Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի համատեղ սցենարը
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է Բասրայում հյուպատոսարանը փակելու որոշման մասին:
Արդարացնելով այդ որոշումը, ԱՄՆ-ը անդրադարձել է Բասրայում ԱՄՆ-ի դիվանագետներին սպառնացող վտանգներին և հայտարարել է, որ այդ քաղաքում մեծացել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցների դեմ ուղղված սպառնալիքները:
Միաժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար՝ Ադել Ալ-Ջոբայրը հայտարարել է, որ Իրանն ապակայունացնում է Միջին Արևելքը և իր երկիրը հովանավորում է Իրանին՝ ԱՄՆ-ի նոր ստրատեգիային դիմակայելու համար:
Ներկայացնելով Իրաքում ու Իրանում լարվածություն առաջացնելու Սաուդյան Արաբիայի նոր սցենարը, Իսլամական համագումարի կազմակերպությունում Իրանի նախկին նրկայացուցիչ Սաբահ Զանգյանեն ասել է.«Փաստեր կան այն մասին, որ սաուդցիները Վաշինգտոնի համադրությամբ որոշ անհայտ խմբավորումներին խրախուսում են թափ հաղորդել Իրանի դեմ տեղաշարժերին և դա այնքան կարևոր է նրանց համար, որ չեն բավարարվում Թեհրանի դեմ կարգախոսներ վանկարկելով»:
Բասրայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի փակվելը կարող է մի քանի պատճառ ունենալ: Նախ՝ Թրամփի կառավարությունը վերջին շաբաթների ընթացքում նոր արշավ է սկսել այսպես ասած Իրանի ռազմական գործողությունները թիրախ դարձնելու համար:
Երկրորդ՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, Բասրայում տեղացիները հրդեհեցին Իրանի հյուպատոսարանը: Երրորդ և հավանաբար կարևորագույն պատճառն այն է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ավելի քան մեկ տարի է, ինչ հայտարարել է, որ ծախսերի կրճատման պատճառով փակելու է Բասրայում հյուպատոսարանը:
Բասրայում ԱՄՆ-ի հյուպատոսարանը շուրջ 1000 աշխատակիցներով այդ երկրի ամենամեծ հյուպատոսարանն է համարվում Իրաքում:
New York Times օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության երեք նախկին պաշտոնյաներ հայտարարել են, որ ծախսերի կրճատման համար այդ հյուպատոսարանը փակելու հարցը ավելի քան մեկ տարի առաջ է արծարծվել: Այդ հյուպատոսարանի ծախսը տարեկան կազմում է նվազագույնը 200 միլիոն դոլար: Ոմանք էլ այդ ծախսը 350 միլիոն դոլար են հաշվարկել:
Wall street Journal օրաթերթը ևս Բասրայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի փակելը քաղաքական քայլ է բնութագրել և գրել է.«Իրաքում թեժ պատերազմի ժամանակ, Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել, սակայն երբեք չի փակվել»:
Հետևաբար անդրադառնալով Իրանի հյուպատոսարանի դեմ վերջերս իրականացված հարձակմանը, Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Բահրա Ղասեմին ասել է.«Իրաքը անապահով ներկայացնելու և այդ երկրի կառավարոթյանը ճնշելու համար ամերիկացի պաշոտանատարների հայտարարությունը և նրանց արկածախնդրությունն ակնհայտ է»:
Նաև պարզ է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում միայն իր շահերն է հետապնդում և ամեն կերպ միջամտում է մյուս երկրների հարցերին:
ԻԻՀ-ը դատապարտում է դիվանագետների և դիվանագիտական կենտրոնների դեմ հարձակումը և Իրանին ու իրաքյան ուժերին մեղադրելուց հետո, Բասրայում ԱՄՆ-ի հյուպատոսարանը փակելու քայլը քարոզչական ու կասկածելի քայլ է բնութագրել: