Ռուսաստանը նախազգուշացրել է Իսրայելին
Պատասխանելով ահաբեկչական խմբերի դեմ պայքարին մասնակցելու Սիրիայի իշխանությունների խնդրանքին, Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերից ներկա է Սիրիայում: Լաթաքիա նահանգում գտնվող «Համիմիմ» ավիաբազայում տեղակայված են Սիրիայում գործողությունների մասնակցող ռուսական ռազմական ինքնաթիռները:
Միևնույն ժամանակ հոգեբանական պատերազմ հրահրելով ու նաև Սիրիայում Իրանի ներկայության հարցի շուրջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելով, Իսրայելը մեծ ջանք է գործադրել, որպեսզի ինչ-որ ձևով իր հետ համընթաց դարձնի Ռուսաստանին:
Այս ջանքերը ձախողելով հավելում են կրել Սիրիայում այն թիրախների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումները, որոնք նրանց հայտարարությամբ, առնչություն ունեն Իրանի և Հեզբոլլահ շարժման հետ:
Իսրայելյան ռազմական ինքնաթիռները, երկուշաբթի գիշեր հրթիռակոծել են Լաթաքիայում գտնվող մի թիրախ, որի ընթացքում Սիրիայի հակաօդային պաշտպանությունը սխալմամբ խոցել է ռուսական «IL-20» Ինքնաթիռը:
Միջադեպը առթել է Մոսկվայի խիստ զայրույթը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակն այս կապակցությամբ հայտարարել է, որ Իսրայելն իր «Էֆ-16» մակնիշի ինքնաթիռների գործողությունից միայն մեկ րոպե առաջ է Ռուսաստանին տեղյակ պահել Լաթաքիայի դեմ հարձակման մասին: Նրա ընդգծմամբ, Սիոնիստական ռեժիմի օդաչուները 15 ուղևորներ ունեցող «IL-20» ինքնաթիռը վահան են ծառայեցրել: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուի ընդգծմամբ. «Իսրայելի սադրիչ քայլը հակասում է Ռուսաստանի և Իսրայելի միջև համագործակցության ոգուն և այդ պատճառով Ռուսաստանը դա համարում է թշնամական քայլ և իրեն է վերապահում դրան համարժեք պատասխան տալու իրավունքը»:
Թվում է, որ Մոսկվան ենթադրում էր, որ Սիրիայում թիրախների դեմ Իսրայելի ավիահարվածներին չարձագանքելով կարող է Սիրիայում Իսրայելի ու Իրանի առճակատման հարցում անկողմնակալ քաղաքականություն վարել: Այսօր պարզ է դարձել, որ սիոնիստները չեն արժևորում երկկողմ հարաբերությունները և հեշտությամբ ռուսներին զոհաբերում են հանուն իրենց նպատակների իրագործման:
«Անգամներ ու անգամներ Իսրայելին կոչ է արվել հրաժարվել Սիրիայում այնպիսի ավիահարվածներից, որոնք կարող են վտանգել ռուս զորայինների անվտանգությունը»,-հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ռուսաստանի ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ Սիրիայում իր զորայինների անվտանգությունը պաշտպանելու համար, Մոսկվան կդիմի ցանկացած քայլի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Այս ինքնաթիռի խոցման կապակցությամբ իմ տեսակետը համընկնում է պաշտպանության նախարարության դիրքորոշմանը: Այս միջադեպի լուրջ գնահատական պիտի տալ: Ռուսաստանի արձագանքն ուղղված կլինի Սիրիայում մեր զորայինների անվտանգության մակարդակի բարձրացմանը»:
Վերջին միջադեպը մասնավորապես Սիրիայի հետ կապված Ռուսաստանի ու Իսրայելի հարաբերություններում բեկումնային է լինելու: Ռուսներն այսօր հանգել են այն եզրակացության, որ նրանց վարած նախկին քաղաքականությունը միայն հանգեցրել է Սիոնիստական ռեժիմի առավել համարձակության և պիտի պատասխանել Սիրիայի դեմ նրանց ռազմական թշնամական քայլերին: Այս դեպքը վկայում է սիոնիստների ագրեսիվ էության և նույնիսկ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ու պարտավորությունների հանդեպ նրանց անտարբերության մասին: