Սաուդյան վարչակազմի ռազմամոլությունը
Սաուդյան վարչակազմը բանակցություններ է վարում Հարավաֆրիկյան հանրապետության զենքի արտադրության օբյեկտների հետ և անգամ մտադիր է գնել այդ ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը:
Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության պաշտոնատարների հայտարարության համաձայն, Հարավաֆրիկյան հանրապետության ընկերությունների, մասնավորապես Denel զենքի արտադրության ընկերության հետ համաձայնագրի առաջին փուլը կվերջնականացվի մինչև տարեվերջ:
Աֆրիկայում զենքի արտադրության օբյեկտների հետ Սաուդյան Արաբիայի այս համագործակցությունը վկայում է սաուդցիների մտադրությունների մասին, որոնք չեն սահմանափակվում միայն Միջին Արևելքով:
Սաուդյան Արաբիան այն պայմաններում է փորձում ավելացնել իր սպառազինությունը, երբ ռազմական ծախսի տեսանկյունից ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո, երրոդ տեղում է կանգնած:
2017թ. Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն կազմել է շուրջ 70 միլիոն դոլար:
Արաբ ղեկավարների սպառազինական գնումները անապահովություն են տարածել Միջին Արևելքում: Արաբ իշխանավորներն այդ զենքը գնելով և թաքֆիրական ահաբեկչական խմբավորումներին տրամադրելով, սրում են լարվածությունը Միջին Արևելքում:
Վերջին ամիսների ընթացքում լուրեր են շրջանառվել այն մասին, որ սաուդցի պաշտոնատարները հրամայել են գնել հազարավոր կալաշնիկով ու միլիոնավոր փամփուշտներ՝ աշխարհի տարբեր երկրներից Սիրիա եկած ահաբեկիչներին զինելու համար:
Իսկ ԿՀՎ-ի տնօրենը Արաբիայի համար ենթահող է ստեղծել Խորվաթիայից զենքի խոշոր բեռնվածք գնելու նպատակով:
Այս բոլոր հզոր լինելու պատրանք են առաջացրել Սաուդյան Արաբիայի մոտ:
Վերջին մեկ տասնամյակում, աշխարհի ռազմական ծախսերը միջազգային հանրության գերխնդիրներից է դարձել: Այդ կապակցությամբ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի մի խումբ հետազոտողներ, զենքի ներկրման ու արտահանման մասին զեկույցում գրել են, որ 2012-2017 թվականներին, Միջին Արևելքում զենքի ներկրման շուրջ 30 տոկոսը կատարվել է Սաուդյան Արաբիայի կողմից: 2012-2017թթ. զենքի ներկրումը Սաուդյան Արաբիա, 212 տոկոս աճ է արձանագրել 2007-2011թթ. համեմատությամբ:
Վերջին տարիների ընթացքում, Պարսիցծոցյան ափամերձ երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից սպառազնության գնումն այն պայմաններում է շարունակվել, երբ այդ երկրները աղքատություն ու գործազրկություն են դիմագրավում և քաղաքացիները դժգոհ են կառավարություններից: Մարդկային զարգացման միջազգային կազմակերպության տվյալներով, չնայած Սաուդյան Արաբիայի միլիարդավոր նավթային եկամուտներին, այդ երկրի ժողովրդի 70 տոկոսն ապրում է տնտեսական ծանր պայմաններում:
Այս բոլորը վկայում են այն մասին, որ նավթից կախված տնտեսություն ունեցող այս երկրներում, նավթի գնի նվազման պատճառով տնտեսական եկամուտները նվազելով և սպառազինության վաճառքը մեծանալով, տնտեսական ու սոցիալական ճգնաժամ է առաջացել: Նման պայմաններում ներքին մարտահրավերներ դիմագրավող արաբ իշխանավորները ծանր վիճակում են հայտնվել: