ԱԽ-ի հստակ դիրքորոշումը` ՀԳՀԾ-ի հարցում Թրամփի դիրքորոշման դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98673-ԱԽ_ի_հստակ_դիրքորոշումը_ՀԳՀԾ_ի_հարցում_Թրամփի_դիրքորոշման_դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թե նախագահական ընտրությունների նախընտրական փուլում և թե նախագահ ընտրվելուց հետո շարունակ քննադատել է ՀԳՀԾ-ն և այն ամենավատ համաձայնությունն է համարել: Ի վերջո, նա 2018թ. մայիսի 8-ին հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից, իսկ 2018թ. օգոստոսին ու նոյեմբերին վերականգնելու է Իրանի դեմ միջուկային պատժամիջաոները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 08:33 Asia/Tehran
  • ԱԽ-ի հստակ դիրքորոշումը` ՀԳՀԾ-ի հարցում Թրամփի դիրքորոշման դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թե նախագահական ընտրությունների նախընտրական փուլում և թե նախագահ ընտրվելուց հետո շարունակ քննադատել է ՀԳՀԾ-ն և այն ամենավատ համաձայնությունն է համարել: Ի վերջո, նա 2018թ. մայիսի 8-ին հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից, իսկ 2018թ. օգոստոսին ու նոյեմբերին վերականգնելու է Իրանի դեմ միջուկային պատժամիջաոները:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահությամբ կայացած ԱԽ-ի նիտում, Թրամփը մեկ անգամ ևս կրկնել է Իրանի դեմ անհիմն մեղադրանքները: Թրամփն Իրանին մեղադրել է բռնության ու ահաբեկչության տարածման և միջուկային զենքի պատրաստման գաղտնի ծրագիր իրականացնելու մեջ: Նա  նշել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու պատճառն այն է, որ Իրանը օգտվելով ՀԳՀԾ-ից, ֆինանսական  անհրաժեշտ աղբյուրներ է ձեռք բերել իր տարածաշրջանային քաղաքականությունները իրագործելու համար: Նշելով որ նոյեմբերի 4-ին Իրանի միջուկային ծրագրի դեմ գործադրման են հանձնվելու ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները, Թրամփն ասել է.«Դրանից հետո ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների է կիրառելու Իրանի դեմ: Բոլոր ժամանակներից ավելի խիստ պատժամիջոցներ, որպեսզի կարողանա դիմակայել Իրանի մի շարք գործողությունների դեմ: Ցանկացած խումբ, որ չուղեկցի մեզ, լուրջ խնդիրներ կունենա»:

Թրամփը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին կոչ է արել համագործակցել ԱՄՆ-ի հետ և երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային ռումբ չի արտադրի: Չնայած Թրամփի ակնկալիքին, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական ու ոչ մշտական անդամները դեմ հանդես եկան ԱՄՆ-ի դիրքորոշումներին և համարյա բոլորն էլ ցանկություն հայտնեցին, որ ՀԳՀԾ-ն պահպանվի :

Սա մեծ պարտություն է համարվում Վաշինգտոնի համար, քանի որ ԱԽ-ի նիստում այդ խորհրդի բոլոր երկրները բոլորը միասնական դիրքորոշում են ընդունել Թրամփի դեմ և կոչ են անում պահպանել ՀԳՀԾ-ն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է.«Ֆրանսիան դեմ է ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի մոտեցմանը: Տարաձայնությունների լուծման հարցով ցանկացած բանակցություն պետք է կատարվի համաձայնության ժամկետն ավարտվելուց հետո»:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես ասել է.«Մենք չենք կարող բացառել մեր անվտանգությունն ապահովող միջազգային շրջանակները»:

Անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու փաստին, Սերգհեյ Լավրովն ասել է.«ՌԴ-ն ցանկանում է, որպեսզի շարունակվի ՀԳՀԾ-ի գործադրումը: Մոսկվան այս Համաձայնության չեղարկումը մեծ վտանգ է համարում աշխարհի ապահովության համար»: Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին ԱՄՆ-ին կոչ է արել չխորացնել ճնշումը՝ Իրանի հետ առեւտրի եւ տնտեսական կապերի կրճատման համար:

Իրականում ԱԽ-ի նիստը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն մեկուսացել է, իսկ ու նրա միակողմանի քաղաքականությունները պատրության են մատնվել: Այն ամենը ինչ Թրամփը լսեց տարբեր երկրների ղեոկավարներից ու բարձրաստիճան պաշտոնյաներից, անկասկած այն չէր, ինչ նա ակնկալում էր: Գուցեր այդ պատճառով էր, որ նիստի ավարտից առաջ նախագահությունը հանձնեց Նիքի Հեյլիին: Իրականում Թրամփը հակառակ կարծիքներ լսելու կարողությունն ու համբերությունը չունի և սա նույնպես ցույց է տալիս նրա իմպերիալիստական մոտեցումները: