Սաուդյան Արաբիայի ղեկավարները շնորհավորել են Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Սաուդյան Արաբիայի թագավորը և գահաժառանգը անանխադեպ քայլով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
Սաուդյան Արբիայի թագավորը Սալման բին Աբդուլազիզ Սաուդը և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանը շնորհավորել են Հայասանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:
Սա առաջին անգամն է, որ Սաուդյան իշխանավորները շնորհավորական ուղերձ են հղում Հայաստանի ղեկավարությանը: Սաուդյան Արաբիան և Հայաստանը դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել:
Այնուամենայնիվ, Սաուդյան դիվանագետ և փորձագետ, Բաքվում Սաուդյան Արաբիայի դեսպան Ֆահդ Բին Ալի Ալ-Դուսարը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ասել էր.«Քանի դեռ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի պահպանվում և Հայաստանը չի ավարտում ադրբեջանական հողերի օկուպացիան, Սաուդյան արքան չի ցանկանա Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել»:
Չնայած այս հայտարարություններին, Սաուդյան Արաբիայի թագավորի ուղերձը Հայաստանի նախագահին կարծես թե դնում է երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման հիմքը:Կասկած չկա, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների հաստատումը լինելու է Ադրբեջանի Հանրապետության եւ նրա ազգային շահերի հաշվին:
Անկասկած, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հաստատումը հանգելու է Ադրբեջանի Հանրապետության եւ նրա ազգային շահերի վնասին: 2009 թ. նոյեմբերին ԱՄՆ-ի և Շվեյցարիայի միջնորդությամբ ջանքեր գործադրվեց Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններ հաստատման ուղղությամբ, այդ քայլին կտրուկ արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Շատ փորձագետների կարծիքով, Հայաստանի հետ հարաբերությունների վերսկսման վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների իրենց դիրքորոշումներից հետ վերադարձնելու պատճառներից մեկն այն էր, որ այդ քայլին խիստ ընդիմացել էին Բաքվի կառավարության ղեկավարները: Չնայած այս փաստին, Իլհամ Ալիևի իշխանության պաշտոնյաները, մինչ այժմ չեն արձագանքել այդ քայլին:
Ինչ վերաբերում է այդ փաստին, ապա պետք է նկատի ունենալ, թե ինչի արդյունքում են սաուդյան ահաբեկիչները ողջունել են Հայաստանի իշխանություններին:
Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական հարաբերությունների ֆոնին և շահարկելով Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունները, Սաուդյան Արաբիայի թագավորը փորձում է իր քաղաքական ազդեցությունը տարածել Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանի հարաբերությունների ընդլայնումը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոցներից մեկն է, ինչը բավարարելու է Սաուդյան Արաբիայի պահանջները:
Մեկ այլ հնարավորությունն այն է, որ Իրանի վրա ճնշում գործադրելու համար, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հետ միասին, Սաուդյան կառավարությունը, փորձում է փակել տարածաշրջանում Իրանի հաղորդակցության ուղիները : Այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իրանի վրա ճնշում գործադրելու համար փորձում են կապեր հաստատել Հայաստանի հետ:
Ամեն դեպքում դժվար թե Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները նման քաղաքականությունը վարելով կարողանան հասնել իրենց նպատակներին: