Եվրամիությունը դեմ է միջուկային պայմանգրի հարցով Թրամփի քաղաքականություննրին
Չնայած ԱՄՆ իշխանությունների սպառնալիքներին եւ տարբեր երկրներին Իրանի պատժամիջոցների առնչությամբ իրենց ջանքերին, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին երեքշաբթի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը չկարողացավ իր քաղաքական որոշումները պարտադրել միջազգային կառույցներին և ինքնիշխան պետություններին:
Նա հստակեցրել է, որ Եվրամիությունը և այլ երկրները աջակցում են ՀԳՀԾ-ին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հավելել է, որ ԱԷՄԳ-ն մինչ այսօր իր 12 զեկույցներում հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը: «Եվրոպան ցանկանում է երաշխավորել Իրանի հետ առևտրի շարունակվելը». ասել է Մոգերինին:
Վաշինգտոնի պաշտոնյաները և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը փորձում են Եվրոպային եւ աշխարհի մնացած երկրներին համոզել միանալ Իրանի դեմ ուղղված թշնամական քաղաքականությանը և հատկապես տնտեսական շրջափակումներին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, քննադատելով «4+1» խմբի (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան) կողմից Իրանի հետ ֆինանսական կապերը և ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով մեխանիզմ ստեղծելու ջանքերն ասել է.-«4+1խմբի ակցիան հիասթափեցրեց ու զայրացրեց նրանց»:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նաև ասել է, որ Վաշինգտոնը Եվրոպային կամ որեւէ մեկին թույլ չի տա շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները:
Վաշինգտոնի դիրքորոշումը Իրանի դեմ եւ աշխարհի երկրների դեմ ուղղված սպառնալիքները, եթե նրանք չեն ենթարկվում Վաշինգտոնի քաղաքականությանը, հնչում են այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներ, հատկապես Վաշինգտոնի դաշնակիցները, զայրացած են Վաշինգտոնի միակողմանի քաղաքականության վրա:
Փաստորեն, Թրամփի «Առաջ Ամերիկան» կարգախոսն ուղղված է միայն ԱՄՆ-ի շահերի պաշտպանությանը և ավելացրել է աշխարհում լարվածությունը:
Վերջին ամիսներին Վաշինգտոնը հրաժարվել է միջազգային համաձայնագրերից եւ հաստատություններից, ինչպիսիք են ՀԳՀԾ-ն, Կլիմայի փոփոխության մասին Փարիզյան հռչակագիրը, Միջազգային քրեական դատարանը, Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (UNESCO) և պաղեստինցի փախստականների գործակալությունը (UNRWA), և սա ցույց է տալիս ԱՄՆ-ի միակողմանի և հովանավորչական քաղաքականությունը:
Այնուամենայնիվ, տասնամյակներ շարունակ բազմակողմանիությունը դարձել է աշխարհի շատ երկրներում խաղաղության կայունության հաստատման գործոնը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասել է. «Ժամանակն է, որ Եվրոպան իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը և հանդես գա որպես միջազգային ասպարեզում որպես անկախ դերակատար»:
Հետևաբար, ՀԳՀԾ-ի պահպանման հարցով եվրոպական երկրների իշխանությունները շեշտը դրել են իրենց անկախության վրա և պահպանելով բազմակողմության քաղաքականությունը և խոստացել են պաշտպանել Իրանի շահերը: Այս խնդիրը խիստ զայրացրել է Վաշինգտոնի ղեկավարությանը:
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարն ընդգծել է.«Եվրոպացիների օրինական իրավունքն է որոշել՝ ում հետ առևտրական ու տնտեսական հարաբերություններ հաստատեն»: