Աշխարհի տնտեսական երկու հսկաների առճակատումը, ով է հաղթղը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տնտեսական հովանավորչական քաղաքականության համաձայն, ԱՄՆ ներմուծվող նյութերի սակագներն ավելացնելով, գործնականում առեւտրային պատերազմ է հրահրել աշխարհի խոշորագույն տնտեսությունների դեմ:
2018 թ. հունիսից սկսած, Թրամփը տնտեսական պատերազմ է սանձազերծել իր առևտրական խոշոր գործընկեր Չինաստանի դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը 2018 թ.-ի մայիսի 8-ին հայտարարել էր, որ մաքսատուրք է սահմանելու Չինաստանից ԱՄՆ ներկրվող պողպատի ու ալյումինի համար:
Չինաստանը հայտարարել էր, որ համարժեք ձևով կպատասխանի ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին: Ներկայումս Պեկինը 60 միլիարդ դոլար արժողությամբ ավելացրել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրը:
Պեկինի հակազդեցությունները հանգեցրել են Թրամփի բարկությանը, և նա սպառնացել է Չինաստանին: Թրամփը վճռական է առևտրային ոլորտում խիստ դիմակայել Չինաստանին, սակայն Պեկինն էլ որոշել է անպատասխան չթողնել Վաշինգտոնի գործողությունները:
Չինաստանը, հաշվի առնելով նրա տնտեսական ուժը, որն այժմ աշխարհում երկրորդ խոշորագույն ուժն է, մտադիր է օգտագործելով ԱՄՆ-ի առևտրի եւ տնտեսական թուլությունները, ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա, թեև Թրամփը պնդում է, որ ավելի մեծ ճնշում կգործադրի Պեկինի վրա նրան ստիպելու իր քաղաքականությունները համապատասխանեցնել ԱՄՆ առեւտրային պահանջներին:
Չինաստանը մոտ 2 տրիլիոն դոլար արժողությամբ արտարժույթային պահուստներ և բաժնետոմսեր ունի ԱՄՆ-ում և դրանք օգտագործելով կարող է ԱՄՆ տնտեսությունը եւ առեւտուրը բարձր ճնշման տակ դնել: Չինաստանը ԱՄՆ-ի պետական պարտատոմսերը գնելով մեծ ներդրում է կատարել ԱՄՆ-ի տնտեսությունում և ԱՄՆ-ի տնտեսություն կապել է իր ֆինանսական համակարգին:
Չինաստանի համար, Թրամփի տնտեսական պաշտպանական քաղաքականությունը, որը լիովին հակասում է Պեկինի բիզնես քաղաքականությանը, ընդունելի է:
Իրականում Դոնալդ Թրամփի ընթացիկ առեւտրային քաղաքականության շարունակումը կբարձրացնի ԱՄՆ-ի շուկայում չինաական ապրանքների գները և ի վերջո, կնվազեցնի պահանջարկը, ինչը շատ բացասական ազդեցություն կունենա Չինաստանում արտադրության և մատակարարման վրա: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում շատ արտադրողներ և սպասարկողներ, ինչպիսիք են երկրի նավահանգիստները, մեծ կորուստներ կունենան Վաշինգտոնի եւ Պեկինի միջև ընթացող առևտրային պատերազմում:
Չինաստանի մաքսային սակագների պետական կոմիտեն հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն իրականցնի մաքսային սակագների բարձրացման սպառնալիքները, ապա չինական ապրանքների համար, Պեկինը ևս 5-ից մինչև 25 տոկոսով կավելացնի ԱՄՆ-ից ներկրող ապրանքների մաքսատուրը:
Չինաստանի և ԱՄՆ-ի բախումները այժմ մտել են նոր դաշտ:
ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանից հրթիռային համակարգերի եւ մարտական ինքնաթիռների ձեռքբերման պատճառով: Վաշինգտոնի այս քայլը հանգել է Չինաստանի խիստ հակազդեցությանը: Չինաստանը խիստ արձագանքել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ ԱՄՆ-ի միջամտությանը և հայտարարել դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ-ի համար:
ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները, ինչպես և ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, կարծես թե տարբեր ուղղություններով հանգում են լարվածության միտմանը:
Սա նշանակում է, որ Թրամփը փորձում է առճակատվել միջազգային ուժերի հետ, ինչը, անկասկած, ունի լուրջ հետևանքներ միջազգային համակարգի կարգավիճակի և կառուցվածքի համար: