ԻԻՀ առաջնորդի հայեցակետը,շրջափակումների ձախողումը ևս մեկ ապտակ ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98995-ԻԻՀ_առաջնորդի_հայեցակետը_շրջափակումների_ձախողումը_ևս_մեկ_ապտակ_ԱՄՆ_ին
Հինգշաբթի առավոտյան Ազադի մարզադաշտում տասնյակ հազարավոր աշխարհազորային (բասիջի) ուժերի և հեղափոխական երիտասարդների մասնակցությամբ կայացած «Աշուրական հզորություն» մեծ հանրահավաքում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևոր ելույթ է ունեցել տարբեր հարցերի, հատկապես թշմանու տնտեսական պատերազմի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2018 15:34 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի հայեցակետը,շրջափակումների ձախողումը ևս մեկ ապտակ ԱՄՆ-ին

Հինգշաբթի առավոտյան Ազադի մարզադաշտում տասնյակ հազարավոր աշխարհազորային (բասիջի) ուժերի և հեղափոխական երիտասարդների մասնակցությամբ կայացած «Աշուրական հզորություն» մեծ հանրահավաքում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևոր ելույթ է ունեցել տարբեր հարցերի, հատկապես թշմանու տնտեսական պատերազմի վերաբերյալ:

Ելույթի ժամանակ նշելով, որ երկրում չկա որևէ փակուղի, և հավատացյալ ու հեղափոխական երիտասարդները ներկա խնդիրների լուծման ելքն են, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Ազգային տնտեսությունը կարող է ձախողել շրջափակումները: Աստծո կամոք մենք կհաղթահարենք հակաիրանական շրջափակումները, ինչը կնշանակի պարտության մատնել ԱՄՆ-ին: Վաշինգտոնն այս պարտությամբ ևս մեկ ապտակ կստանա Իրանի ժողովրդից»: 

Հարյուր հազարավոր աշխարհազորային (բասիջի) ուժերի հանրահավաքում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայությունը վկայում է տարբեր ասպարեզներում երիտասարդների ազդեցիկ դերակատարության մասին, որի հավաստիքն է պարտադրյալ պատերազմի շրջանը, երբ երիտասարդները պատերազմի դաշտում արեցին առավելագույնը՝ նվիրաբերելով իրենց կյանքը հանուն Իրանի: Պատերազմի ժամանակ Այաթոլլահ Խամենեին Թեհրանի Ազադի մարզադաշտում հավատացյալ ու հեղափոխական երիտասարդների ներկայությամբ ելույթ ունեցավ և նրանք պատերազմի դաշտ մեկնելով, մեծ հաղթանակներ արձանագրեցին:

Այսօր ևս իսլամական հեղափոխության թշանմիները տնտեսական պատերազմ են մղում իսլամական համակարգի դեմ: Սակայն իրանցի երիտասարդները, գիտության ու տնտեսության ասպարեզում ազդեցիկ ներկայություն ունենալով, կչեզոքացնեն թշնամիների բոլոր պլանները: Սրբազան պաշտպանության ութամյա փորձը ցույց տվեց, որ երիտասարդները սխրանք են գործել ամեն տեղ, ուր եղել են: Ութամյա պարտադրյալ պատերազմում ևս Իրանի ժողովուրդը հեղափոխական երիտասարդների շնորհիվ կարողացավ հաղթել թշնամուն և պահպանել իր տարածքային ամբողջականությունը: Ինչպես որ Իրանի ժողովուրդը սրբազան պաշտպանության և իսլամական հեղափոխության 40 ամյա տարիներին գլուխը բարձր է պահել և երբեք չի ընկրկել թշնամու առաջ, այսօր ևս տնտեսական պատերազմի դաշտում չի ընկրկելու ԱՄՆ-ի ճնշումների առաջ:  Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ նշել է.«Իրանի ժողովուրդը և նոր սերունդը որոշել են  երբեք չնվաստանալ և չհետևել օտարերկրյա ուժերին ու թշնամուն և սիրելի Իրանին բերել փառք ու պատիվ»:

Իսլամական Իրանի թշնամիները իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող 40 տարիների  ընթացքում ամեն քայլի դիմեցին, որպեսզի Իրանի ժողովուրդը գլուխ խոնարհի նրանց առաջ, բայց նրանց դա չհաջողվեց: Այժմ տնտեսական շրջափակումից բացի, նրանք այլ ելք չունեն:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով, տնտեսական շրջափակումն ավելի փխրուն է քան Իրանի ազգային տնտեսությունը: 40-ամյա իսլամական հեղափոխությունը վկայում է երեք կարևոր ու կենսական բաղադրիչների առկության մասին, որոնք են՝ Իրանի վեհությունը, Իսլամական հանրապետության հզորությունը և Իրանի ժողովրդի անպարտելիությունը: Այս անհերքելի իրողությունները թշնամիներին զայրացրել են և նրանք ամեն կերպ փորձում են Իսլամական հանրապետությանը կանգնեցնել խնդիրների առջև: Այս երեք բաղադրիչները իսլամական հեղափոխության 40-ամյակին հասել են իրենց բարձրակետին: Այսօր Իրանը հարգված է տարածաշրջանի ժողովուրդների  և համաշխարհային հայտնի դիվանագետների մոտ:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանը Բրիտանիայի ու ԱՄՆ-ի բռնատիրական տիրակալությունից փրկելն ԻԻՀ-ի հզորությունն ապացույցն էր: Նա ընդգծել է. «Բրիտանիայի բռնապետական տիրակալությունից Իրանին փրկելը, վերջին 40 տարիներին բոլոր սադրանքներին դիմակայելը և տարածաշրջանում ու աշխարհում Իրանի հեղինակության բարձրացումը, Իսլամական հանրապետության հզորության մյուս ձեռքբերումներն են»: