ՄԱԿ-ը բարձր է գնահատել Եմենի Անսար Ալլահ շարժման ազնիվ ջանքերը
Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարթին Գրիֆիցը երկուշաբթի օրը հայտարարել է.«Անսար Ալլահ» շարժումը Ժնևում Եմենի խաղաղության բանակցությունների ձախողման համար պատասխանատու չէ»:
Մարթին Գրիֆիցը Եմենի «Անսար Ալլահ» շարժման գլխավոր քարտուղար Աբդոլմալեք Բադրեդդին Ալ-Հուսիին համարել է ազնիվ անձնավորություն: Նա ասել է.«Այն ինչնասում է Ալ-Հուսին, ճիշտ է: Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական բանակցություններն առ այսօր ձախողվել են միմիայն Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների թույլ տված խափանարարության հետևանքով»:
Եմենի ճգնաժամի քաղաքական լուծման վերաբերյալ միջազգային հանրության կարծիքն այն է, որ միակ ելքը Եմենի իրողությունների նկատի առնելն է, և բոլոր եմենական խմբերին իրենց երկրի ինքնորոշմանը մասնակից լինելու հնարավորություն տալը:
Այս շրջանակում Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մշտապես հաշվի առնելով որպես Եմենի ժողովրդական դիմադրության շարժման՝ Անսար Ալլահի դիրքը, ընդգծել է այս ժողովրդական շարժման մասնակցությունը Եմենի խաղաղության բանակցություններին:
Նախատեսված էր, որ Ժնևյան խաղաղության բանակցությունները ՄԱԿ-ի վերահսկողությամբ մեկնարկեին սույն թվականի սեպտեմբերի 6-ին, սակայն Արաբիայի խափանարարությունների պատճառով, եմենական պատվիրակությանը չթույլատրվեց այցելել Ժնև և այդ բանակցությունները չեղարկվեցին:
Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին ընդգծել է.«ՄԱԿ-ի պատվիրակը Եմենում խաղաղության գործընթացը ղեկավարում է դրական կերպով, սակայն Սաուդյան ագրեսոր կոալիցան, խափանարարություններ թույլ տալով, խոչընդոտեց Անսար Ալլահի պատվիրակությունը փոխադրող ինքնաթիռի մուտքը Ժնև, ինչը վկայում է նրա բռնության ձգտող բնույթի մասին, որը խոչընդոտներ է հարուցում Եմենի ժողովրդի տառապանքներին վերջ տալու ճանապարհին : Այժմ պարզից էլ պարզ է, որ ագրեսոր երկրները դեմ են խաղաղության հաստատմանը:
Արտաքին միջամտությունները, հատկապես՝ արաբ իշխանավորների և արևմտյան պետությունների և նրանց կողմից հովանավորվող եմենական խմբերի խափանարարությունները, կանխարգելում են Եմենի խաղաղության բանակցությունների արդյունավորվելը և բնականաբար այդ երկրում շարունակվում է ճգնաժամը:
Վերջին երեքուկես տարվա ընթացքում, սաուդյան կոալիցիայի ռազմական հարձակումները ոչ միայն չեն կարողացել հարվածել Եմենի ժողովրդական հեղափոխությանը, այլև այդ պատերազմը հանգեցրել է Եմենի ժողովրդական կոմիտեներում ու բանակում պաշտպանական արդյունաբերության տեղայնացմանը: Նման պայմաններում Արաբիան և նրա դաշնակիցները տարբեր եղանակներով մտադիր են փախչել Եմենում իրենց ստեղծած ճահճից և կանխել հետագա պարտությունները:
Արաբիայի իշխանություններն առերևույթ համաձայնել են Եմենի խաղաղության բանակցություններին, բայց իրականում տարբեր արգելքներ են հարուցում այդ բանակցությունների անցկացման ճանապարհին:
Արաբիայի իշխանությունների այդ վերաբերմունքը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են խաղաղության բանակցությունների ճանապարհով իրենց չար նպատակներն իրականացնել, ինչի հավաստիքն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կողմից Եմենին ցուցաբերվող աջակցությունը: Մարթին Գրիֆիցի դիրքորոշումը ցույց է տալիս,որ իր Սաուդյան կոալիցիան ձախողել է իր քաղաքականությունը միջազգային հանրությանը հրամցնելու գործում: