ԱՄՆ-ն կանգնած է անօրինկանության գոտում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98975-ԱՄՆ_ն_կանգնած_է_անօրինկանության_գոտում
Այն բանից հետո, երբ արդարադատության միջազգաին դատարանը բավարարեց ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցը ու հօգուտ Իրանի վճիռ կայացրեց, ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված բարեկամության պայմանգրից:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 04, 2018 08:04 Asia/Tehran

Այն բանից հետո, երբ արդարադատության միջազգաին դատարանը բավարարեց ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցը ու հօգուտ Իրանի վճիռ կայացրեց, ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված բարեկամության պայմանգրից:

Համաձայն Իրանի ու ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող բարեկամության պայմանագրի, Թեհրանն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ միջուկային շրջափակումների վերականգնման հարցով հայց էր ներկայացրել արդարադատության միջազգային ատյանին: Չորեքշաբթի օրը, հաստատեով այս խնդրին վերահասու լինելու հարցով այդ դատարանի արժանավորությունը, դատարանը մինչեվ վճռի կայացումը Վաշինգտոնին պարտավորեցրեց չեղարկել մարդասիրական ու ավիացիոն որորտում Իրանի դեմ սահմանված շրջափակումները: 

Համաշխարհային բաձրակարգ դատարանի քայլը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը հավանություն չի տալիս ԱՄՆ-ի միակողմանի քայլերին: Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր, ԱՄՆ-ում անօրինականությունը հայտնվել է  իշխող ծոյրահեղական կառավարության օրակարգում:

Արդարադատության միջզգային տատարանի կողմից հօգուտ Իրանի կայացված վճռի հետ միաժամանակ, ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև կնքված բարեկամության պայմանագիրը պետք է չեղարկվեր 39 տարի առաջ, սակայն այժմ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1355թ. Իրանի հետ կնքված բարեկամության պայմանագրից: Հակազդելով այդ քայլին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի գիշեր ասել է.«1955թ. կնքված բարեկամության պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը այդ երկրի անօրինականության նմուշներից մեկն է»:

Դոնալդ Թրամփի նախագահությամբ ԱԽ-ի նիստից և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից նստաշրջանից հետո արդարադատության միջազգային ատյանի կողմից նախնական վճռի հայտարարումը նշանակում է, որ ԱՄՆ-ի մեկուսացումը շարունակվում է: Այն բանից հետո, երբ ԱԽ-ի 15 երկրներից 14 իրենց աջակցությունը հայտնեցին ՀԳՀԾ-ին, Թրամփը լքեց ԱԽ-ի նիստի դահլիճը և դուրս եկավ: Այժմ էլ Արդարադատության միջազգային ատյանը ԱՄՆ-ին հրահանգել է վերջ տալ ՀԳՀԾ-ի խախտմանն ու Իրանի ժողովրդի դեմ շրջափակումներին:

Այս ամենը խոսում է ԻԻՀ-ի ճշմարտացիության մասին, որը մեկ անգամ ևս միջագային իրավական ատյաններում հաղթեց ԱՄՆ-ին: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախկին տնօրեն Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ասել է.«Այն որ արդարադատության միջազգային ատյանը հայտարարել է, որ ունի ԱՄՆ-ի դեմ Իրանի բողոքը քննելու արժանավորությունը, նշանակում է կոտրել ամերիկյան իշխանության հպարտությունը: Միջազգային տեսանկյուից դա կարող ենք ԻԻՀ-ի օգտնի գնահատել»:

Վերջին օրերի քայլերը ցույց են տալիս, որ համաշխարհային մասշտաբով ԱՄՆ-ի «թրամփյան անօրինական ու միակողմանի քացաքականությունը» կողմնակից չունի և ԱՄՆ-ի քայլներին դիմակայելու համար անհրաժեշտ  համաշխարհային համագործակցություն: Արդարադատության միջազգային ատյանի վճռին ընդդիմանալը, Իրանի հետ չհամագործակցելու հարցով այլ երկրներին սպառնալը, պատժամիջոցներ սահմանելն ու միջազգային պայմանագրերից այդ թվում ՀԳՀԾ-ից դուրս գալը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բացահայտ խախտումներ են: Իրանի դեմ ԱՄՆ-ի երկրորդական շրջափակումների կապակցությամբ միջազգային իրավունքի բարձրակարգ դասախոս Ջամշիդ Մոմթազն ասել է.«Այս պատժամիջոցներն ունեն անդրսահմանային շրջանակ: Դրանք ուղղակի վերաբերում են այն հարցին, որ արտաքին հարաբերությունները կարգավորվում են անկախ պետությունների կողմից: ԱՄՆ-ն խախտում է չմիջամտելու հիմնարար սկզբունքը և ՄԱԿ-ի կանոնադրությոնը»:

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները ընդգծել է, որ դուրս է գալիս 1955թ. կնքված բարեկամության պայմանագրից: Դա նույնպես միակոմանի խոստմնադրժության ու համաձայնությունից դուրս գալու նմուշ է, ինչին միջազգային հանրությունը հավանություն չի տալիս : Գարդիան օրաթերթի համաշխարհային հարցեր բաժնի փորձագետ և գլխավոր խմբագիր Լուսի Հեյլին ասել է.«1955թ. Իրանի ու ԱՄՆ-ի միջև կնքված բարեկամության պայմանագրի համաձայն, պայմանագրի չեղարկումից մեկ տարի առաջ, կողմերը պետք է այդ մասին գրավոր տեղեկացնեն միմմյանց»: