Բաքվի և Երևանի ղեկավարներն ընգծել են հրադադարի ռեժիմի պահպանման անհարժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98821-Բաքվի_և_Երևանի_ղեկավարներն_ընգծել_են_հրադադարի_ռեժիմի_պահպանման_անհարժեշտությունը
Ադրբեջանի նախագահը և ՀՀ վարչապետը հայտարարել են շփման գծի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով, հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2018 13:39 Asia/Tehran
  • Բաքվի և Երևանի ղեկավարներն ընգծել են հրադադարի ռեժիմի պահպանման անհարժեշտությունը

Ադրբեջանի նախագահը և ՀՀ վարչապետը հայտարարել են շփման գծի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով, հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։

Ըստ հաղորդումների, կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:

Չնայած վերջին օրերին Բաքվի և Երևանի պաշտոնյաների հանդիպումներին, երկու երկրների միջև լարվածությունների  շարունակումը դեռեւս հեռու է երկու երկրների ցանկացած վիճակից:

Իրականում, այդ բանակցությունները չեն կարող  երկու երկրների ղեկավարներին համոզել՝ ստորագրել խաղաղության փաստաթղթեր: Մասնավորապես, պաշտոնապես Բաքվի եւ Երեւանի պաշտոնյաները շարունակում են ընդգծել իրենց դիրքորոշումները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Դուշանբեում տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի իր ելույթում ՀՀ վարչապետն ասել է, որ ԼեռնայինՂարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն ասել է.«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս կազմելը բացառելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անարգանք է ՄԱԿ-ի կանոնադրության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ»:

Հիքմեթ Հաջիևն ասել է.«ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դարձյալ փորձել է խաբել միջազգային հանրությանը»:

Երևանի պաշտոնյաների պնդումը, թե Ղարաբաղը Հայաստանին է պատկանում, փաստորեն երկու երկրների անկախության տարիներից հետո հայկական դիրքերի կրկնությունն է: Ռուսաստանին մոտ գտնվող որոշ փորձագետներ արդեն հայտարարել են, որ հայկական դիրքորոշումը սխալ է:

Ռուս քաղաքական փորձագետ Ալեքսանդր Դուգինը վերջերս ասել է, որ  Ռուսաստանի տեսակետից, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարծքը պատկանում է Ադրբեջանին, և այդ հարցը ՄԱԿ-ում եւ միջազգային իրավունքում ամրագրված եւ անփոփոխ փաստ է: 

Ռուս քաղաքական փորձագետը հավելել է.-«Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածքներից մեկն է, իսկ Հայաստանն իր պարտավորությունները չկատարելով, գործնականում վերացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությունը»:

Ակնհայտորեն, Ալեքսանդր Դուգինի այս հայտարարությունները նշանակում են պատերազմի եւ ռազմական հակամարտությունների հնարավոր վերսկսումը երկու թշնամի երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Քանի որ Ռուսաստանը 50 տարվա ռազմական համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ,  պարտավորություններ է ստանձնել Երևանի կառավարությանը աջակցել որոշ ներքին և տարածաշրջանային հարցերում, ինչպիսիք են ներքին անվտանգության և սահմանների անվտանգության ապահովումը: