ԻԻՀ նախագահի այցը Նյու Յորք, տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերները արտահայտելու հնարավորություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98552-ԻԻՀ_նախագահի_այցը_Նյու_Յորք_տարածաշրջանային_եւ_միջազգային_մարտահրավերները_արտահայտելու_հնարավորություն
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, կիրակի օրը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2018 08:21 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի այցը Նյու Յորք, տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերները արտահայտելու հնարավորություն

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, կիրակի օրը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի  նիստին ներկայությունն անդամ երկրներին տալիս է քաղաքական և միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր քննարկել: Իրանի համար  այս հնարավորությունը կարևոր է նաև տարբեր հարցերի վերաբերյալ սեփական տեսակետներն ու դիրքորոշումները ներկայացնելու համար:

Ռոհանիի այցը կարևոր է երկու տեսակետից: Առաջինն ահաբեկչության հարցն է, քանի որ Իրանն Արեւմուտքի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից աջակցվող ահաբեկչության զոհերից մեկն է: Երկրորդը՝ աշխարհում, հատկապես Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հարցն է:

Սեպտեմբերի 22-ին, Ահվազի ահաբեկչական հարձակումից հետո, աշխարհը ականատես եղավ, որ Իրանն ահաբեկչության զոհերից մեկն է:

Աշխարհի տարբեր մասերում ահաբեկչական խմբերին հովանավորելը ԱՄՆ-ի կողմից որդեգրված քաղաքականության նպատակն է, այլ երկրներին ապակայունացնելու, այնուհետև ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով այլ երկրների ներքին գործերին միջամտել  համար:

Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան և Եմենը, տարիներ շարունակ դարձել են ԱՄՆ-ի,Իսրայելի և Սաուդյան Արաբիայի ագրեսիվ քաղաքականությունների թիրախը:

Այս կործանարար կոալիցիայի գործունեության արդյունքը եղել է պատերազմի և ահաբեկչության տարածումը, որը վնաս է հասցրել տարածաշրջանի երկրներին: Պաղեստինի հարցը դեռեւս  հին վերք  է, եւ Գազայի հատվածը հայտնվել է Իսրայելի ռեժիմի ագրեսիայի ու հարձակման թիրախում:

Միջազգային հարաբերություններում առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնց սկիզբը դնում է ԱՄՆ-ն: Այս մարտահրավերների օրինակներից մեկն էլ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն է: 

Միացյալ Նահանգները փորձում է խաթարել միջազգային փոխըմբռնման մթնոլորտը եւ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված միջազգային համաձայնագիրն ու կանխել Իրանի հետ տարբեր երկրների տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները:

Միացյալ Նահանգները խոչընդոտում է ազատ առևտրի գործընթացը, վախեցնելով եւ սպառնալով նրանով, ինչը ոչ մի երկրի օգտին չի կարող լինել:

Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ահաբեկչական խմբերին՝ տարածաշրջանը մասնատելու նպատակով: Սակայն տարածաշրջանը կարիք ունի կայունության, կոլեկտիվ անվտանգության եւ զարգացման, ինչպես նաեւ կառուցողական տնտեսական գործընկերության:

Նման իրավիճակում, Իրանի նախագահի ներկայությունը  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիտսում, հաշվի առնելով տարածաշրջանի ներկ  զգայուն իրավիճակը, հնարավորություն է տալիս մարտահրավեր նետել ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքին: Այնուամենայնիվ, այս հանդիպման ժամանակ մենք պետք է սպասենք Դոնալդ Թրամփի ու Սիոնիստական ոճրագործ ռեժիմի եւ Սաուդյան Արաբիայի  անհիմն հայտարարություններին: Նրանք օգտվում են Իրանի Իսլամական Հանրապետությանը հարվածելու բոլոր հնարավորություններից և այժմ  կենտրոնանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի դեմ հոգեբանական պատերազմի ակտիվացման վրա:

ԻԻՀ նախագահն ասել է. «ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու առիթն օգտագործելու եմ՝ միջազգային պարտավորություններից, այդ թվում ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլը քննարկելու համար»:

«Նպատակ ունեմ Նյու Յորքում գումարվելիք տարբեր նիստերում քննարկել տարածաշրջանի ու աշխարհի կապակցությամբ ԻԻՀ-ի քաղաքականությունը»,-հայտարարել է Ռոհանին: