Սաուդյան վարչակազմի ռազմամոլությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99030-Սաուդյան_վարչակազմի_ռազմամոլությունը
Սաուդյան վարչակազմը բանակցություններ է վարում Հարավաֆրիկյան հանրապետության զենքի արտադրության օբյեկտների հետ և անգամ մտադիր է գնել այդ ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2018 15:04 Asia/Tehran
  • Սաուդյան վարչակազմի ռազմամոլությունը

Սաուդյան վարչակազմը բանակցություններ է վարում Հարավաֆրիկյան հանրապետության զենքի արտադրության օբյեկտների հետ և անգամ մտադիր է գնել այդ ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը:

Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության պաշտոնատարների հայտարարության համաձայն, Հարավաֆրիկյան հանրապետության ընկերությունների, մասնավորապես Denel զենքի արտադրության ընկերության հետ համաձայնագրի առաջին փուլը կվերջնականացվի մինչև տարեվերջ:

Աֆրիկայում զենքի արտադրության օբյեկտների հետ Սաուդյան Արաբիայի այս համագործակցությունը վկայում է սաուդցիների մտադրությունների մասին, որոնք չեն սահմանափակվում միայն Միջին Արևելքով:

Սաուդյան Արաբիան այն պայմաններում է փորձում ավելացնել իր սպառազինությունը, երբ ռազմական ծախսի տեսանկյունից ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո, երրոդ տեղում է կանգնած:

2017թ. Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն կազմել է շուրջ 70 միլիոն դոլար:

Արաբ ղեկավարների սպառազինական գնումները անապահովություն են տարածել Միջին Արևելքում: Արաբ իշխանավորներն այդ զենքը գնելով և թաքֆիրական ահաբեկչական խմբավորումներին տրամադրելով, սրում են լարվածությունը Միջին Արևելքում:

Վերջին ամիսների ընթացքում լուրեր են շրջանառվել այն մասին, որ սաուդցի պաշտոնատարները հրամայել են գնել հազարավոր կալաշնիկով ու միլիոնավոր փամփուշտներ՝ աշխարհի տարբեր երկրներից Սիրիա եկած ահաբեկիչներին զինելու համար:

Իսկ ԿՀՎ-ի տնօրենը Արաբիայի համար ենթահող է ստեղծել Խորվաթիայից զենքի խոշոր բեռնվածք գնելու նպատակով:

Այս բոլոր հզոր լինելու պատրանք են առաջացրել Սաուդյան Արաբիայի մոտ:

Վերջին մեկ տասնամյակում, աշխարհի ռազմական ծախսերը միջազգային հանրության գերխնդիրներից է դարձել: Այդ կապակցությամբ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի մի խումբ հետազոտողներ, զենքի ներկրման ու արտահանման մասին զեկույցում գրել են, որ 2012-2017 թվականներին, Միջին Արևելքում զենքի ներկրման շուրջ 30 տոկոսը կատարվել է Սաուդյան Արաբիայի կողմից: 2012-2017թթ. զենքի ներկրումը Սաուդյան Արաբիա, 212 տոկոս աճ է արձանագրել 2007-2011թթ. համեմատությամբ:

Վերջին տարիների ընթացքում, Պարսիցծոցյան ափամերձ երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից սպառազնության գնումն այն պայմաններում է շարունակվել, երբ այդ երկրները աղքատություն ու գործազրկություն են դիմագրավում և քաղաքացիները դժգոհ են կառավարություններից: Մարդկային զարգացման միջազգային կազմակերպության տվյալներով, չնայած Սաուդյան Արաբիայի միլիարդավոր նավթային եկամուտներին, այդ երկրի ժողովրդի 70 տոկոսն ապրում է տնտեսական ծանր պայմաններում:

Այս բոլորը վկայում են այն մասին, որ նավթից կախված տնտեսություն ունեցող այս երկրներում, նավթի գնի նվազման պատճառով տնտեսական եկամուտները նվազելով և սպառազինության վաճառքը մեծանալով, տնտեսական ու սոցիալական ճգնաժամ է առաջացել: Նման պայմաններում ներքին մարտահրավերներ դիմագրավող արաբ իշխանավորները ծանր վիճակում են հայտնվել: