Իրաքում իշխանության եռյակ օղակների լրացվել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98919-Իրաքում_իշխանության_եռյակ_օղակների_լրացվել_են
Իրաքի նոր նախագահի և վարչապետի ընտրությամբ, Իրաքում իշխանության եռյակ օղակները լրացվեցին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 03, 2018 07:23 Asia/Tehran

Իրաքի նոր նախագահի և վարչապետի ընտրությամբ, Իրաքում իշխանության եռյակ օղակները լրացվեցին:

Իրաքի խորհրդարանը երեկ Բարհամ Սալեհին Իրաքի նոր նախագահ, իսկ Ադել Աբդոլմահդիին երկրի նոր  վարչապետ ընտրեց: Ավելի վաղ, Իրաքի խորհրդարանի նախագահ էր ընտրվել Մոհամմեդ Ալ-Հալբուսին: 2003 թվականից ի վեր Իրաքում քաղաքական կուսակցությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, երկրի նախագահն ընտրվում է քուրդ թեկնածուների, խորհրդարանի նախագահը՝ սուննի թեկնածուների, իսկ վարչապետը՝ շիա թեկնածուների միջից:

Իրաքի նախագահի ընտրությունն այդ երկրում նոր կառավարության ձևավորման ուղղությամբ վերցված առաջին քայլն է: Այդ շրջանակում, Բարհամ Սալեհն իր առաջին որոշմամբ, Իրաքի վարչապետ ներկայացրեց Ադել Աբդոլմահդիին, իսկ Աբոդլմահդին իր  հերթին պարտավոր է մեկամսյա ժամկետում ձևավորել Իրաքի նոր կառավարությունը:

 

 

Բարհամ   Սալեհի Իրաքի նախագահ նշանակվելը կարևորվում է այն տեսակետից, որ նա Իրաքի ազգային շահերի պաշտպանությունը գերադասում է դավանական ու հատվածային շահերին: Հայրենակցական միություն կուսակցության կողմից Իրաքի նախագահության պաշտոնի թեկնածու առաջադրված Բարհամ Սալեհը, Իրաքից Քուրդիատանի տարածքի անջատման հանրաքվեի ժամանակ չաջակցեց այդ հանրաքվեին ու պահանջեց Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը: Բարհամ Սալեհը երեկ Իրաքի նոր նախագահ ընտրվելուց հետո ասաց. «Պաշտպանելու եմ Իրաքի  միասնականությունն ու անկախությունը»: Նա ընդգծեց, որ լինելու է ոչ թե որոշակի խմբի կամ հոսանքի, այլ Իրաքի նախագահը: Կարելի է ասել, որ Բարհամ Սալեհի Իրաքի նախագահ ընտրվելու գլխավոր ուղերձն այդ երկրում անջատողականների պարտությունն է:

Բարհամ Սալեհի Իրաքի նախագահ ընտրվելը  նաև  կարևոր է այն տեսակետից, որ նա լավ հարաբերություններ ունի արաբների հետ և խորհրդարանից 219 կողմ ձայներ ստանալը վկայում է այդ մասին: Հակառակ քուրդ հայտնի որոշ գործիչների, Բարհամ Սալեհը հավատացած է, որ քուրդերի իրավունքները կարող են երաշխավորել հզոր և ոչ թե թույլ Իրաքում:

Ադել Աբդոլմահդիի Իրաքի վարչապետ ընտրվելն էլ փոխանցում է այն կարևոր ուղերձը, որ շիա խմբերի միջև տարաձայնություն առաջացնելու և Իրաքում Հաշդ Ալ-Շաաբիին հակառակ վարչապետ ընտրելու համար արտաքին ճնշումները ձախողել են, քանի որ Ադել Աբդոլմահդին Իրաքի վարչապետ դարձավ շիա խմբերի կոալիցիա կազմելով և խորհրդարանում «Սաերուն» և «Ալ-Ֆաթհ» կոալիցիաների մասնակցությամբ խորհրդարանական մեծ  խմբակցության ձևավորման միջոցով:

Թեև Իրաքում խորհրդարանի նախագահից, երկրի նախագահից ու վարչապետից բաղկացած իշխանության եռյակ օղակները լրացվել  են ու վերջ է տրվել մայիսին տեղի ունեցաց խորհրդարանական ընտրություններից հետո այդ երկրում ստեղծված  փակուղային վիճակին, այդուհանդերձ Իրաքի ներքին հարցերին արտաքին և մասնավորապես ԱՄՆ-ի միջամտություններին վերջ  չի տրվելու:

ԱՄՆ-ն հիմա էլ Ադել Աբդոլմահդիի վրա ճնշում գործադրելով փորձելու է միջամտել Իրաքի կառավարության ձևավորման գործընթացին: Ի դեպ, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի հանրապետական սենատոր Մարքո Ռուբիոն անցած շաբաթ իր երկրի իշխանություններին կոչ արեց միջամտել Իրաքի նոր կառավարության նավթի նախարարի ընտրության հարցում: