Պայքար և հաղթանակ՝ սպորտից մինչև ահաբեկչության դեմ մարտի դաշտը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98604-Պայքար_և_հաղթանակ_սպորտից_մինչև_ահաբեկչության_դեմ_մարտի_դաշտը
Սեպտեմբերի 22-ին Ահվազ քաղաքում գրանցված դառը դեպքը և վարձկան ահաբեկիչների միջոցով մի խումբ անպաշտպան մարդկանց սպանությունը կրկին ապացուցեց, որ դեպի զարգացում ու վեհացում տանող պանծալի ուղու վրա Իրանի ժողովուրդը բազում թշնամիներ ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2018 13:59 Asia/Tehran
  • Պայքար և հաղթանակ՝ սպորտից մինչև ահաբեկչության դեմ մարտի դաշտը

Սեպտեմբերի 22-ին Ահվազ քաղաքում գրանցված դառը դեպքը և վարձկան ահաբեկիչների միջոցով մի խումբ անպաշտպան մարդկանց սպանությունը կրկին ապացուցեց, որ դեպի զարգացում ու վեհացում տանող պանծալի ուղու վրա Իրանի ժողովուրդը բազում թշնամիներ ունի:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին, երկուշաբթի կեսօրին ընդունելով Ինդոնեզիայի 2018 թվականի ասիական խաղերում մեդալներ շահած մի խումբ մարզիկների և անդրադառնալով շաբաթ օրը Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանն, ասել է. «Հաղորդումների համաձայն, այս ստոր արարքի հեղինակները նույն այն անձինք են, որոնց ԱՄՆ-ն փրկում է, երբ նրանք Իրաքում ու Սիրիայում հայտնվում են ծանր կացության: Նրանց ձեռքը Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների գրպանում է:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, հայտարարելով, որ համաշխարհային մրցաշարերում իրանցի տղաների ու աղջիկների արձանագրած հաջողություններն ուրախություն են պատճառում ազատատենչ ժողովուրդներին ու միևնույն ժամանակ ներվայնացնում են մեծապետականության ճակատին, ասել է. «Իմպերիալիստներին զայրացնում է ցանկացած ասպարեզում Իրանի ժողովրդի արձանագրած հաղթանակը: Հետևաբար, Ձեր հաղթանակն իրականում ժողովրդի հաղթանակն է և Իրանի թշնամիների ընդլայնված ճակատի կրած պարտությունն է»:

ԻԻՀ-ն մեծապետականության և նրանց վարձկանների քաղաքականություններին ու ոտնձգողական քայլերին ընդդիմանալը վտանգավոր ու չխաթարվող առաքելություն է համարում: Այս վճռակամությունն այսօր դրսևորվել է տարբեր  ասպարեզներում ու այդ թվում մարզական մրցաշարերում:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչների հետ մրցելուց հրաժարվելու պատճառներն, ասել է. «Հեղափոխության սկզբից ԻԻՀ-ն պաշտոնապես չճանաչեց Սիոնիստական ռեժիմին և  Հարավային Աֆրիկայի ցեղապաշտ ռեժիմին:  Հարավային Աֆրիկայի ափարթայդի ռեժիմը կործանվեց և Սիոնիստական ցեղապաշտ, կեղծարար ու բռնազավթիչ ռեժիմն էլ կործանվելու է»:

Մարզիկների  հետ հանդիպման ժամանակ, հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտությունները հստակ մեսիջ են հղում Իրանի ժողովրդի թշնամիներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին ու  Սիոնիստական ռեժիմին:

Ահաբեկչիչները և  Սիրիայում ու Իրաքում պարտություն կրած նրանց հովանավորներն այն սին ենթադրությամբ են առաջնորդվում, որ ահաբեկչական կույր հարձակումներով ու անպաշտպան մարդկանց սպանելով կարող են ԻԻՀ-ին պարտադրել հրաժարվել իր դիրքերից, մինչդեռ Իրանը որևէ ժամանակ սպառնալիքներից չի վախեցել և ու երբեք իր դիրքերից չի նահանջել:

ԱՄՆ-ն, Իսրայելն ու արաբական  բռնապետական ռեժիմները պիտի իմանան, որ սպառնալիքի ժամանակներն անցել են: Փորձը ցույց էտվել, որ սպառնալիքների դիմաց ցանկացած նահանջ կնշանակի ասպարեզը բացել ահաբեկիչների և նրանց արևմտյան ու արաբ հովանավորների համար: Իրանի այլընտրանքն այս դեպքում անկասկած սպառնալիքների դիմագրավումն է:

Անցած հունիին Թեհրանում ԻԼԻՊ-ի իրականացրած ահաբեկչական քայլերն ու դրան ի պատասխան Սիրիայի տարածքի  խորքում հասցված հրթիռային հարվածն ապացուցեցին, որ  Իրանի սահմաններից դուրս  ահաբեկչական խմբերի դիմակայումն ահաբեկիչների ոչնչացման անհրաժեշտ քայլերից է:

Անկասկած սպառնացողներին պատասխանելու հարցում կտրուկ լինելը տարածաշրջանում հավաքական անվտանգության է հանգեցնելու: Թե ինչ  ճակատագիր է սպասվում Ահվազի ոճրագործության հեղինակ ահաբեկիչներին ու  նրանց հովանավորներին, պարզ է  հեղափոխության առաջնորդի  արտահայտություններից:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անպաշտպան ժողովրդի դեմ հարձակումը ստոր արարք բնութագրելով ասել է. «Անկասկած ծանր հակահարված ենք հասցնելու Ահվազի դառը դեպքի հեղինակներին»: