհին: Սակայն աշխարհի գերտերությունների, հատկապես նորահայտ տնտեսությունների, այդ թվում Չինաստանի և արտահանումն առանցք ունեցող պետությունների, ինչպես՝ Գերմանիայի և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարների տեսանկյունից, ազատ առևտրին ընդդիմանալը ոչ միայն բացասաբար է ազդելու համաշխարհային տնտեսության վրա, այլև արգելք է հանդիսանալու տնտեսական զարգացման ճանապարհին:

Թվում է, թե Չինաստանի հետ Թրամփի առևտրային պատերազմը ենթադրություններից ավելի մեծածախս ու ավերիչ է լինելու: Այդ պատերազմը խիստ բացասաբար է ազդելու ԱՄՆ-ում աշխատանքի շուկայի վրա: Սակայն ինչու է այդ հարցն այդքան ծանր հետևանքներ ունենալու: Տնտեսական հարցերի փորձագետ՝ Թեոդոր Մորանն ասում է.«Դա այն պատճառով է, որ ընդունված առևտրային պատերազմները համաշխարհային մատակարարման շղթայի հետ համահունչ մաքսային սակագների օգտագործման միջոցով չեն իրականացվում: Թրամփի գործելակերպը ցույց է տվել, որ նրա պահանջների դիմաց  նահանջելու դեպքում, նա ավելի մեծ պահանջներ է ներկայացնելու»: