Եվրոպական ՀԳՀԾ. Եվրոպայի նոր լուծումը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ից Իրանի տնտեսական շահերի ապահովման նպատակով Իրանի հետ ֆինանսական կապեր հաստատելու Եվրոպայի ջանքերին, ասել է. «Եվրոպացիներն արդեն 7 երկրների կենտրոնական բանկերի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի Իրանի հետ կապերի ստեղծման ֆինանսական յուրահատուկ լուծումներ գտնեն և ապագայում հիմնեն դրանցով զբաղվող հաստատություն»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է. «Այս լուծումը միայն Եվրոպային չի պատկանում: Դրամի փոխանցման ու շրջանառության համար դրանից օգտվելու են նաև Իրանի հետ ֆինանսական գործարքներ կնքող մյուս երկրներն ու ընկերությունները»:
«Նոր լուծման մեջ ֆինանսական շրջանառությունն իրականացվելու է բացառապես եվրոյի միջոցով և դոլարային կամ ամերիկյան շուկաներում որևէ ներկայություն չի լինելու, ինչը լավ լուծում կարող է համարվել բանկային ոլորտում ԱՄՆ-ի պարտադրած մեխանիզմներից ձերբազատվելու համար»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
Այս նոր ու յուրահատուկ լուծումը գործադրման է հանձնվելու մինչև առաջիկա նոյեմբերին, երբ սկսվելու է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը, որպեսզի երաշխավորի ՀԳՀԾ-ի տնտեսական օգուտներին Իրանի հասանելիությունը: Պատժամիջոցների չեղարկումը և տնտեսական շահերին Իրանին հասանելիությունը ՀԳՀԾ-ի կարևոր ու կենսական բաժինն են կազմում: Այս կարևոր հարցի իրագործմամբ ԻԻՀ-ն ընդգծել է, որ հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորություններին ու այդ հիման վրա էլ եվրոպացիներին առիթ է տվել ստեղծել իրենց մասնավոր մեխանիզմը:
Այս մեխանիզմը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինու ընդգծմամբ, անվանվել է SPV նախագի և նպատակ ունի նույնիսկ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործադրման դեպքում երաշխավորել Իրանի կառավարության հետ առևտրական հարաբերությունների պահպանումը: Այս մեխանիզմը վկայում է այն մասին, որ եվրոպացիները հակված են ՀԳՀԾ-ի գոյատևմանը և տեղական նոր համակարգը գործադրման հանձնվելով Եվրոպային պատժելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն անիմաստ են դառնում: Հակառակ «Սուիֆթ»-ին, որ վերահսկվում է համաշխարհային մասշտաբով, SPV համակարգը վերահսկվում է միայն Եվրոպայի կողմից և ամերիկացիները չեն կարող այդտեղ վերահսկել իրականացված գործարքները: SPV ֆինանսական համակարգում դոլարը տեղ չունի և ֆինանսական շրջանառությունն իրականացվում են եվրոյի միջոցով, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ Իրանի հետ դոլարով իրականացվող գործարքների դեպքում ԱՄՆ-ի պատժամիջոցներից:
ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպայից գոյություն ունեցող ակնկալիքը պատմական ու քաղաքական մեծ քննության դիմաց է կանգնեցրել եվրոպական երկրներին, որպեսզի ապացուցեն ինչքանով են կարող ԱՄՆ-ի կամքից անկախ դերակատարություն ունենալ համաշխարհային հավասարություններում: ՀԳՀԾ-ն համաշխարհային համաձայնություն է և միայն ԱՄՆ-ին չի պատկանում, որպեսզի նրա հրաժարումով բարդության առջև կանգնի: Այս կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի գիշեր Նյու Յորքում Բելգիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ի պահպանումը միջազգային պարտականություն է, հավելել է. «ԵՄ-ն ոչ միայն Իրանի, այլ աշխարհի հետ կապված մեծ քննության դիմաց է կանգնած»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման դիմաց Եվրոպայի քաղաքական ու քարոզչական դիրքորոշումները ողջունելի են, բայց բազմակողմ այս համաձայնության գոյատևումը կախված է ՀԳՀԾ-ի մյուս կողմերի գործնական կամքից: Թրամփի նախագահությամբ գումարված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում, ի պաշտպանություն ՀԳՀԾ-ի 4+1 խմբի երկրների վերջին դիրքորոշումն ապացուցեց, որ նոր նախաձեռնության շրջանակներում եվրոպացիները դեմ են Իրանի միջուկային համաձայնության և պատժամիջոցների գործադրման կապակցությամբ ԱՄՆ-ի վերաբերմունքին:
ԻԻՀ-ի հետ առևտրական հարաբերությունների նպատակով եվրոպացիների նոր մեխանիզմի գործադրմամբ աշխարհում սկսվելու է ԱՄՆ-ի մեկուսացման նոր փուլը և դա ապացուցելու է այն իրողությունը, որ բազմակողմ համակարգում այդ երկրի ներկա քաղաքականությունն ու հռետորաբանությունը որևէ տեղ չեն զբաղեցնում և դրա վրա պնդելը նույնիսկ կարող է արժանանալ այլ երկրների ղեկավարների ծիծաղին: