Էրդողանի քայլերը` Իդլիբի ազատագրումը կանխելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98313-Էրդողանի_քայլերը_Իդլիբի_ազատագրումը_կանխելու_համար
Թուրքիայի նախագահը, Ադրբեջան կատարած այցից հետո, լրագրողների հետ ճեպազրուցում, մի շարք հարցերի, այդ թվում`Իդլիբի գործողության մասին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են դիտորդական առաքելությունները և ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելու հարցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2018 13:50 Asia/Tehran
  • Էրդողանի քայլերը` Իդլիբի ազատագրումը կանխելու համար

Թուրքիայի նախագահը, Ադրբեջան կատարած այցից հետո, լրագրողների հետ ճեպազրուցում, մի շարք հարցերի, այդ թվում`Իդլիբի գործողության մասին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են դիտորդական առաքելությունները և ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելու հարցերը:

Երկուշաբթի օրը, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ ունեցած հանդիպումից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկնելով Իդլիբի ազատագրման մասին իր պնդումները հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել։

Նա հավելել է, որ ներկայումս Թուրքիայում ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստական կա, ինչը լուրջ խնդիր է և չի կարելի հեշտությամբ հաղթահարել: 

Անդրադառնալով Թեհրանի գագաթնաժողովում Իդլիբի ճգնաժամի լուծման հարցում Պուտինի դրական դիրքորոշմանը, նա ասել է. «Հուսով եմ, որ նա կպահպանի դրական դիրքորոշումը»: Էրդողանն ավելի վաղ խոստացել էր, որ եթե Սիրիայի բանակը և դիմադրության ուժերն Իդլիբի ազատագրման  համար սկսեն ռազմական գործողությունները, ապա Թուրքիան կաջակցի ահաբեկչական խմբավորումներին : 

Թուրքիայի նախագահն այն պայմաններում է նման  հայտարարություն արել, երբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները սեպտեմբերի 7-ին Թեհրանում Աստանայի բանակցությունների շրջանակում երրորդ անգամ հանդիպել ու բանակցել են Սիրիայի ճգնաժամի լուծման և Իդլիբի իրավիճակի շուրջ:

Էրդողանի ելույթն  արտացոլում է նրա նախորդ դիրքորոշումները, որոնք մինչ օրս խորացրել են Սիրիայում տիրող ճգնաժամը:

Սիրիական ճգնաժամի սկզբից Անկարան ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք խախտել են Սիրիայի ինքնիշխանությունը և  անկայունություն են առաջացրել տարածաշրջանում:

Թուրքական կողմում սիրիացի փախստականների բեռի մասին Էրդողանի խոսքերը, հենց Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբերի աջակցության արդյունքն են, որոնք հանգեցրել են Սիրիայի անապահովությանը և բնակչությանի պարտադիր տեղահանմանը:

Քաղաքական վերլուծաբան Բեթհան Մքքենանը, Սիրիայում Թուրքիայի դերի մասին գրում է.«Չնայած ահաբեկիչների դիրքերի թուլացմանը,  Սիրիայի հյուսիսում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ Թուրքիայի միջամտության պատճառով: Թուրքիան Սիրիայի հյուսիսը դարձրել է ռազմական բազաև  պաշտպանում ահաբեկչական զինված խմբերին»:

Թուրքիան այժմ օգտագործում է փախստակաների պատրվակը, որպեսզի կարողանա պաշտպանել Իդլիբում գործող ծայրահեղական ահաբեկիչներին: Սակայն ամենակարեւորն այն է, որ Սիրիայում ահաբեկչական խմբերի ներկայությունը կխթանի փախստականների ճգնաժամի շարունակմանը:

Այժմ իրավիճակը ցույց է տալիս, որ փախստականները կարողացել են վերադառնալ իրենց տները այն վայրերում, որտեղ ահաբեկիչները պարտվել են:

Փաստորեն, Թուրքիան, ահաբեկիչներին աջակցելու նպատակով, ձգտում է շարունակել իր միջամտությունը տարածաշրջանում և ապակայունացնել հարևան երկրները:

Սակայն  Թուրքիան պետք է հասկանա, որ վերջին տարիներին Սիրիայի ինքնիշխանության խախտման ուղղությամբ վերցրած քայլերը և այդ երկրում ահաբեկիչների դեմ պայքարի կանխումը, հանգել են Թուրքիայի անմեղ մարդկանց դեմ արյունալի ահաբեկչական հարձակումների շարունակմանը: