Ահվազի ահաբեկչական հարձակումը, Իրանի ժողովրդի թշնամիների պարտության և հուսախաբության նշան
Շաբաթ օրը Իրանի ժողովրդի համար յուրահատուկ օր է: Այս օրը Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի մեկնարկի օրն է և կոչվել է Սրբազան պաշտպանության շաբաթ:
Այսօր, այն պահին, երբ սկսել էր Սրբազան պաշտպանության մեծարման առիթով զինված ուժերի շքերթը, Իրանի ահվազ քաղաը ահաբեկչական հարձակման թիրախ դարձավ: Ահաբեկիչները ձգտում են հիշեցննեն 38 տարի առաջ պատերազմ շղթայազերծողների չար մտադրությունները, սակայն նրանց նպատակները երբեք չիրականացան:
Մի խումբ մարդիկ, ովքեր դիտում էին զինված ուժերի շքերթը ահաբեկչական անարդար հարձակման թիրախ դարձան:
Հաղորդումների համաձայն, այսօրվա ահաբեկչական հարձակման ընթացքում, որի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Ալ-Ահվազիե» շարժումը, զոհվել է 24 մարդ և տասնյակ ուրիշներ վիրավորվել են:
Այս թաքֆիրական ահաբեկչական խումբը որոշ ժամանակ հովանավորվել է Լոնդոնի ու Ռիադի կողմից: Անցյալ տարիների ընթացքում նրանք հարձակում են իրականացրել Լույսի ճամբորդներ խմբի ուղևորների վրա:
Անկասկած այն ինչ այսօր տեղի ունեցավ Ահվազում, խոսում է երկու իրականության մասին: Առաջինն այն է, որ Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամիների քինախնդրությունը, թշնամությունն ու նախանձն անվերջ է: Նրանց համար չի տարբերում, թե ում են հարձակման թիրախ դարձնում, քանի որ միայն ուզում են աշխարհին ցույց տալ, որ պարտադրյալ պատերազմի օրերի պես նրանք չեն կորցրել կանանց ու մանուկներին սպանելու կարողությունը:
Սակայն երկրորդ իրականությունն այն շարժումների նպատակաուղղված շարունակումն է, որ իհարկե մարդու ուշադրությունը կենտրոնացնում է Իրանը անապահով դարձնելու նախագծի վրա: Այս հարձակումը ցույց է տալիս, որ նրանք հուսահատվել են Իրանի քաղաքաների փողոցները անապահով դարձնելու մտքից: Այն քայլը որ հռչակվեց «տոթ ամռան նախագիծ» և այդ նախագծի խափանումը պատճառ դարձավ, որ նրանք կրկին դիմեն ահաբեկչաիան հարձակումների և ժողովրդի սպանութան քայլին:
Քանի ամիս առաջ ԱՄՆ-ի պետայրերը Իրանի ներքին վիճակը սրելու համար «տոթ ամռան» խոստում էին տվել: Երկրում խռովություն ու անհանդարտություն առաջացնելու համար թշնամիները այսօր մեկ անգամ ևս փորձեցին ահաբեկչական հարձակմամբ արժեզրկել Սրբազան պաշտպանության տաիրներին իրանցիների սխրանքները: Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը հայտնվել է որոշ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշներն էլ փորձել են իրավիճակը ճգնաժամային ներկայացնել: Իրանի բոլոր քաղաքներում զինված ուժերի հաղթական շքերթը տեղի է ուենցել և այս ահաբեկչական դեպքը ազդեցություն չի ուենցել մյուս քաղաքներում արարողության շարունակման վրա:
Այս առումով այս օրը Իրանի թշնամիների համար ապարդյուն ջանքերի պարտության օր էր: Իհարկե այս ապարդյուն նախագծի ծրագրողները գիտեն, որ Իրանը և իսլամական հանրապետության համակարգը պատերազմի ու շրջափակումների պես սադրանքները հպարտությամբ հաղթահարել է և իր թշնամիներին հուսախաբ է արել: Միևնույն ժամանակ Իրանը ջախախիչ պատասխան է տվել բոլոր հոսանքներին ու այն գործակալներին, ովքեր արկածախնդրությունների ու իրենց նախկին սխալները կրկին փորձելու մտադրություն ունեն:
Ինչպես Մոհամմեդ Ջավադ Զարիֆն է ասել. «Նման հարձակումների համար Իրանն ահաբեկչության տարածաշրջանային աջակիցներին ու նրանց ամերիկացի տերերին է պատասխանատու համարում: Իրանը կտրուկ պատասխան է տալու Ահվազի ահաբեկչական հարձակման հեղինակներին»: