Միջազգային դատարանում ԱՄՆ-ի իրավական մեկուսացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98946-Միջազգային_դատարանում_ԱՄՆ_ի_իրավական_մեկուսացումը
Արդարադատության միջազգային դատարանը, որպես ՄԱԿ-ի օրենքի սյուն, մի դատավճիռ արձակելով դատապարտել է Միացյալ Նահանգներին՝ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2018 14:07 Asia/Tehran
  • Միջազգային դատարանում ԱՄՆ-ի իրավական մեկուսացումը

Արդարադատության միջազգային դատարանը, որպես ՄԱԿ-ի օրենքի սյուն, մի դատավճիռ արձակելով դատապարտել է Միացյալ Նահանգներին՝ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների համար:

Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Աբդուլղավի Ահմեդյուսեֆն հայտարարել է, որ դատարանի որոշմամբ, Վաշինգտոնը պետք է հեռացնի ցանկացած արգելք, որը կխոչընդոտի առողջապահական, բժշկական ծառայությունների, սննդամթերքի, ապրանքների և գյուղատնտեսության մթերքի, ինչպես նաև օդանավերի մասերի ազատ արտահանմանը Իրան:  

Որոշումը վերաբերում է 1953 թ. Իրանի և ԱՄՆ միջեւ կնքված պայմանագրին, որի համաձայն կողմերը հանձնառություն են ընդունել ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք բացասաբար են անդրադառնում երկու կողմերի ֆիզիկական և իրավաբանական անձանց առևտրային շահերին և հյուպատոսական իրավունքների վրա:

ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալուց հետո և պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային գերագույն դատարան դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ՝ բարեկամության մասին պայմանագիրը խախտելու կապակցությամբ: Դատարանը ժամանակավոր վճիռ արձակելով,Միացյալ Նահանգներին կոչ է արել  դադարեցնել պայմանագրի խախտումները:

Սա Իրանի համար մեծ հաղթանակ է և վկայում է  ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի ամբողջական մեկուսացման մասին :

Ավելի վաղ և նախքան ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, տարբեր երկրների ղեկավարները և միջազգային կազմակերպությունները զգուշացրել էին ԱՄՆ-ի  մեկուսացնելուկապակցությամբ: Սակայն Դոնալդ Թրամփը, անտեսելով այդ զգուշացումները, միակողմանիորեն հրաժարվեց ՀԳՀԾ-ից: 

Արդարադատության միջազգային դատարանի դատավճռով, որը պարտադիր է աշխարհի բոլոր երկրների, ներառյալ ԱՄՆ-ի համար, Վաշինգտոնը պետք է խուսափի Իրանի իրավունքը խախտող որևէ քայլ ձեռնարկել, մինչև դատարանի վերջնական վճռի կայացումը:

Իհարկե, Միացյալ Նահանգների օրինախախտումները կասկածներ են առաջացրել Արդարադատության միջազգային դատարանի դատավճռի և այլ մարմինների  այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որոշումների կատարման վերաբերյալ: ԱՄՆ-ի ներկա կառավարությունը ցույց է տվել իր ընդդիմությունը միջազգային կառույցների և ՄԱԿ-ի գործակալությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մարդու իրավունքների խորհրդի հետ:

Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե Վաշինգտոնը ինչ դիրքորոշում կընդունի Արդարադատության միջազգային դատարանի որոշման կապակցությամբ, այդ որոշումը ցույց է տալիս Իսլամական Հանրապետության օրինականությունը:

Ավելի վաղ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իր հրապարակած  12 զեկույցներում հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ի հանձնառությանը:

Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած հանդիպման ժամանակ,  բոլոր անդամ երկները, բացի ԱՄՆ-ից, հաստատեցին ՀԳՀԾ-ին իրենց հավատարմությունը:

Այժմ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը ցույց է տալիս, որ  ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի կառավարության որոշումը  առավել քան երբևէ, մեկուսացրել է ԱՄՆ-ին: