Թբիլիսիի Մոսկվային կոչ է արել Վրաստանից դուրս բերել իր զորքը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Մոսկվային կոչ է արել Վրաստանից դուրս բերել իր զորքը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում, Մամուկա Բախտաձեն ընդգծել է, որ Ռուսաստանն իր միջազգային պարտավորությունները կատարելով, պետք է դուրս բերի իր զորքերը Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:
Հաշվի առնելով Թբիլիսիի և Մոսկվայի անորոշ հարաբերությունները, կասկած չկա, որ Վրաստանի վարչապետի վերջին կոչը կարող է ազդել երկու երկրների միջև հարաբերությունների վրա: Մասնավորապես, Արևմուտքի հետ համագործակցելու և ՆԱՏՕ-ի նման արեւմտյան կառույցներին միանալու վրացի քաղաքական գործիչների ջանքերն արժանացել են Ռուսաստանի քննադատությանը:
1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանի երկու ինքնավար մարզերը, այդ թվում՝ Աբխազիան և Հարավային Օսիան, հայտարարեցին Թիֆլիսի կենտրոնական կառավարությունից անջատվելու մասին: 1992 թ. ռազմական բախումներից հետո Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունը լիովին դուրս եկավ Վրաստանի կառավարության վերահսկողությունից: Այնուհետև, 2008 թ. օգոստոսին, ռուս վրացական հնգորյա պատերազմից հետո, Հարավային Օսեթիայի տարածաշրջանը ևս Աբխազիայի նման մասնատվեց Վրաստանից:
Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը և վերջին մի քանի տարիների ընթացքում աջակցել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախ հանրապետություններին:
Այս պայմաններում թվում է, որ Թբիլիսիի կենտրոնական կառավարությունը փորձում է քայլեր ձեռնարկել ռուսական զորքերը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետություններից դուրս բերելու և վրացական ինքնավար մարզերում Թբիլիսիի դերակատարությունը մեծացնելու համար: Միևնույն ժամանակ, Մոսկվայի պաշտոնյաները կարծում են, որ ռուսական զորքերի դուրսբերումը կարող է հանգեցնել Վրաստանում արտաքին ուժերի ներկայությանը:
Ռուս պաշտոնյաներն ասում են, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները փորձում է վերջին հարվածը հասցնել Ռուսաստանին՝ խորհրդային միությունից մնացած վերջին հատվածներում, ամրապնդելով Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում իր ռազմական ներկայությունը:
Բրուքինգսի ինստիտուտի հետազոտող Մայքլ Օ. Հելենոն այս կապակցությամբ ասել է.-«Արեւմուտքը չպետք է շտապի Վրաստանին ներգրավել ՆԱՏՕ-ում: Սա կվատթարացնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները և ավելի կմեծացնի պատերազմի վտանգը»:
Ակնհայտ է, որ ՄԱԿ-ում այս հարցի արծարծումը հաճելի չէ Ռուսաստանին և կարող է խթանել Մոսկվայի թշնամությանը Վրաստանի նկատմամբ:
Չնայած Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ Թբիլիսիի ջանքերին, ռուսական պետական պաշտոնյաները 2015 թ. մայիսի 20-ին ստորագրելով մի համաձայնություն, պարտավորվել են պաշտպանել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունը:
Պայմանագրի համաձայն, Ռուսաստանը պատասխանատու է Հարավային Օսիայի պաշտպանության համար և հանձնառություն է ընդունել ռազմական բազա հիմնել իայդ ինքնահռչակ հանրապետությունում:
Այդուամենայնիվ, միջազգային վեհաժողովներում Վրաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ հնչեցրած որոշ խնդիրները չեն կարող արդյունքի հանգել Թբիլիսիի պաշտոնյաների համար: