Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի նիստը, ՀԳՀԾ-ի հովանավորումը և ԱՄՆ-ի մեկուսացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98388-Վիեննայում_ՄԱԳԱՏԷ_ի_նիստը_ՀԳՀԾ_ի_հովանավորումը_և_ԱՄՆ_ի_մեկուսացումը
ՄԱԳԱՏԷ-ի անդամների կողմից ՀԳՀԾ-ի հովանավորումը ցույց տվեց, որ չնայած Իրանի դեմ անհիմն մեղադրանքների հնչեցմանն, ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը և Սաուդյան Արաբիան մեկուսացած են միջազգային մակարդակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2018 09:08 Asia/Tehran
  • Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի նիստը, ՀԳՀԾ-ի հովանավորումը և ԱՄՆ-ի մեկուսացումը

ՄԱԳԱՏԷ-ի անդամների կողմից ՀԳՀԾ-ի հովանավորումը ցույց տվեց, որ չնայած Իրանի դեմ անհիմն մեղադրանքների հնչեցմանն, ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը և Սաուդյան Արաբիան մեկուսացած են միջազգային մակարդակով:

Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի 62-րդ ընդհանուր ժողովի անցկացմանը զուգահեռ, այդ կառույցի անդամ մեծ թվով երկրներ, ողջունելով գործակալության հետ Իրանի համագործակցությունը, կոչ են արել պահպանել ու գործադրել ՀԳՀԾ-ն ու ցավ են հայտնել համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ:

ՄԱԳԱՏԷ-ի 62-րդ ընդհանուր համաժողովի անցկացման հետ միաժամանակ, ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Սիոնիստական ռեժիմը, մեկ անգամ ևս բացահայտորեն հակադրվեցին ՀԳՀԾ-ի հետ ու ԻԻՀ-ին մեղադրեցին տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մեջ: Պատասխանելով այդ հայտարարություններին, ՄԱԳՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին ասել է.«ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումները խոսում են ցանկացած համաձայնության մեջ այս երկրի անվստահելիության մասին և միջազգային հանրության կողմից ԱՄՆ-ի միակողմանի քայլերին հակադրվելն անհրաժեշտ է»:

ՄԱԳԱՏԷ-ի ընդհանուր կոնֆերանսում ՀԳՀԾ-ին կրկին հովանավորումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի միակողմանիությունը ոչ մի նշանակություն չունի: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և միջազգային այլ համաձայնությունների նկատմամբ այդ երկրի անտարբերությունն ԱՄՆ-ին կանգնեցրել են համաշխարհային քննադատություների առջև և միջազգային հանրությանը ստիպել քննադատել ԱՄՆ-ի քաղաքականությունները: ՀԳՀԾ-ով Իրանը ցույց տվեց, որ հարգում է միջազգային համաձայնությունները և այս ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն 12 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ի նկատմամաբ Իրանի հավատարմությունը: Այսպիսի պայմաններում ԱՄՆ-ի միակողմանիության հարցում անտարբերությունը մեծ վտանգ է համարվում միջազգային համաձայնությունների ու կառույցների գոյության համար: Այս քաղաքականությունների հանդեպ լռելը նշանակում է ճանապարհ հարթել միջազգային խառնաշփոթի համար:

Ցանկացած դիրքորոշում ու ՀԳՀԾ-ին ցուցաբերված աջակցություն, նշանակում է մերժել ԱՄՆ-ի միակողմանիությունը: Եվրոպական տարբեր երկրների որդեգրած դիրքորոշումներից բացի,  ՄԱԳԱՏԷ-ի ընդհանուր ժողովի ընթացքում էլ նկատելի էր ԱՄՆ-ի քայլերի նկատմամբ բացասական վերաբերմունքը: Չորեքշաբթի օրը, Չինաստանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի աքբար Սալեհին ասել է.«ՀԳՀԾ- պաշտպանելն ԱՄՆ-ի միակողմանիությանը հակադրվելու ռազմավարություն է»:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի միակուղմանիո որոշմանը հակադրվելու հարցը նաև հասել է ԱՄՆ-ի իշխանական խորհրդին և լուրեր են տարածվել Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ ՊՆ-ի հարաբերությունների վատացման մասին: Վերջերս ԱՄՆ-ի Նյու Յորէ Թայմզ օրաթերթը գրել է.«ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը դեմ է ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլին ու այդ քայլի հետևանքների հարցում տարաձայնություններ ունի Դոնլադ Թրամփի հետ»:

Թրամփի ու նրա դաշնակիցների կողմից ՀԳՀԾ-ին հակադրվելը չի կարողացել իրականացնել նրանց նպատակները և միջազգային տարբեր համաժողովների ընթացքում նրանց մեկուսացումը առավել քան երբևէ ապացուցել է նրանց խարդախությունը: Օրեր առաջ, գրող և մադկային իրավունքների ակտիվիստ Մայքո Փելդը, «Մինթ Փրես Նյուզ» ինտերնետային կայքում գրել է.«ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցով եւս մեկ անգամ պարզ է դառնում, որ Իրանը բոլոր առումներով հավատարիմ է եղել եւ կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին: ՀԳՀԾ-ն ստորագրող մյուս երկրները նույնպես հարգել են իրենց պարտավորությունները, եւ բոլորն էլ պնդել են, որ համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը սխալ քայլ է եղել»: