ԱՄՆ-ում Իրանի կապակցությամբ անորոշություն կա
Մինչ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարում է ԻԻՀ-ի բարձրաստիճան պաշտոնատարներին հանդիպելու այդ երկրի նախագահի պատրաստակամության մասին, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը բացառում է Նյու Յորքում ԻԻՀ նախագահի հետ ԱՄՆ նախագահի հավանական որևէ հանդիպումը:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին «Ֆաքս Նյուզ»-ին տված այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հարցազրույցը հեռարձակվելուց ժամեր անց ասել է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոհանու որևէ հանդիպում նախատեսված չէ: Ավելի վաղ Մայք Պոմպեոն ասել էր, որ Թրամփը պատրաստ է բանակցել ոչ միայն Հասան Ռահանիի, այլ նույնիսկ Իսլամական հեղափոխության առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի հետ:
Ամերիկացի պաշտոնատարների իրարամերժ հայտարարություններն ու դիրքորոշումները վկայում են այն մասին, որ Իրանի կապակցությամբ Սպիտակ տան մեջ տիրող անորոշությունը հասել է գագաթնակետին: Այս անորոշությունն ավելի մեծ ծավալ ստացավ նրանից հետո, երբ մայիսի կեսերին Թրամփն անտեսելով ԱՄՆ-ի միջազգային պարտավորությունները, հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) լքելու մասին: Սկզբնական փուլում ամերիկացիները հույս ունեին, որ Իրանը պատասխանելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման քայլին, ինքն էլ կլքի այդ համաձայնությունը և այդպիսով հնարավոր կլինի միջազգային հանրությանը մոբիլիզացնել Իրանի դեմ: Սակայն ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների ոտնահարման հանդեպ Իրանի ճիշտ մոտեցման պատճառով, Սպիտակ տունը հայտնվեց անորոշ իրավիճակում: Այնուհետև հերթը հասավ միջազգային հանրությանը, որը միաբերան դատապարտեց ԱՄՆ-ի այդ քայլը և պաշտպանեց ԻԻՀ-ին: Իհարկե Թրամփի քայլից առաջ շատերը զգուշացրել էին, որ ՀԳՀԾ-ն լքելով ԱՄՆ-ն հայտնվելու է քաղաքական մեկուսացման պայմաններում: Այդուհանդերձ, այդ քայլի հանդեպ ընդդիմության չափն ու խստությունը գերազանցեցին Սպիտակ տան ենթադրությունների սահմանները և անորոշ իրավիճակ ստեղծեցին ԱՄՆ-ի համար:
Այսօր՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային ու բանկային պատժամիջոցների վերականգնման սեմին, ամերիկացիների ճնշման ու սպառման դիմաց ԻԻՀ-ի հանձնվելու մասին որևէ ապացույց չկա: Դա ի տես այն բանի, որ նավթի համաշխարհային գների հավելման և դրա հետևանքով ԱՄՆ-ում բենզինի գների հավելման հետ կապված մտահոգությունը սրվում է և դա կարող է ԱՄՆ-ի միջնստաշրջանային ընտրություններում լրջորեն ազդել հանրապետականների արձանագրած արդյունքների վրա: Հետևաբար ամերիկացի պաշտոնատարներն այդ թվում այդ երկրի նախագահն ու պետքարտուղարը, փորձում են Իրանին պարտադրել բանակցել ոչ արդիական չունեցող հարցերի շուրջ: Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին երկու երկրի նախագահների մասնակցությունն ԻԻՀ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու հետ կապված որոշ հույսեր է առաջացրել ամերիկացի պաշտոնատարների մոտ: Այդուհանդերձ, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում Թրամփի վարչակազմում ճեղքվածք ու խառնաշփոթ վիճակ է տիրել ու ամեն օր դրանց ծավալները մեծացել են, ամերիկացի որոշ պաշտոնատարներ Իրանի կապակցությամբ տարբեր դիրքորոշում են որդեգրել: Դրա վառ ապացույցը մեկ օրվա ընթացքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի և պետքարտուղարի իրարամերժ արտահայտություններն, որոնք վկայում են ամերիկացի մոտ տիրող անորոշության մասին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելն ասում է. «Իրանի հանդեպ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Թուիթերում ռազմաշունչ սպառնալիքներից փոխվեց բարձր մակարդակում առանց նախապայմանի հանդիպման առաջարկին: Այնուհետև պետքարտուղար Մայք Պոմպեոն իրավիճակը մեղմելու համար Թրամփի առանց նախապայմանի բանակցության առաջարկին որոշ նախապայմաններ ավելացրեց: Դա միայն աշխարհի տարբեր երկրները չեն, որոնց համար Իրանի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումն անորոշ է մնում: Անկասկած ես էլ դժվարանում եմ հասկանալ ԱՄՆ-ի վարչակազմի վարած քաղաքականությունը»: