ՕՊԵԿ-ի գագաթնաժողովը Ալժիրում. Իրանի նավթի նախարարի նախազգուշացումը
Կիրակի օրը Ալժիրում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների նավթի մատակարաման նվազեցման համաձայնությանը հսկող նախարարական համատեղ կոմիտեի նիստի նախօրյակին, Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանի ազգային շահերի դեմ ընդունված ցանկացած որոշում վետոյի կենթարկվի»:
Նշելով, որ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների նավթի մատակարաման համաձայնությանը հսկող նախարարական համատեղ կոմիտեն չափաբաժինների որոշման հարցում իրավասություններ չունի, Բիժան Զանգանեն հավաստել է.«Որոշումներն ընդունվում են ՕՊԵԿ-ի նավթի ու էներգետիկայի նախարարների նիստում»:
Նշելով, որ ՕՊԵԿ-ի երկու անդամները նավթի շուկայում ղեկավարում են Իրանի դեմ հակադրությունը, Իրանի նավթի նախարարը նշել է.«Այս քայլը, ոչ հարևանության ոչ էլ գործակցության շրջանակում, ճիշտ չէ»:
2018թ. հուլիսի 22-ին նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամները նախարաների նիստում որոշեցին, որ կազմակերպության արտադրության չափը անփոփոխ մնա, սակայն այն տարբերությամբ, որ իրենց 100 տոկոսից ավել հանձնառությունները հասցնեն 100 տոկոսի: Սակայն նախատեսվեց, որ ուժի մեջ մնա մինչև օրական 1 մլն. 800 հազար բարել նավթի արտադրության նվազումը: Վինեննայում ՕՊԵԿ-ի 174-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունը վերահսկում է այն խնդիրը, որ 2016թ. նոյեմբերին համաձայնեցված 1 մլն. 800 հազր բարելի փոխարեն, անդամները շուկայում մատակարարում էին ավելի քիչ քան 2 մլն. 800 հազր բարել նավթ և հանձնառություններին հավատարմությունը հասցրել էին 150 տոկոսի:
Սակայն այժմ, ԱՄՆ-ն դուրս է եկել 2015թ. կայացած միջուկային համաձայնությունից, Իրանի դեմ կրկին վերականգնել է միջուկային պատժամիջոցները և Իրանից նավթ գնող երկրներին սպառանցել է, որ եթե շարունակեն նավթի գնումները, շրջափակման կենթարկվեն: ԱՄՆ-ն Իրանից նավթ գնող երկրներին մինչև նոյեմբեր ժամանակ է տվել, որպեսզի զրոյացնեն Իրանից նավթի գնումները: Իրանի դեմ շրջափակման բերումով նավթի արտադրության ծավալների նվազեցումը ազդեցիկ է նավթի համաշխարհային գնի վրա: ԱՄՆ-ն ՕՊԵԿ-ի որոշ անդամներին ճնշման տակ է դրել, որ նավթի պակասը փոխարինեն առավել մեծ ծավալներով արտադրությամբ: Այս քաղաքականությունը նշանակում է ՕՊԵԿ-ում հակադրվել ԻԻՀ-ի հետ: Մի երկրի հետ, որ արտադրության ծավալների առումով ՕՊԵԿ-ի 3-րդ երկիրն է և կարևոր դերակատարություն ունի այս կազմակերպության քաղաքականություններում ու էներգետիկային համաշխարհային հավասարություններում:
Հինգշաբթի օրը Ալժիրում ՕՊԵԿ-ի գագաթնաժողովի անցկացման նախօրյակին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուիթերյան էջում գրել է.«ԱՄՆ-ն ծախսում է արաբական երկրների անվտանգության համար և նրանք պետք է ՕՊԵԿ-ում նավթի գինը իջեցնեն»: Այս գրառումը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն շրջափակման քաղաքականությունների հարցում ուղեկցում են ԱՄՆ-ին և փորձում են ճնշելով ուրիշներին չեղարկել ՕՊԵԿ-ի 2016թ. համաձայնությունը ու նավթի ոլորտում Իրանի շրջափակմանը զուգահեռ փոխարինեն համաշխարհային շուկայում նավթի արտադրության պակասը, որպեսզի տնօրինեն նավթի համաշխարհային գինը:
Այս շրջանակներում Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն ասել է.«Ցանկացած նավթ արտադրող երկիր, որն ասի, թե լարացնելու է նավթի շուկայում արտադրության պակասը, Իրանի դեմ է խոսում և դա քաղաքական քայլ է: Դրանում ոչ մի տնտեսական միտում չկա և իտարբերություն իրենց ասածների՝ ոչ միայն ՕՊԵԿ-ի անդամներին են ներքաշում այս քաղաքական խաղի մեջ. այլև ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրների հետ էլ նույն կերպ են վարվում և այս խաղը համընկնում է ԱՄՆ-ի քաղաքականությունների հետ»:
Նավթի համաշխարհային շուկաների ներկա իրավիճակից նկատվում է, որ որպես աշխարհի նավթ արտադրող 3-րդ երկիր Իրանին շուկայից հանելը անհնար է: Կիրակի օրը Ալժիրում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրների համաձայնությանը հսկող նախարարական համատեղ կոմիտեի նիստում ԱՄՆ-ն չի հասնի իր նպատակներին: