Էրդողանի քայլերը` Իդլիբի ազատագրումը կանխելու համար
Թուրքիայի նախագահը, Ադրբեջան կատարած այցից հետո, լրագրողների հետ ճեպազրուցում, մի շարք հարցերի, այդ թվում`Իդլիբի գործողության մասին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են դիտորդական առաքելությունները և ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելու հարցերը:
Երկուշաբթի օրը, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ ունեցած հանդիպումից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկնելով Իդլիբի ազատագրման մասին իր պնդումները հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել։
Նա հավելել է, որ ներկայումս Թուրքիայում ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստական կա, ինչը լուրջ խնդիր է և չի կարելի հեշտությամբ հաղթահարել:
Անդրադառնալով Թեհրանի գագաթնաժողովում Իդլիբի ճգնաժամի լուծման հարցում Պուտինի դրական դիրքորոշմանը, նա ասել է. «Հուսով եմ, որ նա կպահպանի դրական դիրքորոշումը»: Էրդողանն ավելի վաղ խոստացել էր, որ եթե Սիրիայի բանակը և դիմադրության ուժերն Իդլիբի ազատագրման համար սկսեն ռազմական գործողությունները, ապա Թուրքիան կաջակցի ահաբեկչական խմբավորումներին :
Թուրքիայի նախագահն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները սեպտեմբերի 7-ին Թեհրանում Աստանայի բանակցությունների շրջանակում երրորդ անգամ հանդիպել ու բանակցել են Սիրիայի ճգնաժամի լուծման և Իդլիբի իրավիճակի շուրջ:
Էրդողանի ելույթն արտացոլում է նրա նախորդ դիրքորոշումները, որոնք մինչ օրս խորացրել են Սիրիայում տիրող ճգնաժամը:
Սիրիական ճգնաժամի սկզբից Անկարան ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք խախտել են Սիրիայի ինքնիշխանությունը և անկայունություն են առաջացրել տարածաշրջանում:
Թուրքական կողմում սիրիացի փախստականների բեռի մասին Էրդողանի խոսքերը, հենց Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբերի աջակցության արդյունքն են, որոնք հանգեցրել են Սիրիայի անապահովությանը և բնակչությանի պարտադիր տեղահանմանը:
Քաղաքական վերլուծաբան Բեթհան Մքքենանը, Սիրիայում Թուրքիայի դերի մասին գրում է.«Չնայած ահաբեկիչների դիրքերի թուլացմանը, Սիրիայի հյուսիսում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ Թուրքիայի միջամտության պատճառով: Թուրքիան Սիրիայի հյուսիսը դարձրել է ռազմական բազաև պաշտպանում ահաբեկչական զինված խմբերին»:
Թուրքիան այժմ օգտագործում է փախստակաների պատրվակը, որպեսզի կարողանա պաշտպանել Իդլիբում գործող ծայրահեղական ահաբեկիչներին: Սակայն ամենակարեւորն այն է, որ Սիրիայում ահաբեկչական խմբերի ներկայությունը կխթանի փախստականների ճգնաժամի շարունակմանը:
Այժմ իրավիճակը ցույց է տալիս, որ փախստականները կարողացել են վերադառնալ իրենց տները այն վայրերում, որտեղ ահաբեկիչները պարտվել են:
Փաստորեն, Թուրքիան, ահաբեկիչներին աջակցելու նպատակով, ձգտում է շարունակել իր միջամտությունը տարածաշրջանում և ապակայունացնել հարևան երկրները:
Սակայն Թուրքիան պետք է հասկանա, որ վերջին տարիներին Սիրիայի ինքնիշխանության խախտման ուղղությամբ վերցրած քայլերը և այդ երկրում ահաբեկիչների դեմ պայքարի կանխումը, հանգել են Թուրքիայի անմեղ մարդկանց դեմ արյունալի ահաբեկչական հարձակումների շարունակմանը: