ՄԱԿ-ը բարձր է գնահատել Եմենի Անսար Ալլահ շարժման ազնիվ ջանքերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98900-ՄԱԿ_ը_բարձր_է_գնահատել_Եմենի_Անսար_Ալլահ_շարժման_ազնիվ_ջանքերը
Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարթին Գրիֆիցը երկուշաբթի օրը հայտարարել է.«Անսար Ալլահ» շարժումը Ժնևում Եմենի խաղաղության բանակցությունների ձախողման համար պատասխանատու չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2018 15:23 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը բարձր է գնահատել Եմենի Անսար Ալլահ շարժման ազնիվ ջանքերը

Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարթին Գրիֆիցը երկուշաբթի օրը հայտարարել է.«Անսար Ալլահ» շարժումը Ժնևում Եմենի խաղաղության բանակցությունների ձախողման համար պատասխանատու չէ»:

Մարթին Գրիֆիցը Եմենի «Անսար Ալլահ» շարժման գլխավոր քարտուղար Աբդոլմալեք Բադրեդդին Ալ-Հուսիին համարել է ազնիվ անձնավորություն: Նա ասել է.«Այն ինչնասում է Ալ-Հուսին, ճիշտ է: Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական բանակցություններն առ այսօր ձախողվել են միմիայն Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների թույլ տված  խափանարարության հետևանքով»:

Եմենի ճգնաժամի քաղաքական լուծման վերաբերյալ միջազգային հանրության կարծիքն այն է, որ միակ ելքը Եմենի իրողությունների նկատի առնելն է, և  բոլոր եմենական խմբերին իրենց երկրի ինքնորոշմանը մասնակից լինելու հնարավորություն տալը:

Այս շրջանակում Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մշտապես հաշվի առնելով որպես Եմենի ժողովրդական դիմադրության շարժման՝ Անսար Ալլահի դիրքը, ընդգծել է այս ժողովրդական շարժման մասնակցությունը Եմենի խաղաղության բանակցություններին:

Նախատեսված էր, որ Ժնևյան խաղաղության բանակցությունները ՄԱԿ-ի վերահսկողությամբ մեկնարկեին սույն թվականի սեպտեմբերի 6-ին, սակայն Արաբիայի խափանարարությունների պատճառով, եմենական պատվիրակությանը չթույլատրվեց այցելել Ժնև և այդ բանակցությունները չեղարկվեցին:

Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին ընդգծել է.«ՄԱԿ-ի պատվիրակը Եմենում խաղաղության գործընթացը ղեկավարում է դրական կերպով, սակայն Սաուդյան ագրեսոր կոալիցան, խափանարարություններ թույլ տալով, խոչընդոտեց Անսար Ալլահի պատվիրակությունը փոխադրող ինքնաթիռի մուտքը Ժնև, ինչը  վկայում է  նրա բռնության ձգտող բնույթի մասին, որը խոչընդոտներ է հարուցում Եմենի ժողովրդի տառապանքներին վերջ տալու ճանապարհին : Այժմ պարզից էլ պարզ է, որ ագրեսոր երկրները դեմ են խաղաղության հաստատմանը:

Արտաքին միջամտությունները, հատկապես՝ արաբ իշխանավորների և արևմտյան պետությունների և նրանց կողմից հովանավորվող եմենական խմբերի խափանարարությունները, կանխարգելում են Եմենի խաղաղության բանակցությունների արդյունավորվելը և բնականաբար այդ երկրում շարունակվում է ճգնաժամը:

Վերջին երեքուկես տարվա ընթացքում, սաուդյան կոալիցիայի ռազմական հարձակումները ոչ միայն չեն կարողացել հարվածել Եմենի ժողովրդական հեղափոխությանը, այլև այդ պատերազմը հանգեցրել է Եմենի ժողովրդական կոմիտեներում ու բանակում պաշտպանական արդյունաբերության տեղայնացմանը: Նման պայմաններում Արաբիան և նրա դաշնակիցները տարբեր եղանակներով մտադիր են փախչել Եմենում իրենց  ստեղծած ճահճից և կանխել  հետագա պարտությունները:

Արաբիայի իշխանություններն առերևույթ համաձայնել են Եմենի խաղաղության բանակցություններին, բայց իրականում տարբեր արգելքներ են  հարուցում այդ բանակցությունների անցկացման ճանապարհին:

 Արաբիայի իշխանությունների այդ վերաբերմունքը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են խաղաղության բանակցությունների ճանապարհով իրենց չար նպատակներն իրականացնել, ինչի հավաստիքն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կողմից Եմենին ցուցաբերվող աջակցությունը: Մարթին Գրիֆիցի դիրքորոշումը ցույց է տալիս,որ իր Սաուդյան կոալիցիան ձախողել է իր քաղաքականությունը միջազգային հանրությանը հրամցնելու գործում: